Թշնամու թիկունքում 2։ Գրոհող ջոկատ

2011 թվականի համակարգչային խաղ

Թշնամու թիկունքում 2։ Գրոհող ջոկատ (անգլ.՝ Men of War: Assault Squad), RTS ժանրի համակարգչային խաղ, մշակվել է Digitalmindsoft ընկերության կողմից և 2011 թվականի փետրվարի 25-ին ներկայացրել է 1С ընկերությունը։ Հանդիսանում է «Թշնամու թիկունքում 2» խաղի ինքնուրույն լրացումը։

Թշնամու թիկունքում 2։ Գրոհող ջոկատ
ՄշակողDigitalmindsoft?
Հրատարակիչ
ԴիստրիբյուտորSteam և GOG.com[1]
Միջերեսի լեզուանգլերեն[2], ռուսերեն[2], իտալերեն[2], իսպաներեն[2], ֆրանսերեն[2], գերմաներեն[2] և լեհերեն[2]
Սերիայի մասMen of War?
Թողարկման թվականփետրվարի 25, 2011
ՊլատֆորմներWindows
Վերջին տարբերակ2.05.15
Ժանրմարտավարություն իրական ժամանակում և ստրատեգիական խաղ իրական ժամանակում
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ[2]
PEGIPEGI 16
USKUSK 16
ESRBESRB T
ԿրիչDVD-R DL?, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար և մկնիկ
🌐digitalmindsoft.eu

Խաղային պրոցես խմբագրել

Խաղը ունի հինգ փուլ՝ Սովետական միության փուլ, Գերմանական փուլ, Ամերիկյան փուլ, Բրիտանական փուլ և Ճապոնական փուլ։ Խաղը խաղացողին հնարավորություն է տալիս միայն ծանոթանալ խաղային պրոցեսի հետ և չունի սյուժե։ Ամեն փուլ ունի 5 առաջադրանք դրանցից երեքառաջադրանքում խաղացողը գրոհում է թշնամական դիրքերը, մեկ առաջադրանք իր մեջ պարունակում է քո դիրքերի պաշտպանություն, ապա հակահարված և ևս մեկ առաջադրանքում խաղացողը պետք է թչ մեծ ջոկատով կատարի թիկունքային մարտական գործողույթուններ։ Ամերիկյան փուլը ունի ավելացված հանձնարարությունը, որը խաղային վարժանք է և ծանոթացնում է խաղացողին խաղային պրոցեսի յուրահատկություններին։ Բացի դրանից ավելի ուշ խաղում ավելացել է ևս երկու լրացուցիչ առաջարդանք «Սուրբ ծնունդ» և «Բարբիքյու»առաջադրանքները։ Բոլոր ազգերն էլ ունեն իրենց եզակի մարտական միավորը (հետևակը, զրահատեխնիկան), նաև հատուկ կարողություններ ավիահարված, հրետանային հարված և այլն։

Խաղի ընթացքում խաղացողից պահանջվում է ղեկավարել մարտական ջոկատները և տեխնիկան, որոնք կարելի է մարտադաշտ բերել պաշտպանության միավորներով։ Միավորները կարելի է ստանալ գրավելով և պաշտպանելով հսկիչ կետերը։ Նոր դիրքերի գրավումը հնարավորություն է տալիս ավելի լավ մարտական միավորներ և հատուկ կարողություններ մարտադաշտ բերել։ Միայնակ խաղի հիմնական թիրախն է գրավել քարտեզի վրա գտնվող բոլոր կարևոր դիրքերը[3]։

Խաղը մնացած այս ժանրի խաղերից տարբերվում է պաշտպանական սիստեմով, ամեն մարտական միավորի մոտ եղած գույքով, ձեռքի ուղիղ կառավարման հնարավորությամբ, համակարգի մոդուլային վնասով։

Խաղում գոյություն ունի քարտեզի խմբագիր։ Դա օգտվողին թույլ է տալիս նոր քարտեզի տեսքով կառուցել մեծաթիվ մոդիֆիկացիաներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GOG.com — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Steam — 2003.
  3. «Խաղի պաշտոնական կայքում նկարագրվում է խաղի պրոցեսը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  4. Խաղի մոդիֆիկացիաները Mod DB կայքում