Թոր Յուլիուս Էֆրայիմ Անդրե

Թոր Յուլիուս Էֆրայիմ Անդրե՝ (շվեդ.՝ Tor Julius Efraim Andræ, հուլիսի 9, 1885(1885-07-09)[1][2], Vena church parish, Շվեդիա[2] - փետրվարի 24, 1947(1947-02-24)[3][1], Լինչոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[1]), շվեդ կրոնագետ և համեմատական կրոնագիտության մասնագետ։ 1936-1947 թթ. եղել է Լինչոպինգի եպիսկոպոս։

Թոր Յուլիուս Էֆրայիմ Անդրե
շվեդ.՝ Tor Julius Efraim Andræ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1885(1885-07-09)[1][2]
ԾննդավայրVena church parish, Շվեդիա[2]
Մահացել էփետրվարի 24, 1947(1947-02-24)[3][1] (61 տարեկան)
Մահվան վայրԼինչոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[1]
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Շվեդիա
Ազգությունշվեդ
Կրոնլյութերականություն
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Գիտական աստիճանԲակալավր (1906), Licentiate of Theology? (1912) և աստվածության դոկտոր (1921)
Մասնագիտությունքահանա, կրոնի պատմաբան, աստվածաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍտոկհոլմի համալսարան և Ուփսալայի համալսարան
ԱմուսինEllen Andræ?
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր, պրոֆեսոր, եպիսկոպոս, Minister of Ecclesiastics? և seat 16 of the Swedish Academy?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդական ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներHåkan Andræ?[5], Staffan Andræ?[5] և Carl Göran Andræ?[5]
 Tor Andræ Վիքիպահեստում

Ծնվել է քահանայի ընտանիքում։ Ուփսալայի համալսարանում սովորել է աստվածաբանություն, որտեղ 1917 թվականին պահպանել է դոկտորի դիսերտացիան։ 1927 թվականին դարձել է Ստոկհոլմի համալսարանի կրոնների պատմության ամբիոնի պրոֆեսոր, իսկ երկու տարի անց վերադարձել է և դասավանդել Ուփսալայի համալսարանում։ 1936 թվականին նշանակվել է Լինչոպինգի եպիսկոպոս և նույն թվականին Աքսել Պերսոն–Բրամստորպայի կաբինետում կարճ ժամանակով զբաղեցրել է եկեղեցական գործերի նախարարի պաշտոն (հնագույն անուն, իրականում եղել է կրթության նախարար)։

Անդրեն եղել է Նատան Սյոդերբլումի աշակերտը և 1932 թվականին՝ Շվեդական համալսարանում, զբաղեցրել է նրա տեղը։ Լինելով կրոնի պատմաբան՝ Անդրեն ակադեմիական հետաքրքրություն է ունեցել իսլամի վաղ պատմության, մասնավորապես նրա հրեական և քրիստոնեական ակունքների նկատմամբ։ Ինչպես նաև հետաքրքրվել է կրոնի հոգեբանությամբ և վաղ սուֆիզմով։

Աննեմարի Շիմմելը մի անգամ (1985 թվականին) նշել է, որ մինչ օրս միայն մեկ ուսումնասիրություն է «մասնագիտորեն փորձել ցույց տալ Մուհամեդ մարգարեի դերը իսլամական բարեպաշտության մեջ։ Անգամ այսօր Die person Muhammeds in lehre und glaube seiner Gemeinde (1918) Թորա Անդրեն մնում է իր ոլորտի չափանիշում, անգերազանցելի լինելով ցանկացած խոշոր ուսումնասիրության համար, չնայած նրա դրույթները հետագայում լրացվեցին սուֆիզմի վերաբերյալ տարբեր այլ աշխատություններով։ Սակայն, ցավոք, նա նույնիսկ իսլամագետների շրջանում քիչ է հայտնի։» Նրա՝ «Իսլամական միստիկներ» գիրքը, 2003 թվականին թարգմանվել է ռուսերեն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Vena kyrkoarkiv, Födelse- och dopböcker. Huvudserien, SE/VALA/00410/C I/6 (1880-1894), bildid: A0009191_00102
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://www.svenskagravar.se/gravsatt/94342078Svenskagravar.se.
  5. 5,0 5,1 5,2 Swedish Census 1930 (շվեդերեն)Riksarkivet.
  6. «Скачать Тор Андре - Исламские мистики (2003) | История философии, Ближний Восток | Книги по философии - ПлатонаНет [ex platonanet.org.ua]» (ռուսերեն). platona.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.