Թեղի խցանային
Թեղի խցանային | |
Թեղի խցանային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Թեղազգիներ (Ulmaceae) |
Ցեղ | Թեղի (Ulmus) |
Տեսակ | Թեղի խցանային (U. minor) |
Միջազգային անվանում | |
Ulmus minor | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տվյալների անբավարարություն Տաքսոնի տարածվածությունը |
Թեղի խցանային (լատին․՝ Ulmus suberosa Moene), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՀզոր, լայնասաղարթ ծառ է՝ մինչև 30 մ բարձրությամբ և 1,5 մ բնի տրամագծով, վրանաձև կամ լայն գլանաձև սաղարթով։ Կեղևը մոխրասևավուն է, հաճախ խցանային ելուստներով։ Ընձյուղները մերկ են, կարմրագորշավուն կամ գորշավուն։ Տերևներն ամուր են, մինչև 12 սմ երկարությամբ և 7 սմ լայնությամբ, հակառակ-ձվաձև կամ գրեթե շեղանկյուն, անհավասար, կլորավուն հիմքով, կրկնակի ատամնաեզր։ Ծաղիկներն աննշան են, մանր, շիկակարմրավուն։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշ է, ճաքճքված։ Ապրում է մինչև 300 տարի։
Թևապտուղները հակառակ-ձվաձև են, 1,5-2,0 սմ երկարությամբ, 1-1,4 սմ լայնությամբ։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղները հասունանում են մայիսին։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում, Եվրոպական մասում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի Նախալեռնային գոտում, Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում։ Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, կաղնեբոխային անտառների եզրերին, թՓուտների մեջ, գետահովիտներում։ Խցանային թեղին բավականին պահանջկոտ բույս է։ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ սևահողեր, առատ խոնավություն, լուսավոր պայմաններ։ Բավականին ցրտադիմացկուն է։ Հաճախ է վարակվում հոլանդական հիվանդությամբ։
Բնական պահանջներ
խմբագրելՄյուս թեղիների համեմատությամբ ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Լուսասեր է։ Մեր հանրապետության պայմաններում անհիշելի վաղ ժամանակներից օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։ Թեղու այս տեսակը ևս խիստ զգայուն է հոլանդական հիվանդության նկատմամբ և արագորեն ոչնչանում է, հատկապես ծեր տարիքում։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներով։ Աղակալած և չոր հողերում դանդաղ է աճում։ Արմատային համակարգը լավ է զարգացած, ունի առանցքային, խոր գնացող կենտրոնական արմատ։ Ապրում է մինչև 300 տարի։ Պտղաբերում է 8-10 տարեկանից։
Կիրառություն
խմբագրելԱյս բոլորի հետ միասին խցանային թեղին լավ է դիմանում քաղաքի անբարենպաստ պայմաններին՝ ծխին, գազերին, փոշուն։ Միաժամանակ լավ է տանում կարճատև երաշտը։ Այդ է պատճառը, որ այս ծառատեսակը հաջողությամբ է օգտագործվում բնակավայրերի կանաչապատման բնագավառում։ Ապրում է մինչև 200 տարի, ընդ որում բունը չի փտում։ Սկսում է պտղաբերել 12-13 տարեկան հասակից, ամեն տարի առատորեն։ Բնափայտը ամուր է, ճկուն։ Օգտագործվում է անիվներ, կահույք, մեքենաների և նավի ստորջրյա մասեր պատրաստելու համար։ Լավ ածուխ է առաջացնում։ Մոխիրը օգտագործում են պոտաշ ստանալու համար։ Կեղևում մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում։ Էկոլոգիական խումբը՝ X: Մշակության հավանական շրջանները՝ 3, 7-10, 12-13, 17-21, 22-28[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 146։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի խցանային» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի խցանային» հոդվածին։ |