Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ
Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ (ռուս.՝ Как утёнок-музыкант стал футболистом), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որն ստեղծվել է 1978 թվականին, ռեժիսոր Վիտոլդ Բորձիլովսկու կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ մուլտֆիլմի ուղիղ շարունակությունն է։
Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ ռուս.՝ Как утёнок-музыкант стал футболистом | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վիտոլդ Յանովիչ |
Երաժշտություն | Վլադիսլավ Կազենին |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 612 s |
Պրիկվել | Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ |
Թվական | 1978 |
Սյուժե
խմբագրելԵրաժիշտ բադիկն իր ընկերուհի ճուտիկի հետ երաժշտություն էր նվագում դաշտում, և հանկարծ տեսնում է սպիտակ հագուստով մի բադիկի, որը ցատկում էր պարանով, և սիրահարվում է նրան, իսկ քույրը որոշում է, որ եղբայրը հիվանդացել է։ Սպիտակ շորով բադիկին մոտենում է ֆուտբոլիստ բադիկը (որը նախորդ ֆիլմում համարում էր, որ ոչ ոք չպետք է փող փչի, և ծաղրում էր երաժիշտ բադիկին) և խնդրում է, որ բադիկն իրեն տա ցատկապարանը և վերջինս տալիս է այն։ Երաժիշտ բադիկը սպիտակ շորով բադիկին ծաղիկ է տալիս, և վերջինս խնդրում է նրան իրենց հետ ցատկել, բայց երաժիշտ բադիկն ասում է, որ նա չի կարողանում ցատկել։ Բադիկը նրան առաջարկում է խաղալ գնդակով, իսկ ֆուտբոլիստ բադիկը նրան ասում է, որ երաժիշտ բադիկը չի կարողանում խաղալ գնդակով և ընդհանրապես, ոչինչ չի կարողանում։ Երաժիշտ բադիկի քույրիկը պաշտպանում է եղբորը, ասելով, որ դրա փոխարեն նա կարողանում է փող փչել, իսկ ֆուտբոլիստ բադիկը չի կարողանում։ Բադիկ երաժիշտը և բադիկ ֆուտբոլիստը պայմանավորվում են, որ մեկ ամսից երաժիշտը կսովորի ցատկել և ֆուտբոլ խաղալ, իսկ ֆուտբոլիստը կսովորի նվագել։ Բադիկն ասում է, որ մեկ ամսից բադիկները կխաղան խոզուկների հետ, և խաղից առաջ համերգ կլինի։
Մայրիկ բադիկը չի թողնում, որ բադիկ երաժիշտը ֆուտբոլ խաղա և ցատկի, որովհետև վախենում է, որ նա կհիվանդանա, և բացի այդ, նրա կարծիքով երաժշտությունն ավելի կարևոր է,ր քան սպորտը և խոստումը։ Ամեն առավոտ երաժիշտ բադիկն իր բադիկ ընկերուհու հետ փախչում է տնից, և նրանք մարզվում են փողոցում, իսկ ֆուտբոլիստ բադիկը, հակառակը, ընդհանրապես չի սովորում նվագել և խնդրում է իր ընկերոջը, որպեսզի նա փողային երաժշտություն միացնի, որպեսզի բոլորը մտածեն, որ ինքն է նվագում։ Մեկ ամիս անց, երբ սկսվում է համերգը, ֆուտբոլից առաջ բադիկ ֆուտբոլիստը ձևացնում է, թե իբր ինքը նվագում է, բայց իրականում երաժշտությունը գալիս էր նվագարկիչից, բայց երբ նվագարկիչը խափանվում է և կրկնում է երաժշտության երկու վարյկյանանոց մասը, բոլորը հասկանում են, որ բադիկ ֆուտբոլիստը խաբել է հանդիսատեսին։ Ընկերը մտնում է մեկնաբանի սենյակ և հայտարարում է, որ հիվանդացած ֆուտբոլիստ բադիկի փոխարեն կխաղա երաժիշտ բադիկը։ Վերջինս գնալով ֆուտբոլային դաշտ` խոզուկներին հաղթում է 2 ։ 0 հաշվով։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր` | Վիտոլդ Բորձիլովսկի |
Սցենարի հեղինակ` | Անատոլի Տարասկին |
Բեմադրող նկարիչ` | Վլադիմիր Սոբոլյով |
Կոմպոզիտոր` | Վլադիսլավ Կազենին |
Օպերատոր` | Բորիս Կոտով |
Հնչյունային օպերատոր` | Բորիս Ֆիլչիկով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ` | Օլեգ Սաֆրոնով, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Զարուբին, Ալեքսանդր Պանով, Հովսեփ Կուրոյան, Սերգեյ Դյոժկին |
Նկարիչներ` | Իննա Զարուբա, Իրինա Սվետլիցա, Դմիտրի Անպիլով, Իրինա Տրոյանովա, Պյոտոր Կորոբաև, Աննա Ատամանովա |
Մոնտաժող` | Ելենա Տերտիչնայա |
Օգնականներ` | Ռ. Մակարովա, Ռոզա Բիկմաևա, Մայա Պոպովա |
Խմբագիր` | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Տնօրեն` | Կ. Անտոնով |
- Հեղինակները ցուցադրվել են մուլտֆիլմի լուսագրերում։
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Գեորգի Վիցին` Խուլիգան բադիկ
- Կլարա Ռումյանովա` Աղջիկ բադիկ
- Լիդիա Կատաևա` Ճուտիկ
- Մ. Դմիտրիևա` Երաժիշտ բադիկ
- Մ. Ֆրոլովան երգում է վոկալային պարտիաներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում