Թոմաս Շտեյց

Ամերիկացի կենսաքիմիկոս

Թոմաս Արթուր Շտեյց (օգոստոսի 23, 1940(1940-08-23)[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5][6] - հոկտեմբերի 9, 2018(2018-10-09)[7], Բրենֆորդ[16]) ամերիկացի կենսաքիմիկոս էր, Յեյլի համալսարանի մոլեկուլային կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի պրոֆեսոր և Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի հետազոտող, ով առավել հայտնի է ռիբոսոմներին առընչվող իր նորարական աշխատանքով։

Թոմաս Շտեյց
անգլ.՝ Thomas Arthur Steitz
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1940(1940-08-23)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5][6]
Մահացել էհոկտեմբերի 9, 2018(2018-10-09)[7] (78 տարեկան)
Մահվան վայրԲրենֆորդ
ԳերեզմանԳրուվ Սթրիտ գերեզմանատուն[8]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Lawrence University? և Wauwatosa East High School?
Ազդվել էՈւիլյամ Լիփսքոմ
Մասնագիտությունկենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, համալսարանի դասախոս, քիմիկոս, բյուրեղագիր, կենսաֆիզիկոս և կենսաբան
ԱշխատավայրԵյլի համալսարան
ԱմուսինJoan A. Steitz?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[15]
 Thomas A. Steitz Վիքիպահեստում

Շտեյցը «ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի ուսումնասիրության համար» Վենկատրաման Ռամակրիշնանի և Ադա Յոնաթի հետ համատեղ 2009 թվականին արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։[17] Շտեյցը «ռիբոսոմի կառուցվածքի և ֆունկցիայի վերաբերյալ իր ուսումնասիրությունների և անտիբիոտիկների կողմից այս ֆունկցիայի արգելակման մեխանիզմը բացահայտելու համար», 2007 թվականին արժանացել է Գեյրդների միջազգային մրցանակին։[18]

Կրթություն և կարիերա

խմբագրել

Շտեյցը ծնվել է Միլուոքիում, Վիսկոնսին,[17] Նա քիմիա է սովորել Լոուրենս համալսարանի բակալավրիատում, որն ավարտել է 1962 թվականին: 2010 թվականի հունիսին համալսարանը իր քիմիայի շենքը վերանվանել է Թոմաս Ա. Սթեյց գիտության դահլիճ։[19]

Նա կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության Ph.D-ն պաշտպանել է Հարվարդի համալսարանում 1966 թվականին, որտեղ նա աշխատել է 1976թ. քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ն. Լիպսքոմբ կրտսերի ղեկավարությամբ,[20]

Շտեյցը որոշ ժամանակ զբաղեցրել է Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտի պաշտոնը, կարճ ժամանակ անց հրաժարական է տվել, քանի որ հաստատությունը նրա կնոջը՝ Ջոանին մերժել է ընդունել որպես մանկավարժ, քանի որ նա կին էր։[21]

1970 թվականին Թոմը և Ջոան Շտեյցը միացան Յեյլի համալսարանին, որտեղ Թոմը շարունակեց աշխատել բջջային և կառուցվածքային կենսաբանության վրա։ 2000 թվականին Շտեյցը և Փիթեր Մուրը ռենտգենյան բյուրեղագրության միջոցով որոշեցին մեծ 50S ռիբոսոմային ենթամիավորի ատոմային կառուցվածքը և իրենց բացահայտումները հրապարակեցին Science ամսագրում։[22] : 2009 թվականին Շտեյցը ռիբոսոմային հետազոտությունների համար արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի։

Նա նաև եղել է Մեյսիի անդամ Գյոթինգենի համալսարանում 1976-1977 թվականներին և Fairchild գիտնական Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում 1984-1985 թվականներին։[23]

Շտեյցը նաև Rib-X Pharmaceuticals, այժմ Melinta Therapeutics ընկերության հիմնադիրներից էր՝ ռիբոսոմի վրա հիմնված նոր անտիբիոտիկների մշակման համար։

Անձնական կյանք

խմբագրել

Նա սիրում էր լեռնադահուկներով սահել, արշավներ գնալ և այգեգործությամբ զբաղվել։[24]

