Քրիստիանի (հուն․՝ Χριστιανή[1] նշանակում է Քրիստոնեուհի) - Ամնարդաբնակ[1] ժայռոտ կղզի Հունաստանում՝ Էգեյան ծովում, Տիրա (Տերա, Ֆիրա, Սանտորի, Սանտորինի) կղզուց դեպի հարավ-արևմուտք։ Մտնում է Կիկլադներ կղզեխմբի Քրիստիանա կղզեխմբակի կազմի մեջ (վերջինիս երեք կղզիներից մեկն է և դրանցից առաջինը.դեպի հարավ-արևելք՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա Ասկանիա կղզին է, երեք կիլոմետր հեռավորության վրա՝ Էսքատին)։ Որպես համայնքային միավոր՝ հաշվվում է Հարավային Էգեյան պերիֆերիայի Տիրա համայնքի մեջ։ Ամենամեծ բարձունքը ծովի մակերևույթից 285 մետր բարձրություն ունի[2]։ Կղզում հայտնաբերվել են մարդկային գործունեության հետքեր՝ այսպես կոչված՝ չոր շարվածքով, այսինքն՝ առանց շաղախի շարված քարերով պատեր, ամբար, այլ շինությունների մնացորդներ, արտեֆակտներ, որոնք վկայում են, որ դեռ նախապատմական ժամանակներից (մ. թ. ա. 3-րդ հազարամյակի վերջերից) կղզին բնակեցված է եղել։ Կղզու հյուսիսային մասում կառուցվել է Այոս Բասիլիոս (Սուրբ Բասիլիոս) ոչ մեծ եկեղեցին։ Քրիստիանի կղզին Էլեոնորայի չեգլոկների (Falco eleonorae) կարևոր բնադրավայրերից է[2] (դրանք բազեների ընտանիքին պատկանող, գիշատիչ ոչ մեծ թռչուններ են)։

Քրիստիանի
Կղզու համայնապատկերը
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
ՎարչատարածքThira Municipality?
Մակերես1,188 կմ²
Մասն էChristiana Islands?
Աշխարհագրական տեղադրությունChristiana Islands?
Ջրլիցի ափինԵգեյան ծով
Քարտեզ
Քարտեզ
Անոթներ Քրիստիանիից /մ. թ. ա. 2200-2000 թթ../

Գրականություն խմբագրել

  • Cyprian Broodbank, An Island Archaeology of the Early Cyclades (Cantabrigiae: Cambridge University Press, 2002) pp. 74, 195-196, 334 et alibi

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 «Νησίδες Χριστιανά» (հունարեն). Ελληνική Ορνιθολογική Εταιρεία. 2018. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.

Աղբյուրներ խմբագրել

Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011. Väestönlaskennan tulokset (XLS) 2011. The Hellenic Statistical Authority (Kreikan tilastokeskus ELSTAT). Viitattu 1.9.2014. (kreikaksi)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիանի (կղզի)» հոդվածին։