Թոմաս Լուիս դե Վիկտորիա
Թոմաս Լուիս դե Վիկտորիա (իսպ.՝ Tomás Luis de Victoria, լատին․՝ Thomas Ludovicus Victoria Abulensis, մոտ 1548[1][2][3][…], Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - օգոստոսի 27, 1611[4][5][6], Մադրիդ, Իսպանիա,), իսպանացի կոմպոզիտոր և երգեհոնահար, հակառեֆորմացիայի դարաշրջանի իսպանացի խոշորագույն երաժիշտ։ Հռոմեական դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ «իսպանական Պալեստրին» մականունով։
Թոմաս Լուիս դե Վիկտորիա | |
---|---|
Ծնվել է | մոտ 1548[1][2][3][…] |
Ծննդավայր | Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | օգոստոսի 27, 1611[4][5][6] |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Collegium Germanicum et Hungaricum? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Francisco Luis de Victoria?, մայր՝ Francisca Suárez de la Concha? |
Զբաղեցրած պաշտոններ | Կապելմայստեր |
Tomás Luis de Victoria Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆրա ծննդյան մասին ստույգ տվյալներ չկան։ Մինչև18 տարեկանը նա երգել է Ավիլայի Մայր Տաճարի երգչախմբում։ 1567 թվականին ուղարկվել է հռոմեական Հիսուսի միաբանություն՝ աստվածաբանություն սովորելու։ Սանտա-Մարիա դե Մոսերրաթ եկեղեցում աշխատել է կապելմեյտեր և երգեհոնահար։ 1572 թվականին Վենետիկում թողարկել է իր մոտետով առաջին գիրքը։ 1575 թվականին ընդունել է սպասավորի աստիճան՝ դառնալով Սանտո Թոմաս դե լոս Ինգլեսես եկեղեցում քահանա։ 1576 թվականին թողարկել է իր երկրորդ երաժշտական ստեղծագործությունը։ 1578 թվականին մտել է կաթոլիկական միաբանության մեջ։
1586 թվականին վերադարձել է Իսպանիա, նշանակվել կայսրուհի Մարիա Իսպանացու անձնական կաթոլիկ քահանա։ 1592 թվականին վերադարձել է Հռոմ, ներկա է եղել Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինայի հուղարկավորությանը, 1595 թվականին վերջնական վերադարձել է Իսպանիա։ Մի քանի անգամ հրաժարվել է երկրի Մայր տաճարներում նրան առաջարկվող պատվավոր պաշտոններից (Սևիլյա, Սարագոսա)։ Կայսրուհու մահից հետո գրել է սգո երաժշտություն (ռեքվիեմ)։ Կյանքի վերջին տարիներին շարունակել է երգեհոնահարի աշխատանքը։
Գործունեություն
խմբագրելԳրել է միայն եկեղեցական երաժշտություններ։ Կոմպոզիտորին էին պատկանում 20 պատարագներ և այլն, որոնցից շատերը դասվում են մոտետի ժանրին։ Նա Իսպանիայում առաջինն էր, ով եկեղեցական երաժշտության մեջ օգտագործում էր նվագակցությունը, ինչպես նաև գրում էր մի քանի երգչախմբերի համար ստեղծագործություններ։
Ճանաչում
խմբագրելԿյանքի ընթացքում արդեն հայտնի էր ոչ միայն Իտալիայում և Իսպանիայում, այլև՝ Լատինական Ամերիկայում, նրա ստեղծագործությունները ոչ միայն լավն էին, այլև տարբերվող էին, այդ պատճառով էլ 1600 թվականին թողարկված ժողովածուն՝ 200 օրինակից ավելի սովորական տպաքանակով, տպագրվել է ևս 100 օրինակով։ 20-րդ դարում կոմպոզիտորի ստեղծագործությունների ուսումնասիրողն ու ակտիվ քարոզիչը եղել է Ֆելիպե Պեդրելը։ Վիկտորիայի ժառանգությունը բարձր էին գնահատում Մանուել դե Ֆայան, Իգոր Ստրավինսկին։ Այսօր նույնպես նրա ստեղծագործությունները լավագույն կատարողների և աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունների կողմից լայնորեն օգտագործվում են։ Նրա հայրենի քաղաքում իր անունով է կոչվում երաժշտական կոնսերվատորիան։ 1996 թվականին Թոմաս Լուիս դե Վիկտորիայի անունով սահմանվել է մրցանակ։
Կոմպոզիտորի չորսհարյուրամյակը (2011) լայնորեն նշվել է աշխարհի երաժշտական կոլեկտիվների շրջանում։
Ստեղծագործություններ
խմբագրել- Opera omnia. 8 vls., ed. por Felipe Pedrell. Leipzig: Breitkopf & Härtel, 1902-1913.
- Opera omnia. Partitur, nueva ed. corr. y aumentada por Higinio Anglès // Monumenta de la música española 25 (1965), 26 (1965), 30 (1967), 31 (1968). Roma: Consejo Superior de Investigaciones cientificas, 1965–1968 (вышло только 4 тома)
- Opera omnia. Nuova ed. pratica in chiavi moderne. 16 vls, ed. Maurizio Machella, Moreno Menegazzo. Padova: Euganea Editoriale Comunicazioni, 1995- (издание продолжается)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Isidore (ֆր.) — ISSN 2271-3816
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://estudiostomasluisdevictoria.es/biografia/
- ↑ 6,0 6,1 6,2 MGG Online (գերմ.) — Bärenreiter-Verlag, 2016.
Գրականություն
խմբագրել- Pedrell F. Tomás Luis de Victoria, abulense, biografía, bibliografía, significado estético de todas sus obras de arte polifónico-religioso. Valencia: M. Villar, 1918
- Cramer E. Tomás Luis de Victoria: a guide to research. New York: Garland Pub., 1998.
- Tomás Luis de Victoria y la cultura musical en la España de Felipe III. Madrid: Centro de Estudios Europa Hispánica, 2012
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Լուիս դե Վիկտորիա» հոդվածին։ |