Սանտորինիի հնագիտական թանգարան

Սանտորինիի հնագիտական թանգարան (անվանվում է նաև Թիրայի, Ֆիրայի, Թերայի հնագիտական թանգարան, հուն․՝ Αρχαιολογικό Μουσείο Θήρας), թանգարան Հունաստանի Հանրապետության՝ Եգեյան ծովում գտնվող Սանտորինի կղզեխմբի Օյա քաղաքում[1]։

Սանտորինիի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունThira Municipality?
ՎայրՍանտորինի
Հիմնադրվել է1960
Կայքodysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3400
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանն իր գործունեությունն սկսել է դեռևս 1902 թվականից, բայց նրա շենքը Ամորգոսի երկրաշարժից 1956 թ. ավերվել է, և դրա փոխարեն կառուցվել է թանգարանի նոր շենք, որտեղ էլ մինչև օրս զետեղված են ցուցանմուշները։

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է արվեստի հնագույն գործեր՝ սկսած մեր թվականությունից առաջ երրորդ հազարամյակի ցիկլիդյան ոճի մարմարե աշխատանքներից մինչև դասական՝ հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջանի արվեստի նմուշներ՝ քանդակներ, արձանիկներ, փորագրություններ, տապանաքարեր, խեցեղեն[1]։ Հիշարժան են հատկապես նախապատմական ժամանակների (մ.թ.ա. 20-17-րդ դարերի) սկիհները (վազերը), որոնք հայտնաբերվել են Ակրոտիրի քաղաքում ու նրա մերձակայքում իրականացված պեղումների արդյունքում, ինչպես նաև գեոմետրիկական և արխայիկ ժամանակաշրջանների խեցեղենը, ամֆորաները։ Գտածոներից շատերը հայտնաբերվել են Թերայի հին գերեզմանատանը կատարված պեղումների շնորհիվ։ Դրանցից առանձնապես ուշագրավ է թիվ 1 գերեզմանից դուրս բերված, մեծ չափեր ունեցող մի անոթ՝ կրատեր, որի վրա ատտիկյան սև կերպարանքներ և չորս նավեր են պատկերված։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտորինիի հնագիտական թանգարան» հոդվածին։