Թենեսի Սելեստա Կլաֆլին (անգլ.՝ Tennessee Claflin, հոկտեմբերի 26, 1844(1844-10-26), Հոմեր, Լիքինգ, Օհայո, ԱՄՆ - հունվարի 18, 1923(1923-01-18)[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի սուֆրաժիստ, հայտնի է որպես առաջին կին, որը 1870 թվականին բրոքերային գործակալություն է բացել Ուոլ Սթրիթում[2][3][4]։

Թենեսի Կլաֆլին
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1844(1844-10-26)
ԾննդավայրՀոմեր, Լիքինգ, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհունվարի 18, 1923(1923-01-18)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբորսային միջնորդ, քաղաքական գործիչ և սուֆրաժիստ
ԱմուսինFrancis Cook, 1st Viscount of Monserrate?
Ծնողներհայր՝ Reuben-Buckman Claflin?[1]
 Tennessee Celeste Claflin Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Թենեսի Կլաֆլինի ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ինչպես հայտնում են, նա ծնվել է 1843-1846-ական թվականների ընթացքում[5]։ Հայտնի է, որ Թենեսին Ռոքսանա Խամել Կլաֆլինի և Ռուբեն Բակման Կլաֆլինի 10 երեխաներից կրտսերն էր, որոնք ծնվել էին Օհայո նահանգում՝ Գոմերում[6]։ Թենեսիին այդպես են անվանել կամ նահանգի պատվին, կամ էլ այն պատճառով, որ նրա հայրը Թենեսիի այդ ժամանակվա կոնգրեսմեն Ջեյմս Պոլկի երկրպագուն էր։ Ավագ քույրը՝ Վիկտորյա Կլաֆլին Վուդհալը ծնվել է 1838 թվականին[6][7]։

Նրա հայրը՝ Ռուվիմ Բաքման Կլաֆլինը, որը հայտնի էր որպես «Բաք», օձի յուղի վաճառական էր և բժիշկ էր ձևանում։ Նա իրավաբանական պատրաստվածություն ուներ, և որոշ դեպքերում որպես իրավաբան էր ներկայանում[6]։

Ոգեշնչվելով Ֆոքս քույրերի հաջողությամբ` 1852 թվականից Բաքը սկսեց գովազդել Թենեսիին և Վիկտորյային որպես ոգեմիջնորդներ։

Սպիրիտիզմ և ապաքինում խմբագրել

1860 թվականին Թենեսին գուշակ էր հայտարարվել, որը ունակ էր բուժել հիվանդություններ՝ «հերպեսից մինչև քաղցկեղ».[6]: Խորհրդատվությունների արժեքը 1 դոլար էր, նա աշխատում էր օրական 13 ժամ՝ Միջին Արևմուտքի փոքր քաղաքներում[6][8]։

1863 թվականին նրա հայրը մի ամբողջ հյուրանոց էր վարձել Իլինոյս նահանգում՝ Օտտավայում[9]։ Նա իրեն կոչել էր «Քաղցկեղի արքա», և գովազդում էր Թենեսիի բուժական հնարավորությունները։ Իրենց փորձառության ընթացքում Կլաֆլինները ալկալիներ էին օգտագործում, որը այրել էր նրանց հաճախորդներից մեկի մաշկը։

1864 թվականի հունիսին ոստիկանությունը հարձակվել էր նրանց կլինիկայի վրա, և ընտանիքը դիմել էր փախուստի։ Իշխանությունը նրանց մեղադրել էր 9 հանցագործությունների մեջ, այդ թվում՝ խուլիգանություն և բժշկական խարդախություն։ Թենեսին մեղադրվել էր Ռեբեկա Խուո անվամբ այցելուի մահվան մեջ[8]։

1868 թվականի աշնանը Բակը այցելեց գործարար Կորնելիուս Վանդերբիլթին, որը հետաքրքրված էր մերսմամբ և կախարդական բուժմամբ։ Բակը Վիկտորյային ներկայացրեց որպես սպիրիտուալիստ, իսկ Թենեսիին՝ բուժարար։ Թենեսին և Կարնելյուսը միասին երկար ժամանակ էին անցկացնում[10]։ Միևնույն ժամանակ Վիկտորյա Վուդհալը հայտնի դարձավ Ուոլ Սթրիթի իր ներդրումներով։ Հավանական է, որ Վուդհալի գործողությունները հիմնված էին Վանդերբիլթի խորհուրդների վրա[10]։

