Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Մուշեղի Թովմասյան (հունիսի 3, 1929(1929-06-03)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 28, 2022(2022-03-28)[3]), հայ խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1984)։

Հրանտ Թովմասյան
Ծնվել էհունիսի 3, 1929(1929-06-03)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էմարտի 28, 2022(2022-03-28)[3] (92 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1][2], Երևանի պետական համալսարան[1] և Ազգային աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտՌադիոաստղագիտություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1970)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանը 1953 թվականին։ 1953 թվականից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, իսկ 1967 թվականից՝ նաև Երևանի պետական համալսարանում։ 1992 թվականից եղել է Մեքսիկայի աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (INAOE, Պուեբլա) աշխատակից։ Հետազոտել է նորմալ գալակտիկաների կորիզների ակտիվության, գալակտիկաների կույտերի և աստղակույտերի հետ կապված գազային ամպերի ռադիոճառագայթման հարցերը, հայտնաբերել բռնկվող աստղերի գերկարճ բռնկումները։ Մասնակցել է «Աստրոն» տիեզերական աստղադիտակի ստեղծմանը, ղեկավարել «Գլազար» աստղադիտակի ստեղծման աշխատանքները։ Հեղինակ է «Ռադիոաստղագիտություն» (1976) ուսումնական ձեռնարկի։ Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտության հարցերին։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից (ինքնակամ լքել է 1988-ին)։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1985)։

Երկեր խմբագրել

  • Գալակտիկաներ։ Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Գրիգորյան Ռ. Ղ., Երևան, «Հայաստան», 1966։
  • Աստղագիտություն։ Ձեռնարկ միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի համար, Առաքելյան Մարատ Արսենի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, «Լույս», 1970։
  • Աստղագիտություն։ Ձեռնարկ միջն. դպր. 10-րդ դաս. համար, Առաքելյան Մարատ Արսենի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, 2-րդ հրատարակչություն, Երևան, «Լույս», 1971։
  • Աստղեր, գալակտիկաներ, մետագալակտիկա։ Աղեկյան Թադևոս Արտեմի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Քալլօղլյան Ա. Ս, Գրիգորյան Ռ. Ղ., Երևան, «Հայաստան», 1971։
  • Բյուրականի աստղադիտարան։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, Ա. հ., 1972:
  • Աստղագիտություն։ Ձեռնարկ միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի համար, Առաքելյան Մարատ Արսենի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, 3-րդ հրատարակություն, Երևան, «Լույս», 1973։
  • Մոլեգին գալակտիկաներ, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Երևան, 1974։
  • Ռադիոաստղագիտություն, ուսումնական ձեռնարկ, 1976
  • Բյուրականի աստղադիտարանը։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1977։
  • Աստղագիտություն։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978։
  • Տիեզերագնացությունը և ժամանակակից աստղագիտական հետազոտությունները։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Երևան, «Գիտելիք», 1984։
  • Ռադիոգալակտիկաներ։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, Մալումյան Վ., Երևան, ՀՍՍՀ ԳԱԱ հրատարակչություն, 1987։
  • Внегалактические источники радиоизлучения, М., 1986;
  • Ультрафиолетовые телескопы на орбите, М., 1989.
  • Web page dedicated to the life and scientific activity of Hrant Tovmassian

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Թովմասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203