  Հարկ է նշել նաև, որ Թոմը գնահատում էր լավ ժամանակ անցկացնելը։ Նա միշտ անհամբեր սպասում էր բաժանմունքի ուրախ ժամանցներին, գինու համտեսներին և խնջույքի ցանկացած այլ առիթի: Նա շատ հրաշալի Հելոուինի երեկույթներ է կազմակերպել իր տանը՝ միշտ համապատասխան հանդերձանքով։[25]  

Սթեյցն ամուսնացած էր Ջոան Շտեյցի հետ՝ վաստակաշատ մոլեկուլային կենսաբան, ով նաև Յեյլի մոլեկուլային կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի պրոֆեսոր է: Նա ապրում էր նրա հետ Բրենֆորդում, Կոնեկտիկուտում և ուներ մեկ որդի՝ Ջոնը և երկու թոռ՝ Ադամն ու Մեդդին։[26] Շտեյնը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ընթացքում առաջացած բարդություններից։ Մանր տեքստ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/1567974/Thomas-Steitz
  2. 2,0 2,1 Thomas A. Steitz FactsNobel Foundation.
  3. 3,0 3,1 http://www.scielo.br/scielo.php?pid=S1676-24442011000600001&script=sci_arttext&tlng=en
  4. 4,0 4,1 4,2 2 Americans, Israeli share Nobel Prize in chemistry // Los Angeles TimesEl Segundo: 2009. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. 5,0 5,1 5,2 Rib-X Pharmaceuticals, Inc. Co-Founder, Thomas A. Steitz, Ph.D., Awarded the 2009 Nobel Prize in Chemistry: Novel Antibiotic Compounds Being Developed as a Result of Pioneering Work with the RibosomeMelinta Therapeutics, 2009.
  6. 6,0 6,1 6,2 al K. e. The 2009 Nobel prize in chemistry: for studies of the Structure and function of the ribosome // International journal of applied biology and pharmaceutical technology — 2010. — Vol. 1, Iss. 1. — ISSN 0976-4550
  7. 7,0 7,1 7,2 Thomas A. SteitzNAS.
  8. Find A Grave — 1996.
  9. The Nobel Prize in Chemistry 2009Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. https://www.ms-fund.keio.ac.jp/en/prize/list.html
  12. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  13. https://web.archive.org/web/20140425020717/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2011/
  14. https://www.u-bordeaux.fr/universite/honoris-causa/thomas-steitz-university-yale
  15. Notable Names Database — 2002.
  16. Kolata, Gina (10 October 2018). «Thomas A. Steitz, 78, Dies; Illuminated a Building Block of Life». The New York Times.
  17. 17,0 17,1 2009 Nobel Prize in Chemistry, Nobel Foundation.
  18. Thomas A. Steitz, The Gairdner 50 Foundation.
  19. «Lawrence To Honor Nobel Prize Winner with Building Renaming Ceremony on Friday». Lawrence University. 9 June 2010. Վերցված է 12 January 2013-ին.
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Steitz1965MEPhosphate» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Ferry, Georgina (2018-10-30). «Thomas A. Steitz (1940–2018)». Nature (անգլերեն). 563 (7729): 36. doi:10.1038/d41586-018-07187-2. ISSN 0028-0836.
  22. «Yale Researches Solve Structure of the Ribosome; Groundbreaking Achievement 'Like Climbing Mount Everest'». YaleNews. 10 August 2000. Վերցված է 17 March 2015-ին.
  23. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Tom Steitz» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. «The Best Job Ever. Reflections On My Time with Tom Steitz, 1985–2018 by Peggy Eatheron». Structural Insights Into Gene Expression And Protein Synthesis. Series in Structural Biology—Volume 12. Singapore: World Scientific. 2020. էջեր 29–31. ISBN 9789811215872.
  25. Steitz, Thomas A. (2020). «The Best Job Ever. Reflections On My Time with Tom Steitz, 1985–2018 by Peggy Eatheron». Structural Insights Into Gene Expression And Protein Synthesis. World Scientific. էջեր 29–31. ISBN 9789811215872. (quote from p. 31)
  26. «Episode 28 – Thomas Steitz – A Nobel Profession – MIPtalk». Արխիվացված է օրիգինալից 2011-04-01-ին. Վերցված է 2011-04-05-ին.