Քաղաքականություն խմբագրել

1871 թվականին քույրերը փորձել են քվեարկել մունիցիպալ ընտրությունների ժամանակ, բայց մերժում են ստացել[11]։

1871 թվականի օգոստոսի 11-ին Թենեսի Կլաֆլինն իր թեկնածությունն է ներկայացրել Նյու Յորքի Կոնգրեսի ութերորդ շրջանին։ Այդ ժամանակ Կոնգրեսի Ութերորդ շրջանը հիմնականում գերմանա-ամերիկյան էր։ Կլաֆլինը իր թեկնածության մասին հայտարարել է «Irving Plaza» համերգային սրահում՝ շրջապատված ամերիկյան և գերմանական դրոշներով։ Նա ելույթ է ունեցել գերմաներենով[3][12]։

1872 թվականի մայիսի 10-ին նորաստեղծ «Հավասար իրավունքների կուսակցության» կողմից Վուդհալը առաջադրվել էր Միացյան Նահանգների նախագահի պաշտոնում[13][14][15]։

1872 թվականի ամռանը Կլաֆլինն իր թեկնածությունն է առաջադրել Նյու Յորքի Ազգային գվարդիայի 9-րդ գնդի գնդապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը թափուր էր ավազակային բարոն Ջիմ Ֆիսկայի մահից հետո՝ 1872 թվականի հունվարից[3]։ Կլաֆլինի թեկնածությունը լայնորեն ծաղրել է մամուլը[6][16]։ Իններորդ գնդի զինվորները արհամարհել են Կլաֆլինի առաջարկությունը, բայց գնդապետ Թոմաս Գրիֆինը Կլաֆլինին առաջարկել է առաջադրվել սև զինվորների համար ստեղծված 85-րդ գնդում, որը նոր էր ստեղծվել։ Գիտակցելով նրա պրոպագանդիստական գործունեությունը անցյալում, նրա մասնագիտական հաջողությունը` 85-րդ գնդի անդամները Կլաֆլինին ընտրեցին որպես գնդապետ[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. «9 Things You Should Know About Victoria Woodhull». History.com. A&E Television Networks, LLC. 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Notorious Victoria: The Life of Victoria Woodhull, Uncensored. — Algonquin Books[en], 1998. — ISBN 9781565121324
  4. «On This Day: March 5, 1870». www.nytimes.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «Lady Tennessee Celeste "Tennie C." Claflin Cook (1845 - 1923) - Find A Grave Memorial». www.findagrave.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 MacPherson, Myra The Scarlet Sisters: Sex, Suffrage, and Scandal in the Gilded Age. — Grand Central Publishing[en], 2014. — ISBN 9781455547708
  7. Goldsmith, Barbara Other Powers: The Age of Suffrage, Spiritualism, and the Scandalous Victoria Woodhull. — Knopf Doubleday Publishing Group[en], 2011. — ISBN 9780307800350
  8. 8,0 8,1 Havelin, Kate Victoria Woodhull: Fearless Feminist. — Twenty-First Century Books[en], 2006. — ISBN 9780822559863
  9. Story of Ottawa, Illinois by C.C. Tisler. Published 1953. Copyright 1953 by C.C. Tisler.
  10. 10,0 10,1 Jr, Edward J. Renehan Commodore: The Life of Cornelius Vanderbilt. — Basic Books, 2009. — ISBN 0465002560
  11. «1872 One Hundred And Twenty-five Years Ago». www.americanheritage.com. 2015 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. Cook, Lady Tennessee Claflin The Human Body the Temple of God: Or, The Philosophy of Sociology. — [V. Woodhull] 17, Hyde Park Gate, S.W., 1890.
  13. «On This Day: March 5, 1870». www.nytimes.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. Scutts, Joanna (2014 թ․ մարտի 7). «'The Scarlet Sisters: Sex, Suffrage and Scandal in Gilded Age' by Myra MacPherson». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. «Victoria and Tennessee Claflin, the sisters' tale continues…». MCNY Blog: New York Stories. 2014 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. Frisken, Amanda Victoria Woodhull's Sexual Revolution: Political Theater and the Popular Press in Nineteenth-Century America. — University of Pennsylvania Press[en], 2012. — ISBN 0812201981
  17. Messer-Kruse, Timothy The Yankee International: Marxism and the American Reform Tradition, 1848-1876. — Univ of North Carolina Press[en], 2000. — ISBN 9780807863374
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենեսի Կլաֆլին» հոդվածին։