Ա և Բ Թագավորություններ (եբրայերեն՝ Sefer Sh'muel ספר שמואל‎), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գրքեր։ Դասվում են «պատմական» գրքերի շարքին։ «Թագավորություններ»-ի չորս գրքերը հրեական կանոնում ընդգրկված են երկու գրքերի մեջ։ Առաջինը (սրա մեջ էին մտնում «Ա և Բ Թագավորություններ»-ի գրքերը) կոչվում էին «Շեֆեր Շեմուել», այսինքն՝ «Սամուելի գիրք»։ Հին ռաբունական ավանդության համաձայն «Ա և Բ Թագավորություններ» գրքերի հեղինակը Սամուել մարգարեն է։ «Ա և Բ Թագավորություններ» գրքում պատմվում է Սամուել մարգարեի և իր իսկ կողմից Իսրայելի թագավոր օծված Սավուղի և Դավթի մասին։

Դավիթն ու Սավուղը (նկար՝ Էռնեստ Ջոզեֆսոնի)

Արտաքին հղումներ խմբագրել