Ալեքսանդր Պանով, (ռուս.՝ Александр Николаевич Панов, հուլիսի 6, 1944(1944-07-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս դիվանագետ, ճապոնագետ։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ալեքսանդր Պանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ դիվանագետ և japanologist
Ծննդյան օր հուլիսի 6, 1944(1944-07-06) (79 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1968 թվականից դիվանագիտական աշխատանքում է։ Պատմական գիտությունների թեկնածու է, քաղաքական գիտությունների դոկտոր։ Տիրապետում է անգլերենին և ճապոներենին։

  • 1961-1962 թվականներին եղել է գծագրիչ։
  • 1968 թվականին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Հեռավորարևելյան բաժնի ռեֆերենտ։
  • 1968-1971 թվականներին՝ Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության կցորդ։
  • 1971-1977 թվականներին՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոս, ավագ դասախոս։
  • 1977-1981 թվականներին՝ երրորդ քարտուղար, Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։
  • 1982-1983 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ հեռավորարևելյան երկրորդ դեպարտամենտի առաջին քարտուղար։
  • 1983-1988 թվականներին՝ Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1988-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավարևելյան Ասիայի վարչության պետ, բաժնի վարիչ։
  • 1991-1992 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավարևելյան Ասիայի դեպարտամենտի տնօրեն։
  • 1992 թվականի փետրվարի 10-ից 1993 թվականի նոյեմբերի 1-ը՝ Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1993 թվականի դեկտեմբերի 30-ից 1996 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[3][4]։
  • 1996 թվականի սեպտեմբերի 6-ից 2003 թվականի դեկտեմբերի 25-ը՝ Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
  • 2004 թվականի ապրիլի 29-ից 2006 թվականի հունիսի 20-ը՝ Նորվեգիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7][8]։
  • 2006 թվականի հուլիսի 1-ից 2010 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր[9]։

Ներկայումս աշխատում է ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և համատեղության կարգով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի փետրվարի 10)[10]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի դուստր։

Պարգևներ և պատվավոր կոչումներ խմբագրել

  • Պատվո շքանշան (1998)։
  • «Աշխատանքային խիզախության համար» մեդալ (1986)։
  • Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2005 թվականի հունիսի 28)՝ վետերանների սոցիալական աջակցության և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ երկարամյա ակտիվ հասարակական աշխատանքի համար[11]։
  • Ռուսաստանի Անվտանգության խորհրդի «Միջազգային անվտանգության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար» մեդալ (2017)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 10.02.1992 № 123 «О назначении Панова А. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Корея»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 01.11.1993 № 1808 «Об освобождении Панова А. Н. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Корея»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  3. Распоряжение Правительства Российской Федерации от 30.12.1993 № 2338-Р «О заместителях Министра иностранных дел Российской Федерации»
  4. «Указ Президента Российской Федерации от 15.10.1996 № 1441 «О Панове А. Н.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 06.09.1996 № 1324 «О назначении Панова А. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Японии»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  6. «Указ Президента Российской Федерации от 25.12.2003 № 1508 «О Панове А. Н.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  7. «Указ Президента Российской Федерации от 29.04.2004 № 570 «О назначении Панова А. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Норвегия»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 20.06.2006 № 616 «О Панове А. Н.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  9. Приказом по Министерству иностранных дел Российской Федерации назначен Ректором Дипломатической Академии МИД России.
  10. «Указ Президента Российской Федерации от 10.02.1992 № 122 «О присвоении Панову А. Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 28.06.2005 № 738 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ խմբագրել