Թորոս Մակարյան
Թորոս Կոստանդի Մակարյան (հունվարի 30, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՀՀ բժշկական ծառայության պահեստի կապիտան (1993 թվական)։
Ծնվել է | հունվարի 30, 1958[1] (66 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն |
Կենսագրություն
խմբագրել1981 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, վերապատրաստվել Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (1989 թվական)։ 1992-1994 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։ 1981-1996 թվականներին աշխատել է Բ. Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում, Աբովյանի հանրապետական տուբերկուլոզային կլինիկական հիվանդանոցում, Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղի տեղամասում, Երևանի 2-րդ ծննդատանը, 1996 թվականից՝ Երևանի Ուրոլոգիայի կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։
1991 թվականին կամավոր մեկնել է Ստեփանակերտ, Հադրութ, Քելբաջար, Մարտակերտ, Ֆիզուլիի կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում մասնակցել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների վիրահատություններին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |