Բացել գլխավոր ցանկը

Կրոնի հոգեբանություն, իրենից ներկայացնում է տարբեր հոգեբանական հետազոտության մեթոդների և բացատրական մոդելների կիրառում՝ տարբեր կրոնական ավանդույթներում, հոգևոր ձևերում[1]: Այս գիտությունը փորձում է ճշգրիտ նկարագրել տարբեր կրոնների մանրամասները, համոզմունքների ծագումն ու վարքագիծը, ինչպես նաև նրանց հետ կապված սովորույթները: Չնայած նրան, որ կրոնի հոգեբանությունը՝ որպես անկախ դիսցիպլին առաջացել է XIX դարի վերջին, բոլոր երեք գլխավոր խնդիրները լուծվել են դրանից շատ հարյուրամյակներ առաջ[2]:

Կրոնի բազմաթիվ ոլորտներ, ներկայումս, հոգեբանության կողմից ուսումնասիրված չեն: Չնայած նրան, որ կրոնը մեծ դեր է խաղում մեծ թվով մարդկանց կյանքում, մնում է չբացահայտված, թե ինչու են որոշ դեպքերում նրանք հավատում դրական արդյունքի, իսկ երբեմն էլ՝ բացասական: Դրանով է պայմանավորված անհրաժեշտությունը, թե ինչպես և ինչ ուղղությամբ է կրոնը ազդում մարդկանց կյանքի վրա: Կարելի է արդյունքի հասնել միայն հոգեբանության և աստվածաբանության երկխոսության շնորհիվ[3]:

Բովանդակություն

Ընդհանուր ակնարկԽմբագրել

Կրոնի հոգեբանությունը փորձում է լուծել հետևյալ երեք խնդիրները .

  1. Մանրամասն նկարագրել հետազոտվող օբյեկտները, որը ենթադրում է ինչպես՝ համընդհանուր կրոնական պրակտիկան (օրինակ՝ ավանդական ծիսական արարողությունները), այնպես էլ՝ անհատական ապրումները, վերաբերմունքը և վարքը:
  2. Հոգեբանության լեզվով բացատրել տեղի ունեցող երևույթների ծագումը:
  3. Բացահայտել այդ երևույթների ազդեցությունը առանձին մարդկանց և ամբողջ հասարակության վրա:

Առաջինի խնդիրն է բնական ձևով բացատրել տերմինների նշանակությունը, առաջին հերթին՝ «կրոն» տերմինը: Կրոնական պատմաբանները երկար ժամանակ ընդգծում են այս տերմինի խնդրահարույց բնույթը, նշելով, որ նրա նշանակությունը հարյուրամյակների ընթացքում փոփոխվել է[4]: Կրոնի տարբեր հոգեբաններ ամբողջությամբ գիտակցել են այդ խնդիրները և նշել են այն, որ իրենց կողմից ընտրված սահմանումները ինչ-որ չափով կամայական են[5]: Կրոնի հոգեբանները կրոնի սոցիոլոգների հետ համատեղ կատարել են գործոնի վերլուծություն, որպեսզի ստեղծեն չափման արդյունավետ մեթոդիկաներ: Այս ջանքերի ադեկվատությունը մնում է տարաձայնությունների առարկա, հատկապես՝ կառուցողության և պոստմոդեռնիզմի տեսանկյունից:

Վերջին տասնամյակների ընթացքում հոգեբանությունում, ընդհանուր առմամբ, և մասնավորապես՝ կլինիկական հոգեբանությունում, լայն տարածում է ստացել «հոգևոր» տերմինը, որն ունի այլ իմաստ քան՝ «կրոնը» և «կրոնականը»: Սա հատկապես ճիշտ է ԱՄՆ-ի համար, որտեղ՝ «կրոն» բառը շատերի մոտ ասոցացվում է աղանդների և պարտադիր հավատալիքների ու ծիսակատարությունների հետ, այդպիսով՝ ստանալով բացասական երանգ: Եվ հակառակը՝ «հոգևոր» տերմինը ունի դրական երանգ, քանի որ արտացոլում է ընկալման համընդհանուր սուբյեկտիվ կարողություն և համաձայնեցնում է անհատի կյանքը իրականության հետ[6]: Փաստացի, «հոգևորը» տերմինը արևմուտքում զարգացել է և դադարել է «կրոնի» հոմանիշը լինելուց[7]: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ տերմինների «գործնականացման» գործում, առանց հաշվի առնելու նրանց պատմությունը արևմտյան կոնտեքստում[8]:

Հոգեբանական մոտեցումներԽմբագրել

Զիգմունդ ՖրոյդԽմբագրել

1901 թվականին, դեռև քչերին հայտնի Զիգմունդ Ֆրոյդը հրատարակեց իր աշխատանքը՝ «Հոգեախտաբանությունը առօրյա կյանքում» անվանմամբ, որը սկիզբ դրեց իր հայացքների տարածմանը ամբողջ աշխարհում: Ֆրոյդը դարձավ հոգեվերլուծության հիմնադիրը, արտահայտեց իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ, ներառյալ՝ կրոնը: Ֆրոյդը պաշտում էր գիտությունը և կարծում էր, որ կրոնական աշխարհայացը պետք է դուրս մղել գիտականի միջոցով[9]: Ընդհանուր առմամբ Ֆրոյդը կրոնը դիտարկում էր որպես մի բան, որն առաջացնում է պատրանքներ և մարդկանց հեռացնում իրականությունից: Նրա այդ հայացքները մանրամասն շարադրված են «Մի պատրանքի ապագա» գրքում, հրատարակված՝ 1927 թվականին: Չնայած նրան, որ Ֆրոյդը ուներ կրիտիկական վերաբերմունք կրոնի հանդեպ, XX դարի հայտնի աստվածաբաններ Պաուլ Տրլլիխը և Ռեյնոլդ Նաբուրը բարյացակամ վերաբերմունք ցուցաբերեցին նրա աշխատանքին: Նրանք, ինչպես և Ֆրոյդը, իրենց հաշվետվություն էին տալիս այն մասին, որ կրոնը ունակ է ստեղծել պատրանքներ և հույս ունեին, որ հոգեդինամիկ մոտեցումը կօգնի հասկանալու մարդու վարքը և կնպաստի հովվական գործունեությանը: Հոգեվերլուծությունը զգալի զադեցություն ունեցավ կաթոլիկ հեղինակների վրա, մանսավորապես՝ եվրոպական, օրինակ՝ Անտուան Բերգոտը:

Էրիխ ՖրոմԽմբագրել

Հոգեվերլուծաբան և սոցիոլոգ Էրիխ Ֆրոմը մեծ ազդեցություն է ունեցել մարդասիրական հոգեբանության ոլորտում: Ֆրոմի վերաբերմունքը կրոնի հանդեպ երկակի էր, դրա հետ մեկտեղ նա հետաքրքրվում էր, ամեն օր կարդում էր միստիկ գրականություն, հատուկ ուշադրություն դարձնելով՝ ձեն-բուդդիզմին և միջնադարյան միստիկ Մեյտսեր Էկխարտի քրիստոնեական վերլուծություններին: Ֆրոմը գտնում էր, որ առողջ հոգևորի հիմքում ընկած է ավտորիտար կրոնի մերժումը: Նրա կարծիքով բարձրագույն մարմնին, ավտորիտար կրոնին երնթարկվելը տանում է դեպի՝ ատելության, անհանդուրժողականության և մարդկային բանականության ճնշման: Ավտորիտար կրոնի փոխարեն կարելի է ընդունել մարդասիրական կրոն, կենտրոնանալով մարդու ուժի վրա, այնպես՝ որ Աստված ընկալվի որպես մարդկային զորության խորհրդանիշ, որը պետք է կողմնորոշի մարդուն: Որպես մարդասիրական կրոնների ընդունելի օրինակ Ֆրոմը համարում էր Սպինոզայի փիլիսոփայությունը, բուդդիզմի որոշ ուղղություններ, Քրիստոսի ուսմունքը և միստիկ քրիստոնեությունը: Սակայն կրոնը՝ որ քարոզում է Աստծո գոյության հավատ և անվստահություն սեփական ուժերի հանդեպ պետք է մերժել: Այս տեսակետը մոտ է ռացիոնալ հոգեբան և աթեիստ Ալբերտ Էլլիսի հայացքներին, ով գտնում էր, որ կրոնը հոգեկան հիվանդություն է, որն առաջացել է ենթակա դիրքի խթանման և անտրամաբանական գաղափարների արդյունքում:

