Թոմաս Անդերսոն (անգլ.՝ Tom Anderson, նոյեմբերի 8, 1970(1970-11-08), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան Myspace սոցիալական ցանցի հիմնադիրը, որը նա հիմնադրել է 2003 թվականին Քրիս ԴյուՈւոլֆի հետ[4][5][6]։ Ավելի ուշ նա եղել է Myspace ընկերության նախագահը և ռազմավարության խորհրդատուն մինչև 2009 թվականը[7][8]։ Անդերսոնը հայտնի է որպես «MySpace֊ի Թոմ», որովհետև մինչ 2010 թվականը նա ավտոմատ կերպով դառնում էր սոցիալական ցանցի օգտատերերի «առաջին» ընկերը։

Թոմ Անդերսոն
Tom Anderson
Դիմանկար
Թոմը 2008 թվականին
Ծնվել էնոյեմբերի 8, 1970(1970-11-08) (50 տարեկան)
ԾննդավայրԿալիֆորնիա, Սան Դիեգո[1]
ՔաղաքացիությունԼոս Անջելես[2]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և San Pasqual High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական
Աշխատանքինտերնետ գործակալ
Tom Anderson Վիքիպահեստում

Վաղ կյանքըԽմբագրել

Անդերսոնի հայրը եղել է գործարար[6]։ Որպես Կալիֆոռնիայի Սան Պեսքուոլ ավագ դպրոցի աշակերտ, նա դպրոցում զբաղվում էր համակարգչային հաքեր «Lord Flathead» (իր ընկերոջ Բիլ Լանդերթի հետ միասին) կեղծանվան տակ, իսկ Մանհեթենի Chase բանկի վրա հարձակումից հետո աջակցում է Հետաքննությունների դաշնային բյուրո-ին։ Նրան չեն ձերբակալում, քանի որ նա այդ ժամանակ 14 տարեկան էր[9][10]։

Անդերսոնը սովորել է Անգլերեն և Հռետորություն Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում, հետագայում նա դառնում է «Swank» խմբի գլխավոր երգիչը[6]։ Անդերսոնը որոշ ժամանակ ապրել է Թայվանում, ԱՄՆ վերադառնալուց հետո ուսումը շարունակում է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Քննադատական ֆիլմագրության ֆակուլտետում[4][5]։

ԿարիերաԽմբագրել

Անդերսոնը 2000 թվականին եղել է XDrive ընկերության արտադրանքի փորձարկող, որտեղ էլ նա առաջին անգամ հանդիպել է ԴյուՈւոլֆին[5]։ Նա ի սկզբանե միացել է XDrive-ին որպես արտադրանքի փորձարկող, այդ ժամանակ նա սովորում էր ֆիլմի դպրոցում և փնտրում էր լրացուցիչ գումար վաստակելու միջոց[11]։ XDrive-ից հետո, 2001 թվականին, նա՝ սնանկանում է և ԴյուՈւոլֆի հետ միասին հիմնադրում ResponseBase ուղիղ մարքեթինգային ընկերությունը[4][5]։ 2002 թվականին նրանք վաճառում են ResponseBase-ը eUniverse ընկերության հիմնադիր՝ Բրեդ Գրինսպանին[6]։

2003 թվականի օգոստոսին eUniverse ընկերության աշխատակիցների հետ միասին, Անդերսոնը ստեղծում է Myspace սոցիալական ցանցի առաջին էջերը[12]։ Նա հիմնադրեց կայքը մասամբ որպես Friendster կայքի արձագանք, և արգելափակեց այն հաշիվները, որոնք չէին օգտագործում իրական անուններ։ Երբ Intermix Media-ն և Myspace-ը վաճառվում են News Corp ընկերությանը, Անդերսոնը դառնում է ընկերության նախագահը[4]։

