Թարա Ռիդ

ամերիկացի դերասանուհի

Թարա Դոննա Ռիդ (անգլ.՝ Tara Donna Reid, նոյեմբերի 8, 1975(1975-11-08)[1][2], Ուայքոֆ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Թարա Ռիդ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 8, 1975(1975-11-08)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր՝Ուայքոֆ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և Փլեյբոյի փլեյմեյթ
IMDb։ID 0005346

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Ուայկոֆում (Նյու Ջերսի նահանգ) իռլանդական, շոտլանդական, անգլիական, իտալական, ֆրանսիական և հունգարական արմատներով ընտանիքում։ Ծնողներ Թոմաս Ռիդ (1940՝ դեկտեմբեր 2016) և Դոննա Ռիդ (1943՝ հոկտեմբերի 21, 2018)[3]՝ երկու մանկապարտեզների ուսուցիչներ և սեփականատերեր[4]։ Ռիդն ունի նաև կրտսեր եղբայր և քույր՝ Պատրիկն ու Քոլինը և ավագ եղբայր Թոմասը։

Նա հաճախել է կաթոլիկ դպրոց և ավարտել Բայսրեբի ակադեմիան, այն այլընտրանքային ավագ դպրոց է։ Ծնողները նրան նաև ընդունել են Նյու Յորքի մանկական դերասանական դպրոց, որտեղ նա սովորել է Մակոլեյ Կալկինի, Սառա Միշել Գելարի, Բեն Թեյլորի և Ջերի Օ’Քոնելի հետ։

Կարիերա խմբագրել

Ռիդը սկսել է նկարահանվել ինը տարեկանում, խաղացել է «Երեխաները խաղում են» շոուում, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 100 գովազդային հոլովակներում, այդ թվում՝ այնպիսի հայտնի ապրանքանիշերում, ինչպիսիք են McDonalds, Crayola և Milton Bradley։

1997 թվականին Հոլիվուդ տեղափոխվելուց հետո Ռիդը հայտնվեց մեծ կինոյում՝ «Քաղաքային լեգենդներ» սարսափ ֆիլմում, որի ռեժիսորը Ջեմի Բլանկն է։ Հայտնի դարձավ «Մեծ Լեբովսկին» (1998) ֆիլմում նկարահանվելուց հետո։ Այնուհետև՝ 1999 թվականին, նկարահանվել է «Կրակի շուրջը» և «Դաժան խաղեր» ֆիլմերում։

1999 թվականին Ռիդը խաղացել է Վիկիի դերը «Ամերիկյան կարկանդակ» սկանդալային երիտասարդական կատակերգությունում, որը նրան վաստակել է համբավ և սեքս խորհրդանիշի կարգավիճակ։

2000-2002 թվականներին Ռիդը նկարահանվել է մի շարք անհաջող ֆիլմերում, ինչպիսիք են «Ջոզին և կատուները» և «Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք»։ 2001 և 2002 թվականներին նա նկարահանվել է «Ամերիկյան կարկանդակ 2» և «Երեկույթների արքա» ֆիլմերում, որից հետո վերադարձել Է NBC հեռուստաալիք՝ «Կլինիկա» ատակերգական սերիալում։

2003-2005 թվականներին Ռիդը նկարահանվել է «Իմ շեֆի դուստրը» և «Մենակ մթության մեջ» ֆիլմերում։ 2005 թվականին Ռիդը նկարահանեց իր շոուն «Е» ալիքով։

2012 թվականին Էկրան Է բարձրացել «Ամերիկյան կարկանդակ» կատակերգության շարունակությունը։

Անձնական կյանք խմբագրել

2001 թվականի հունիսին Թարան և Քարսոն Դայլին խզեցին նշանադրությունը[5]։ Մինչ այդ նա հանդիպել էր հոկեյի ռուս աստղ Սերգեյ Ֆյոդորովի հետ[6]։

2010 թվականի հունվարի 18-ին Ռիդի ընկերը՝ Մայքլ Աքստմանը, Նյուրնբերգում բնակվող ինտերնետային ձեռնարկատեր, ամուսնության առաջարկ արեց նրան։ Հարսանիքը նախատեսված է 2010 թվականի ամռանը[7]։ Բայց ապրիլի 20-ին հաղորդվեց, որ հարսանիքը չեղյալ է հայտարարվում, քանի որ Թարայի և Մայքլի հարաբերություններն ավարտվել են[8]։

Ավելի ուշ՝ 2010 թվականի նոյեմբերից, Ռիդը կարճատև հանդիպում է ունեցել դանիացի գործարար Մայքլ Լիլեունդի հետ։

2011 թվականի օգոստոսի 14-ին Ռիդի ներկայացուցիչը «People» ամսագրին հայտնել է, որ Թարա Ռիդը նախօրեին Հունաստանում ամուսնացել է իր ընկերոջ՝ Զաք Կեհայովի հետ[9]։ Այդ տարվա հոկտեմբերին նա հայտարարեց, որ նրանք օրինականորեն ամուսնացած չեն[10]։