Ֆրոյդից հետո, Ֆրոմը նույնպես բացասական էր գնահատում կրոնում սոցիալական դերը, նշելով նրա դերը՝ հանրային իշխանություներին ենթարկվելու գործում: Դրա հետ մեկտեղ Ֆրոմը հավասարապես հոռետես էր այդ ժամանակի այլընտրանքների հանդեպ: Նա կարծում էր, որ ժամանակակից հասարակությունը, ազատվելով եկեղեցու ամբողջատիրական իշխանությունից, ի հայտ է բերել ինքնահավան, օտարացած, մեքենայացված մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են իրենց ցանկությունների կատարման համար: Ֆրոմի կարծիքով արևմտյան հանրությունը պետք է դադարի բարձրանալ այն աստիճանի, որտեղ որոշիչ դեր են խաղում հոգևոր արժեքները: Ձեն-բուդդիզմը Ֆրոմին գրավեց հենց իր հակաավտորիտար հայացքներով: Նա ընկերացավ ճապոնացի գիտնական Դեյսեցու Սուձուկիի հետ, ով առաջինն էր ձեն-բուդդիզմի հանրայնացման գործում ԱՄՆ-ում և Եվրոպայում: 1957 թվականին Ֆրոմը Մեխիկոյում կազմակերպեց կոնֆերանս, որտեղ մասնակցում էր նաև Սուձուկին և հոգեվերլուծողների մի խումբ: Այս կոնֆերանսը կարևոր քայլ էր հոգեվերլուծության և բուդդիզմի միջև, որը ակտիվորեն շարունակվում է առ այսօր:

Հետազոտության մեթոդներըԽմբագրել

Կրոնի հոգեբանությունում օգտագործվում են լայն թվով քանակական ու որակական մեթոդներ: Հոգեբանության տարեկան ակնարկում անգլ.՝ (Annual Review of Psychology) մինչ հիմա տպագրվել է կրոնի հոգեբանության երկու ակնարկ՝ 1988 և 2003 թվականներին: Առաջին ակնարկը բացահայտեց շտկողական մեթոդի դոմինանտությունը, երկրորդը՝ փորձարարական[10](անգլ.): Այս տվյալները դարձան զգալի տեղաշարժի ապացույցը այդ դիսցիպլինի մեթոդոլոգիայից անցումը՝ մեթոդների կողմը : Առաջընթացը նկատվում է 1976 թվականի տվյալների համեմատ, երբ պարզվել է, որ կրոնական հոգեբանության երկու հազար ութ հարյուր հոդվածներից միայն հարյուր հիսուն հոդվածը իրենցից ներկայացնում են էմպիրիկ հետազոտություններ, և նրանց 90%-ը հիմնված է շտկողական անալիզի վրա: Սակայն այդպիսի արդյունքները կրոնի շատ հոգեբաններ համարեցին թերի: Մասնագետները նշում են, որ հոգեբանությունը միասնական դիսցիպլին չի, և նրան բանորոշ է մեթոդաբանական բազմազանությունը: Այդ բազմազանությունը արտացոլվում է տարբեր դպրոցների հոգեբանական մեթոդներում և փիլիսոփայական հայացքներում: Այդ իսկ պատճառով կրոնի հոգեբանները համընդհանուր հետազոտական մեթոդների հետ համատեղ օգտագործում են տարբեր այլ մեթոդներ, որոնք չեն օգտագործվում ամերիկյան հոգեբանությունում: Այս առումով, մասնագետները կոչ արեցին ստեղծել նոր միջդիսցիպլինար բազմաստիճան հետազոտություն՝ կրոնի հոգեբանությունումանգլ.՝ (a new multilevel interdisciplinary paradigm for the psychology of religion):