2005 թվականին Myspace-ը վաճառվեց News Corp 850 միլիոն դոլարով[7]։ Հետևելով News Corp-ի ձեռքբերումներին, Անդերսոնն ասում է. «Նախքան ձեռքբերումները ես կարող էի անել այն, ինչ ուզում էի։ Այժմ ավելի շատ ժամանակ է ծախսվում մարդկանց հետ համաձայնության գալու համար։ Բյուջեի վերանայում և գործընթացներ, որոնք կարող է լինել մի ցավ, բայց այն չի կանգնեցնում մեզ»[6]։ Ռոյթերսը քաղվածում է անանուն News Corp-ի ղեկավարներից մեկին. «Թոմ Անդերսոնը պատասխանատու է եղել արտադրանքի համար, բայց նա դադարեց այդպես լինել մինչև նոր խոչընդոտները»[13]։ 2009 թվականի ապրիլին Անդերսոնը տեղափոխվում է որպես նախագահ News Corp-ի կողմից[14], 2010 թվականին նա այլևս չէր կատարում Myspace-ի իր պարտականությունները, և տեղափոխվում է այլ պրոֆիլ, որը կոչվում է «Այսօր MySpace-ում» կամ «T.O.M»[15]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Entry: Tom Anderson", NNDB
  2. «Tom (Tom Anderson)»։ Վերցված է July 27, 2012 
  3. Bennett Jessica (հոկտեմբերի 27, 2007)։ «Is Age Just a Number?»։ The Daily Beast (Newsweek)։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 29, 2007-ին։ Վերցված է դեկտեմբերի 21, 2011 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Gibson Owen (հունիսի 23, 2008)։ «200 million friends and counting»։ The Guardian (London)։ Վերցված է փետրվարի 24, 2010 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Penenberg Adam (2010)։ Viral Loop: The Power of Pass-It-On։ Hachette UK։ էջեր 108–110։ ISBN 1-84894-524-8 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Sellers Patricia (օգոստոսի 29, 2006)։ «MySpace cowboys»։ Fortune։ Վերցված է դեկտեմբերի 21, 2011 
  7. 7,0 7,1 Chapman Lizette (մայիսի 23, 2012)։ «MySpace Co-Founder Tom Anderson Leaps To RocketFrog As Adviser»։ Venture Capital Dispatch Blog։ wsj.com։ Վերցված է հուլիսի 22, 2012 
  8. Rosenbush Steve (հուլիսի 29, 2005)։ «MySpace: WhoseSpace?»։ BusinessWeek։ Վերցված է փետրվարի 14, 2010 
  9. Arrington Michael (օգոստոսի 30, 2008)։ «MySpace Cofounder Tom Anderson Was A Real Life "WarGames" Hacker in 1980s»։ TechCrunch։ Վերցված է դեկտեմբերի 21, 2011 
  10. Gorman Tom (դեկտեմբերի 11, 1986)։ «A Hacker Vanishes : Computer Whiz, Missing Since September, a Source of Mystery»։ Los Angeles Times։ Վերցված է դեկտեմբերի 21, 2011 
  11. Krantz Matt (փետրվարի 12, 2006)։ «The guys behind MySpace.com»։ USA Today։ Վերցված է դեկտեմբերի 21, 2011 
  12. Agger Michael (ապրիլի 16, 2009)։ «Dude, Murdoch Friended Us!»։ New York Times։ Վերցված է դեկտեմբերի 21, 2011 
  13. Adegoke Yinka (ապրիլի 7, 2011)։ «Special report: How News Corp got lost in Myspace»։ Reuters։ Վերցված է հունվարի 3, 2012 
  14. Angwin Julia, Emily Steel (ապրիլի 23, 2009)։ «Founders Step Aside at MySpace»։ Wall Street Journal։ Վերցված է դեկտեմբերի 22, 2011 
  15. Nakashima Ryan (մարտի 10, 2010)։ «MySpace outlines makeover after exec shake up»։ Associated Press։ Վերցված է հունվարի 3, 2012