Թոմաս Ալեն
Թոմաս Բոազ Ալեն (անգլ.՝ Thomas Boaz Allen, սեպտեմբերի 10, 1944[1][2][3], Seaham, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), բրիտանացի օպերային երգիչ, բարիտոն։ Բրտանական կայսրության շքանշանի կոմանդոր, ասպետ-բակալավր։ Համարվում է 20-րդ դարավերջի լավագույն քնարական բարիտոններից մեկը։ 2011 թվականին դարձել է Դարհեմի համալսարանի կանցլեր[5][6]։
Թոմաս Ալեն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1944[1][2][3] (78 տարեկան) Seaham, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | բարիտոն[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական քոլեջ |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ (1968)[1] և Ryhope Grammar School? |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Սկզբնապես բժշկագիտություն է ուսումնասիրել, սակայն թերի է թողել և 1964 թվականին ընդունվել երաժշտության թագավորական քոլեջը, որտեղ չորս տարի հմտացել է երգեհոնահարի և երգչի մասնագիտությունների մեջ։ Առաջնելույթով հանդես է եկել 1969 թվականին՝ Ուելսի ազգային օպերայում կատարելով Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայի գլխավոր հերոսի՝ Ֆիգարոյի դերերգը։ Դրանից երեք տարի անց առաջին անգամ ելույթ է ունեցել Քովենթ Գարդենում, 1972 թվականին ընդունվել նրա թատերախումբը։
2006 թվականին այնտեղ նշել է իր ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ ընդ որում՝ այդ ընթացքում հասցրել էր կատարել 50-ից ավելի օպերային դերեր[7]:Աչքի է ընկել հատկապես Դոն Ժուանի, կոմս Ալմավիվայի («Ֆիգարոյի ամուսնությունը»), Պապագենոյի («Կախարդական սրինգ»), Բիլլի Բալդի, Եվգենի Օնեգինի, մարկիզ Պոզայի («Դոն Կառլոս»), Ժերմանի («Տրավիատա»), Համլետի, Մակբեթի ինքնատիպ մարմնավորումներով։ Ալենի երգացանկում ընդգրկված են նաև երգչախմբային ստեղծագործություններ, օրատորիաներ, կամերային վոկալ քնարերգության գործեր, որոնց կատարման ժամանակ դրսևորում է խորագիտակ երաժիշտի հմտություն ու վարպետություն[8], գործի է դնում իր ձայնի հարուստ հնարավորությունները, միաժամանակ ի հայտ է բերում դերասանական տաղանդ։
Անձնական կյանքԽմբագրել
Թոմաս Ալենը «Սանդերլենդ» ֆուտբոլային թիմի (Sunderland A.F.C.) աջակիցներից է[9]։ 2011 թվականին մասնակցել է այդ թիմի նախաձեռնած Foundation of Light բարեգործական միջոցառմանը[10]։
Պարգևներ և մեծարանքԽմբագրել
- 1983 — «Գրեմմի» մրցանակ «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի ձայնագրության համար (դիրիժոր՝ Գեորգ Շոլտի)[11]
- Բավարիայի պետական օպերայի կամերզինգեր
- Երաժշտության թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ
- Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (CBE - 1989)[12]
- Ասպետ բակալավր (Kt - 1999)
- Թագուհու՝ երաժշտության բնագավառի մեդալ (The Queen's Medal for Music, 2013)[13]
- Երաժշտության թագավորական քոլեջի պատվավոր դոկտոր - (2015)[14]
Թոմաս Ալենը ներառվել է Gramophone ամսագրի փառքի սրահում[15]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 The Grove Book of Opera Singers — OUP, 2008. — P. 8. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://www.allmusic.com/artist/thomas-allen-mn0001599955/biography
- ↑ https://www.dur.ac.uk/news/newsitem/?itemno=12950
- ↑ http://britainsfavouritebaritone.webs.com/biography.htm
- ↑ «Томас Аллен (Thomas Allen) | Belcanto.ru»։ www.belcanto.ru։ Վերցված է 2019-10-22
- ↑ Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 29. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
- ↑ «Identity created for Sunderland Association Football Club Foundation concert»։ The Drum։ Վերցված է 22 July 2020
- ↑ "Carols of Light charity fundraising event", Dialogue Signposts, 9 November 2011, Durham University
- ↑ «Официальный сайт премии «Грэмми»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-20-ին։ Վերցված է 2009-11-18
- ↑ London Gazette : n° 51578, p. 7, 31 décembre 1988
- ↑ «The Queen's Medal for Music 2013»։ www.royal.gov.uk։ Official website of the British Monarchy։ 6 January 2014։ Արխիվացված է օրիգինալից 6 January 2014-ին։ Վերցված է 6 January 2014
- ↑ HONORARY DOCTORATE OF THE ROYAL COLLEGE OF MUSIC, HonDMus Recipients Archived 2020-10-26 at the Wayback Machine. sur rcm.ac.uk Կաղապար:Pdf
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն)։ Gramophone։ Վերցված է 2016-01-02
ԳրականությունԽմբագրել
- Thomas Allen Foreign Parts — A Singer’s Journal. — Sinclair - Stevenson, 1993. — 238 с. — ISBN 1856192520
Արտաքին հղումներԽմբագրել
- Թոմաս Ալենի էջը belcanto.ru-ում
- Թոմաս Ալենի սկավառակագրությունը
- Nicholas Wroe։ «Cutting it at the opera» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2009-11-18