Թորուն Էրիքսեն (նորվ.՝ Torun Eriksenհունվարի 8, 1977(1977-01-08)[1], Lunde, Nome, Telemark, Էստլանն, Նորվեգիա), նորվեգացի ջազ երգիչ. կոմպոզիտոր և երաժիշտ[2][3] :

Թորուն Էրիքսեն
Torun Eriksen Kongsberg Jazzfestival 2017 (194102).jpg
Ծնվել էհունվարի 8, 1977(1977-01-08)[1] (44 տարեկան)
Lunde, Nome, Telemark, Էստլանն, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերջազ
Մասնագիտությունjazz singer, հեղինակ-կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլJazzland Recordings?
Կայքtoruneriksen.no
Torun Eriksen Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Թորուն Էրիքսենը ծնվել է 1977 թվականի հունվարի 8-ին նորվեգական Տելեմարք ֆյուլքեի Լունդե բնակավայրում։ Նրա մոտ երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռևս մանուկ հասակում ու սկսել է վեց տարեկան հասակում երգել։ Ելույթներ է ունեցել զանազան երաժշտական խմբերում։ Երբ Թորուն Էրիքսենը տասնինը տարեկան էր, արդեն հայտնի էր հայրենիքում որպես սոլո երգչուհի։

Թորուն Էրիքսենը հիմնականում երգում է սոուլ, ջազ, խմբերգային երգեր, ինչպես նաև փոփ ժանրի երգեր։ Այդ հարուստ փորձն ունենալով երգչուհին սկսում է անձամբ ստեղծագործել ու նոր երգեր գրել։

1997 թվականին Թորուն Էրիքսենը տեղափոխվում է մայրաքաղաք Օսլո։ Այստեղ ընդունվում է Նորվեգիայի սցենարային ինստիտուտ (նորվ.՝ Nordisk Institutt for Scene og Studio) և հաջողությամբ ավարտում այն[4]։

Երգչուհին դրանից հետո սկսում է ակտիվորեն հյուրախաղերի մեկնել ու բազմաթիվ հայտնի երաժիշտների ու երաժշտական խմբերի հետ համագործակցել։ Մասնակցում է բազմաթիվ ջազային փառատոների ինչպես հայրենի Նորվեգիայում, այնպես էլ արտասահմանում։

Թորուն Էրիքսենը ոչ միայն վոկալիստ է, այլև բազմաթիվ երգերի հեղինակ։

Նրա առաջին դեբյուտային ալբոմը լույս է ընծայվում 2004 թվականին, որը կոչվում է «Glittercard»

«Prayers & Observations» ալբոմի համար, որը ներկայացվել է նորվեգական Jazzland Recordings լեյբլում 2006 թվականին, բոլոր երգերը գրում է անձամբ Թորուն Էրիքսենը։ Նրա շատ երգեր (իսկ դրանք բոլորը մայրենի բուքմոլով չեն, այլ անգլերենով) ծնվել են անհատական հույզերի և տպավորությունների ներքո։ Ալբոմում տեղ գտած «Song Of Sadness» երգը նվիրված է ընկերոջ՝ սաքսաֆոնահար Սիգրուդ Կոնի վառ հիշատակի, ով մահկանացուն կնքում է 2004 թվականին Թայլանդում տեղի ունացած ավերիչ ցունամիի ժամանակ։ Սա միակ ստեղծագործությունն է, որտեղ Թորուն Էրիքսենը դուետով է հանդես գալիս. նրա հետ երգում է Պաալ Ֆլլաթոյը[5]։

Թորուն Էրիքսենը միշտ հանդես է գալիս ջազային խմբով։

ԵրաժիշտներԽմբագրել

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Glittercard (Emarcy Records) 2004
  • Prayers & Observations (Emarcy Records) 2006
  • Passage (Jazzland) 2010
  • Visits (Jazzland) 2014
  • Grand White Silk (Jazzland) 2016

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Torun Eriksen Discography»։ Վերցված է 2012-12-08 
  3. Asker Cecilie (2006-02-07)։ «Grensebrytende»։ Culture (Norwegian)։ Aftenposten 
  4. «Torun Eriksen Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2012-12-08 
  5. http://www.nestor.minsk.by/jz/cd/2006/12/1501.html Eriksen, Torun. Prayers & Observations

Արտաքին հղումներԽմբագրել