Կենսածառ
Կենսածառ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Cycadophytanae |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Կենսածառայիններ (Thujoideae) |
Ցեղ | Կենսածառ (Thuja) L., 1753 |
Կենսածառ (լատ.՝ Biota), նոճազգիների ընտանիքի միատուն ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կենսածառ արևելյան (B. orientalis կամ Thuja orientalis), որի հայրենիքը Չինաստանն ու Կորեան են։
Կենսաբանկան նկարագիրԽմբագրել
Մշտադալար ասեղնատերև ծառ է, բարձրությունը՝ 8-10 մ։ Տերևները մուգ կանաչ են, թեփուկանման, ծառի վրա մնում են 3-5 տարի։ Արական հասկիկները գնդաձև են՝ խաչաձև դասավորված 4 զույգ փոշանոթներով։ Կոները մինչև հասունանալը կանաչ են, մսալի, հասունանալուց հետո դառնում են չոր, կարմրադարչնագույն։ Սերմերը արտաքինից նման են ցորենի հատիկների, հիմքում ունեն սպիտակ բիծ, հասունանում են երկրորդ տարում։ Կենսածառն ունի պարտեզային բազմաթիվ ձևեր՝ գնդաձև, բրգաձև, կոնաձե, գաճաճ, որոնք որպես դեկորատիվ բույսեր աճեցվում են նաև Հայաստանում։
Քիմիական բաղադրությունԽմբագրել
Կենսածառի քիմիական բաղադրությունը ուսումնասիրված է մասամբ, այն չի կիրառվում գիտական բժշկությունում։ Բույսը կիրառվում է հոմեոպաթիայում։ Հայտնի է, որ կենսածառի փայտանյութը պարունակում է 0,12 տոկոս դեղին գույն ունեցող եթերային յուղ, ֆլավոններ, դաբաղանյութ, մեծ քանակությամբ խեժ, սապոնինների հետքեր, թուին, փինին, փիլեն, թոքսիֆոլին, փինիպիկրին։ Հետաքրքրությունը կենսածառի հանդեպ տարեցտարի աճում է, ապացուցված է, որ այն կանխարգելում և ճնշում է նոր առաջացող քաղցկեղի բջիջների աճը։
ՏեսակներԽմբագրել
Դասը ընդգրկում է 5 տեսակ, միատուն ծառեր կամ թփեր են, տարածված են Հյուսիսային Ամերիկայում և արևելյան Ասիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 372)։ |