Staff.am
staff.am կարիերայի հարթակը հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում, Վահե Ավետիսյանի և Լուիզա Ավետիսյանի կողմից։
staff.am | |
---|---|
Հիմնադրված է | նոյեմբերի 4, 2016 թվական |
Հիմնադիր | Վահե Ավետիսյան, Լուիզա Ավետիսյան |
Երկիր | Հայաստան |
Կայք | staff.am |
Հարթակը նախատեսված է աշխատանք և աշխատակից գտնելու համար։ 2023 թվականի առաջին կեսի տվյալներով staff.am-ը համագործակցում է 4500-ից ավելի ընկերության հետ և ունի 150.000-ից ավելի գրանցված օգտատեր հարթակում։
Պատմություն
խմբագրելstaff.am-ը հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում, հայ ձեռնարկատերեր Վահե Ավետիսյանի և Լուիզա Ավետիսյանի կողմից։ Հարթակի վեբ տարբերակը թողարկվել է հենց 2016 թվականի նոյեմբերին, որից հետո, 2017 թվականի սեպտեմբերին թողարկվել է բջջային հավելվածը, որը, ոլորտի առաջին հավելվածն է Հայաստանում։
Նախագծեր և նախաձեռնություններ
խմբագրելԸնկերությունն իր հիմնական արտադրանքից զատ թողարկել է նաև այլ նախագծեր և նախաձեռնություններ, որոնց մասին հակիրճ ներկայացված է ստորև։
staff.am-ի մեդիա հարթակն է՝ թողարկված 2016 թվականին, որում հրապարակված են մասնագիտական խորհուրդներ և տեղեկատվական բնույթի նյութեր Հայաստանի գործատուների մասին։
«ՀՀ աշխատաշուկա» զեկույց[2]
2017 թվականից ի վեր, յուրաքանչյուր տարի staff.am-ը թողարկում է «ՀՀ աշխատաշուկա» զեկույցը, որում ներկայացնում է Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն՝ նախորդ տարվա տվյալներով։
Զեկույցում տեղ են գտնում աշխատաշուկայի ակտիվության ընդհանուր վերլուծությունը, հաստիքների աշխարհագրությունը և փափուկ հմտությունների ուսումնասիրությունը, մարզային ակտիվության ուսումնասիրությունը, Հայաստանի աշխատավարձերի ուսումնասիրությունը, ոլորտային ուսումնասիրություններ, տեղեկատվություն միջազգային գործատուների և հեռավար աշխատանքների մասին։
Career Factory-ն ընկերության կրթական նախաձեռնությունն է, որը թողարկվել է 2023 թվականի հունվարին։
Career Factory նախագծի առաջին դասընթացը «4C»-ն է՝ Complete Career Certification Course՝ հայալեզու բովանդակությամբ դասընթաց կարիերայի թեմայով։ Դասընթացն անվճար է, օնլայն ֆորմատով ու բաղկացած է 8 մոդուլից և 30 տեսադասից։ Մոդուլները ստորև՝
- Մասնագիտության ընտրություն,
- CV և ուղեկցող նամակ,
- Աշխատանքի գրագետ դիմում,
- Նախապատրաստվել հարցազրույցին,
- Փորձաշրջանն ու ադապտացիան նոր ընկերությունում,
- Ինքնակրթության հնարավորություններ,
- Իրավունքներն ու պարտականությունները որպես աշխատակից,
- Անձի բրենդավորումն աշխատաշուկայում։
Compass-ը staff.am-ի վերլուծական ուղղությունն է, որը տրամադրում է ամսական զեկույցներ աշխատաշուկայի վերաբերյալ։
Հուշագիր
խմբագրելԱպրիլի 18, 2017 թվական
խմբագրելԲրիտանական խորհուրդը և staff.am աշխատանքային հարթակը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պրոֆեսիոնալ ծառայությունների տրամադրման միջոցով բարելավել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը Հայաստանում[5]։
Հունվարի 25, 2018 թվական
Համագործակցության հուշագիր Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)-ի և staff.am կարիերայի օնլյան հարթակի հետ[6]։
Նոյեմբերի 29, 2018 թվական
«Ինժեներական քաղաք»-ում Business Development Advisors (BDA Armenia) ընկերությունը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցությունն ուղղված է աջակցելու տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը և հզորացմանը և կադրերի ներգրավման գործընթացի աջակցությանը[7]։
Հունիսի 26, 2019 թվական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և staff.am կարիերայի հարթակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածությունը պետական մարմիններում առկա թափուր պաշտոնների մասին, ինչպես նաև աջակցել ՀՀ պետական մարմիններում աշխատանքի ընդունման գործընթացին[8]։
Հուլիսի 1, 2019 թվական
Կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ի դեմս գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Ստեփան Մաչյանի և staff.am-ի, ի դեմս համահիմնադիր ղեկավար Վահե Ավետիսյանի և Նազելի Բադալյանի միջև[9]։
Փետրվարի 18, 2020 թվական
Նոր մասնագետների թափանցիկ ընտրություն, առողջ մրցակցություն և աշխատանքի առաջարկ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից․ ահա այսպիսի աշխատանքային ընթացք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր[10]։
Փետրվարի 22, 2021 թվական
Հուշագիր կնքվեց staff.am-ի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի միջև[11]։
Փետրվարի 28, 2023 թվական
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը և staff.am գործադիր տնօրեն Նազելի Բադալյանը կնքեցին համագործակցության հուշագիր[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «StaffMedia» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «ՀՀ աշխատաշուկա | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «staff.am». www.staff.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Compass by staff.am | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ StaffMedia (2017 թ․ ապրիլի 18). «Աշխատանք և աշխատակից գտնելը կարող է լինել արագ և արդյունավետ | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «COAF և staff.am | Երբ գործատուն ու մասնագետը հանդիպում են» (PDF).
- ↑ StaffMedia (2018 թ․ դեկտեմբերի 21). «Business Development Advisors (BDA Armenia) և staff.am-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և հզորացման աջակցության տրամադրման համատեքստում | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ ԿԳՄՍՆ, ՀՀ. «Համագործակացության հուշագիր՝ ՀՀ ԿԳՄՍՆ և staff.am-ի միջև». ՀՀ ԿԳՄՍՆ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ StaffMedia (2019 թ․ հուլիսի 1). «staff.am-ն ընդլայնում է իր համագործակցությունը պետական մարմինների հետ | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ StaffMedia (2020 թ․ փետրվարի 25). «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և staff.am-ը կնքեցին համագործակցության հուշագիր | StaffMedia» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ StaffMedia (2021 թ․ փետրվարի 22). «staff.am-ը մեկնարկում է նոր համագործակցություն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ | StaffMedia» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ StaffMedia (2023 թ․ փետրվարի 28). «ԱՏՁՄ-ն և staff.am-ը կնքել են համագործակցության հուշագիր. «Դիջիթեք 2022»-ի համար այս տարի կգործի կարիերայի հատուկ հարթակ | StaffMedia» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.