Թանահատ (գյուղ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
(Վերահղված է Թանահատ (Սյունիքի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թանահատ (այլ կիրառումներ)

Թանահատ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Թանահատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
ԳյուղապետԱրսեն Օհանյան
Մակերես11.56 կմ²
ԲԾՄ1920 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն7[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԹանահատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)
Թանահատ (գյուղ) (Հայաստան)##
Թանահատ (գյուղ) (Հայաստան)
Թանահատ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Թանահատ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն

խմբագրել

Սիսիան քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1920-1960 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ։

Պատմություն

խմբագրել

Գտնվում է Մեծ Հայքի Ծղուկ գավառում։ Բնակավայրը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներում, ինչի մասին վկայում է 1975 թ-ին Թանահատի ավերակներում հայտնաբերված ուրարտերեն սեպագիր արձանագրությունը։ Գյուղում գտնվում է նշանավոր Թանահատի վանքը, որի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերով։ Ղևոնդ Ալիշանի կարծիքով վանքի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը։ Վանքի շրջակայքում կան բնակավայրի, գերեզմանաքարերի, խաչքարերի մնացորդներ։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Թանահատի մշտական բնակչությունը կազմել է 7, առկա բնակչությունը՝ 2 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4], որոնց հեռանալուց հետո գյուղում բնակություն են հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթված հայեր։ Ստորև ներկայացված է Թանահատ գյուղի բնակչության թվային տվյալներն ըստ տարիների[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 208 333 87 209 268 284 229 59 42[5] 7[2]

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 5, էջ 674
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները