Տուլուզ-Լոտրեկի թանգարան

Թուլուզ-Լոտրեկի թանգարան (ֆրանսերեն՝ Musée Toulouse-Lautrec), ֆրանսիացի նշանավոր նկարիչ Անրի դը Թուլուզ-Լոտրեկի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանն ու լուսաբանմանը նվիրված մշակութային համբավավոր օջախ Ֆրանսիայի հարավում՝ Ալբի քաղաքում, որն այդ նկարչի ծննդավայրն է։ Թանգարանը տեղավորված է 13-րդ դարի ամրոցատիպ շինության մեջ, որն սկզբնապես եղել է արքեպիսկոպոսների պալատ (վերջիններիս նստավայրը Ալբիի տաճարն է)։ Թե՛ տաճարը և թե՛ եպիսկոպոսական պալատը, Ալբիի ամբողջ հին քաղաքամասի կազմում, ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[2]։ 1905 թվականին եպիսկոպոսական պալատը պետականացվել է, երկու տարի անց հանձնվել Ալբիի համայնքապետարանի տնօրինմանը։ 2000 թվականից այստեղ վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք տևել են տասներկու տարի[3][4]։ 2012 թվականին թանգարանը կրկին բացել է իր դռները հանրության առջև։ Այն համարվում է մայրաքաղաք Փարիզի սահմաններից դուրս գտնվող ֆրանսիական լավագույն թանգարաններից մեկը, որն ամեն տարի ընդունում է շուրջ 160 հազար այցելու[5]։

Տուլուզ-Լոտրեկի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԱլբի
ՎայրPalais de la Berbie?
ՀասցեPalais de la Berbie, Place Sainte Cécile, Albi81003Q57415137?
Հիմնադրվել է1922
Այցելուներ212 238 մարդ (2012)[1], 128 935 մարդ (2004)[1], 161 422 մարդ (2010)[1], 131 984 մարդ (2003)[1], 165 937 մարդ (2017)[1], 183 478 մարդ (2013)[1], 132 761 մարդ (2008)[1], 159 302 մարդ (2001)[1], 169 870 մարդ (2015)[1], 163 855 մարդ (2016)[1], 139 210 մարդ (2009)[1], 147 248 մարդ (2002)[1], 145 498 մարդ (2007)[1], 131 871 մարդ (2005)[1], 168 017 մարդ (2014)[1], 179 519 մարդ (2011)[1], 137 614 մարդ (2006)[1], 151 853 մարդ (2018)[1][1] և 176 079 մարդ (2019)[1]
Կայքmusee-toulouse-lautrec.com
Քարտեզ
Քարտեզ

Այս թանգարանում է գտնվում Անրի Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն աշխարհում։ Հավաքածուն ներառում է նրա հազարից ավելի աշխատանքներ[6]՝ գեղանկարներ, մատիտանկարներ, փորագրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ (դրանց թվում՝ 31 պլակատ), էսքիզներ[7]։ Արվեստի այդ բարձրարժեք գործերի մեծ մասը թանգարանին է նվիրել նկարչի մայրը 1922 թվականին։ Դրանց թվում է Անրի Թուլուզ-Լոտրեկի վերջին ստեղծագործությունը՝ «Քննություն բժշկական ֆակուլտետում» կտավը (1901 թվական)[8][6]: Թանգարանի ցուցադրությունում տեղ են գտել նաև նկարչի անձնական իրեր, որոնց շարքում է նրա նշանավոր գավազանը՝ ներսում թաքցված կոնյակի բաժակով։ Թուլուզ-Լոտրեկի աշխատանքներից զատ՝ առանձին մի սրահում ցուցադրվում են նրա ժամանակակից ֆրանսիացի այլ նկարիչների՝ Էդուար Վյուարի, Պիեռ Բոնարի, Մորիս Դենիի, Պոլ Սերյուզեի, ինչպես նաև՝ վրձնի հին վարպետների՝ Ֆրանչեսկո Գվարդիի, Ժորժ դը Լատուրի և այլոց մի շարք ստեղծագործություններ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. «Musee Toulouse-Lautrec». TripAdvisor. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «El nuevo Museo Toulouse-Lautrec de Albi reabre el 2 de abril.» ABC. Consultado el 9 de noviembre de 2014.
  4. Opening museum na verbouwing
  5. Musée Toulouse-Lautrec. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. 6,0 6,1 «Musée Toulouse-Lautrec | Albi, France Attractions». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. Musée Toulouse-Lautrec. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. Sire, 2013, էջ 27-28

Գրականություն խմբագրել

  • Sire, Marie-Anne (2013). Cathédrale Saint-Cécile d'Albi (French). Centre des monuments nationaux, Éditions du patrimoine. ISBN 978-2-7577-0263-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուլուզ-Լոտրեկի թանգարան» հոդվածին։