2013-2014 թվականներին ամուսնացած է եղել դիջեյ Էրեզ Էյզենի հետ[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
Տարի Ավանումը հայերեն Բնօրինակ անվանում Դեր
1987 Սալեմի վիճակ 2․ Վերադարձ Սալեմ A Return to Salem’s Lot Ամենդա
1998 Մեծ Լեբովսկի The Big Lebowski Բաննի Լեբովսկի
Երկրպագուհի Girl Սիբիլ
Ես վաղ արթնացա իմ մահվան օրը I Woke Up Early the Day I Died Պրոմ Քուին/գիշերային ակումբի բարմեն
Քաղաքային լեգենդներ Urban Legend Սաշա Թոմաս
1999 Դաժան խաղեր Cruel Intentions Մարսի Գրինբոմ
Կրակի շուրջ Around the Fire Ջենիֆեր
Ամերիկյան կարկանդակ American Pie Վիկտորիա Լազում
Տկլոր մարմին Body Shots Սառա Օլսուոնգ
2000 Բժիշկ «Տ»-ն և նրա կանայք Dr T and the Women Քոնի
2001 Եկվորներն Ամերիկայում Just Visiting Անժելիկա
Ջոզին և կատուները Josie and the Pussycats Մելոդի Վալենտինա
Ամերիկյան կարկանդակ 2 American Pie 2 Վիկտորիա Լազում
2002 Երեկույթների արքան Van Wilder Գվեն Փիրսոն
2003 Սատանայի կղզի Devil’s Pond Ջուլիաննա
Իմ շեֆի դուստրը My Boss’s Daughte Լիզա Թեյլոր
2004 Կապեր Knots Քոնի
2005 Մենակ մթության մեջ Alone in the Dark Էլին Սեդրակ
Ագռավ 4. Մեղավորի աղոթքը The Crow: Wicked Prayer Լոլա Բերն
Ստվերային գործընկեր Silent Partner Դինա Նևսկայա
2007 Իմանալ, որ ես հանճար եմ If I Had Known I Was a Genius Ստեֆանի Ռոբինս
7-10 Պառակտում 7-10 Split / Strike Լինդսի/Լիլ Ռինո
2008 Ավարտական կատաղություն կամ

ինքնակառավարման Օր

Senior Skip Day Էլեն Հարիս
Անբնական առիթ Clean Break Ջուլիա Մակքեյ
Իժեր Vipers Նիկի
2012 Ամերիկյան կարկանդակ. Բոլորը հավաքվում են American Reunion Վիկի Լեյթում
Վերջին զանգ Last Call Լինդսի
2014 Չարլի Ֆերմա Charlie’s Farm Նատաշա
Հեռուստատեսություն
Տարի Անվանումը հայերեն Բնօրինակ անվանում Դեր
1992—1999 Հնգյակ Quintuplets միսս Ֆոլլի
2003—2005 Կլինիկա Scrubs Դենի Սալիվան
2013 Շնաձկների տարափ Sharknado Էյպրիլ Վեքսլեր
2014 Շնաձկների տարափ 2. Երկրորդ անընդմեջ Sharknado 2: The Second One
2015 Շնաձկան տարափ 3 Sharknado 3: Oh Hell No!
2016 Շնաձկների տարափ 4. Զարթոնք Sharknado: The 4th Awakens
2017 Շնաձկների տարափ 5. Գլոբալ ամբոխ Sharknado 5: Global Swarming
2018 Վերջին շնաձկների տարափ․ ճիշտ ժամանակին[12][13] The Last Sharknado: It’s About Time
2019 Տղաները The Boys Կամեո

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ կամ սերիալ Արդյունք
2004 Ոսկե ազնվամորի երկրորդ պլանի վատագույն դերասանուհի «Իմ շեֆի դուստրը» Առաջադրված
2006 Ոսկե ազնվամորի վատագույն դերասանուհի «Միայնակ մթության մեջ» Առաջադրված

Ձեռքբերումներ խմբագրել

  • Stuff ամսագրի «102 սեքսուալ կանայք աշխարհում» վարկանիշում զբաղեցրել է 48-րդ տեղը (2002).
  • Maxim ամսագրի «Թեժ 100-ը 2002-ում» վարկանիշում զբաղեցրել է 4-րդ տեղը(2002).
  • FHM ամսագրի «100 սեքսուալ կանայք աշխարհում, 2005» վարկանիշում զբաղեցրել է 43-րդ տեղը (2005).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Babesdirectory — 2020.
  3. «Tara Reid Reveals Her Mother Donna Has Died: 'My Heart Breaks'». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Miller, Samantha (2001 թ․ օգոստոսի 27). «Pie's Cutie». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «It's Finally Over for Tara Reid and Carson Daly». Buzzle.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  6. «ESPN.com: Page 3 - Who needs a knight in shining armor?». Sports.espn.go.com. 1999 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  7. Cara Alwill (2010 թ․ հունվարի 21). «Tara Reid And Boyfriend Michael Axtmann Are Engaged » Hollywood Crush». hollywoodcrush.mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  8. «Tara Reid And Boyfriend Michael Axtmann called off wedding»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Tara Reid Marries Michael Lilleund in Greece : People.com». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Tara Reid's 2-month marriage to Zack Kehayov is over, it was never legal anyway» (անգլերեն). celebitchy.com. 2011 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Amber Belus (2015 թ․ մայիսի 11). «Tara Reid Declares Summer is For Singledom». In Touch Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Squires, John (2018 թ․ փետրվարի 19). «'Sharknado 6' Will Be a Time Traveling Adventure; Art, Info and Date!». BloodyDisgusting.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  13. Russ Burlingame (2018 թ․ մայիսի 25). «'Sharknado 6' Teaser Trailer Drops, Final Title Revealed». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.