Կրոնի հոգեբանության հայտնի հոգեբան Ռալֆ Խուդը առանձնացրել է հետևյալ մեթոդները, որոնք ներկայուսն օգտագործվում են այս դիսցիպլինում[11]

  1. Անձնական փաստաթղթեր
  2. Հարցման մեթոդ
  3. Սանդղակներ, չափումներ և կորելիացիոն վերլուծություն
  4. Կլինիկական հոգեվերլուծություն
  5. Փորձարարական մեթոդ
  6. Նեյրոֆիզիոլոգիական չափումներ
  7. Էթնոգրաֆիա՝ ներառած դիտարկումներն ու դաշտային հետազոտությունները
  8. Ֆենոմենոլոգիական հետազոտություններ
  9. Դավանաբանական ուսումնասիրություններ:

ԳրականությունԽմբագրել

Այլ լեզուներովԽմբագրել

  • Ардашева Л.А. Основные парадигмы в изучении религиозного обращения // Религиоведение. - 2013. - № 2. - С. 150-162.
  • Антонов К. М., Фолиева Т.А., Малевич Т.В., Дамте Д.С. и др. Психология религии: между теорией и эмпирикой: сборник научных статей. - М.: Изд-во ПСТГУ, 2015. - 184 с.
  • Adler, A., & Jahn, E., Religion and Psychology, Frankfurt, 1933.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Division 36: Society for the Psychology of Religion and Spirituality // American Psychological Association
  2. Wulff, D. M. (2010). Psychology of Religion. // D. A. Leeming, K. Madden, & S. Marian (Eds.), Encyclopedia of Psychology and Religion (pp. 732-735). New York; London: Springer.
  3. Stevenson, Daryl H.; Brian E. Eck & Peter C. Hill (2007). Psychology & Christianity integration : Seminal works that shaped the movement. Batavia, IL: Christian Association for Psychological Studies.
  4. Smith, W. C. (1963). The Meaning and End of Religion: A New Approach to the Religious Traditions of Mankind. New York: Macmillan.
  5. Wulff, D. M. (1999). Psychologists Define Religion: Patterns and Prospects of a Century-Long Quest. In J. G. Platvoet and A. L. Molendijk (Eds.), The Pragmatics of Defining Religion: Contexts, Concepts, and Contests (pp. 207-224). Leiden: Brill
  6. Schlehofer M. M., Omoto A. M., Adelman J. R. (2008). «How Do "Religion" and "Spirituality" Differ? Lay Definitions Among Older Adults». Journal for the Scientific Study of Religion 47 (3): 411–425
  7. Principe W (1983). «Toward Defining Spirituality». Sciences Religieuses/Studies in Religion 12: 127–141.
  8. Hill, P. C. (2005). Measurement in the Psychology of Religion and Spirituality: Current Status and Evaluation. In R. F. Paloutzian & C. L. Park (Eds.), Handbook of the Psychology of Religion and Spirituality. New York, London: Guilford Press.
  9. Старовойтов В. В. Психоанализ и религия // Журнал практической психологии и психоанализа. - 2005. - № 2.
  10. Ralph W. Hood Jr., Belzen Jacob A. Research Methods in the Psychology of Religion. In Paloutzian, Raymond F. & Park, Crystal L. (Editors). Handbook Of The Psychology Of Religion And Spirituality Guilford Press, 2005. pp. 590.
  11. Ralph W. Hood Jr. Ways of Studying the Psychology of Religion and Spirituality. In De Souza, Marian; Francis, Leslie J.; O’Higgins-Norman, James; Scott, Daniel (Editors). International Handbook of Education for Spirituality, Care and Wellbeing. Part One. Springer Science+Business media B. V. 2009.