Թանթռնիկ դառն
բույսերի տեսակ
Թանթռնիկ դառն | |
![]() Թանթռնիկ դառն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Թանձրատերևազգիներ (Crassulaceae) |
Ենթաընտանիք | Գառնադմակայիններ (Sempervivoideae) |
Տրիբա | Sedeae |
Ցեղ | Թանթռնիկ (Sedum) |
Տեսակ | Թանթռնիկ դառն (S. acre) |
Միջազգային անվանում | |
Sedum acre |
Թանթռնիկ դառն (լատ.՝ Sedum acre), թանձրատերևազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
ՆկարագրությունԽմբագրել
5-15 սմ բարձրությամբ, սողացաղ կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Նստադիր մսոտ ձվաձև տերևները դասավորված են հերթադիր բազմաթիվ ցողունների վրա։ Վերին տերևների անութներում աճում են դեղին հնգանդամ ծաղիկները՝ առաջացնելով վահանիկաձև ծաղկաբույլեր։ Առէջները տեղադրված են երկու շրջաններով։ Պտուղը կազմված է աստղաձև դասավորված հինգ տերևապտուղներից[1]։
ՏարածվածությունԽմբագրել
Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին։ Հանդիպում է Գեղարքունիքի մարզում։ Թունավոր բույս է[1]։
ՆշանակությունԽմբագրել
Բուժական նպատակներով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը։ Որոշ դեպքերում բույսի պատրաստուկներն օգտագործում են ուռուցքների, նորագոյացությունների բուժման նպատակով[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689