Թայլեր Ջոզեֆ
Թայլեր Ռոբերտ Ջոզեֆ (անգլ.՝ Tyler Robert Joseph, դեկտեմբերի 1, 1988[1], Կոլումբուս), ամերիկյան երաժիշտ, ռեփեր, երգերի հեղինակ։ Twenty one pilots երաժշտական խմբի մենակատար[7]։
Թայլեր Ջոզեֆ | |
---|---|
![]() Թայլեր Ջոզեֆ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Tyler Joseph |
Ի ծնե անուն | Թայլեր Ռոբերտ Ջոզեֆ |
Նաև հայտնի է որպես | Tyler Robert Joseph |
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1988[1] (36 տարեկան) Կոլումբուս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Ուկուլելե, Բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2007 – այժմ |
Լեյբլ | Fueled by Ramen |
Կրթություն | Օհայո նահանգի համալսարան և Worthington Christian High School? |
Անդամակցություն | Twenty One Pilots |
Կապված |
|
Կայք | twentyonepilots.com |
![]() |
Կեսնագրություն
խմբագրելԹայլերը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։ Նա ունի երկու եղբայր՝ Զակ (նույնպես երգիչ) և Ջեյ, և քույր Մեդիսոն[8][9][10]։ Նրա մայրը՝ Քելլին եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի Olentangy շրջանի դպրոցում։ 1996 թվականից 2005 թվականը նրա հայրը՝ Քրիսը եղել է քրիստոնեական միջանակարգ Worthington դպրոցում մարզիչ և դպրոցի տնօրենը։ Թայլերը խաղում էր բասկետբոլ փոքր ժամանակներից և շարունակում էր խաղալ Worthington բասկետբոլային թիմում՝ որպես խաղացնող պաշտպան[8][11]։ 2008 թվականին այդ բասկետբոլային թիմը Division IV-ում զբաղեցրեց երկրորդ տեղը[12][13][8]։
Իմանալով, որ երգահանները հանդես են գալիս High Street club-ում, նա հրաժարվեց բասկետբոլային կրթաթոշակից, որը նրան առաջարկեց Otterbein համալսարանը, և սկսեց երաժշտությամբ, դրանից հետո նա գտավ իր հին երաժշտական ստեղնաշարը պահարանից, որը նրան նվիրեց իր մայրը, որպես ամանորյա նվեր[14]։
Կարիերա
խմբագրելTwenty One Pilots
խմբագրելԽումբը ստեղծվել է 2009 թվականին և բաղկացած է Թայլեր Ջոզեֆից և Ջոշ Դանից, ձևավորվել է Կոլումբուսում, Օհայո[15]։ Սկզբում նոր խումբ ստեղծելու մտահղացումը առաջացավ Թայլերի մոտ։ Այդ խմբում կային նաև Թայլերի դպրոցական ընկերները Նիք Թոմասը և Քրիս Սալիհը[16]։
2009 թվականի դեկտեմբերին դուրս եկավ իրենց դեբյուտային ալբոմը և սկսվեց շրջագայություն Օհայոյով[17]։
2011 թվականւն Նիքը և Քրիսը դուրս եկան խմբից շատ զբաղվածության պատճառով։ Հետագայում Թայլերին միացավ Ջոշ Դանը։ Նա նախկինում թմբկահար էր House of Heroes խմբում[18]։
Այլ նախագծեր
խմբագրել2007 - 2008 թվականներին Թայլերը ուներ ծրագիր, երբ նա դեռ սովորել է միջին դպրոցում, նա ձայնագրեց մինի ալբոմ, որի անունն էր No Phun Intended։ Բոլոր երգերը նա ձայնագրում էր իր տան նկուղում[19]։
2010 թվականին նա համագործակցվել է Jocef քրիստոնեական ռեփերի հետ, որը իր եղբայր Զակն է։ Նրանք և մի քանի ուրիշ երգիչներ միասին ձայնագրեցին մի երգ, որի անունն էր «Live»։ Այդ երգը In Search Of: L. O. V. E. ալբոմի դեբյուտային երգն էր։ Այդ երգը գրեցին Թայլերը և Jocef-ը։ Մեկ տարի հետո Jocef-ը մասնակցեց twenty one pilots-ի «Be Concerned» երգում[20]։
2012 թվականին Ջոզեֆը նկարահանվեց Մարկ Էշլեմենի «What’s Your Story» հոլովակում, որը Twenty One Pilots խմբի շատ տեսահոլովակների պրոդյուսերն է եղել[21][22]։
Թայլեր Ջոզեֆը ինչպես նաև ձայնագրեց մի քանի երգ Five14 Church’s -ի համար, այդ բոլոր երգերը worship ժանրի էին։
Անձնական կյանք
խմբագրելԹայլերը Քրիստոնյա է և հաճախ նրա երգերի բառերի մեջ ներկա է այդ թեման։ Փոքր ժամանակ նա զբաղվել է տնային ուսուցմամբ։ Ամուսնացել է Ջեն Բլեքի հետ 2015 թվականի մարտի 25-ին, այն բանից հետո, երբ նշանվում են 2014 թվականի հուլիսի 8-ին։ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Թայլերը ր իր կինը իրենց առաջնեկին են սպասում[23]։
Նրա առաջին երաժշտական փորձը կապված է եղել DC Talk քրիստոնեական հիփ-հոփ խմբի հետ։
Թայլերը և Ջոնը ունեն «X» նշանով դաջվածք, որը նշանակում է, որ նրանք հավատարիմ են իրենց երկրպագուներին։ Նրանք արեցին այդ դաջվածքները Lifestyle Communities Pavilion-ի վրա, 2013 թվականի ապրիլի 26-ին։ Թայլեր Ջոզեֆի դաջվածքը գտնվում է աջ երկգլուխ մկանի վրա, իսկ Ջոն Դաշի դաջվածքը աջ ականջի ներքևում՝ վզին։
Թայլերը խոստովանեց, որ նա այդքան էլ չի սիրում տեսախաղեր խաղալ, սակայն շրջագայության, ազատ ժամանակ Ջոզեֆը և Դանը խաղում են Mario Kart 64-ը Nintendo 64 խաղը։
Սկավառակագրություն
խմբագրել- Twenty One Pilots-ի հետ
- Որպես մենակատար
Անվանում | Ալբոմի մասին |
---|---|
No Phun Intended[19] |
|
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Արարողություն | Մրցանակ | Նոմինացիա | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
2017 | Grammy Awards | Record of the Year/Տարվա ձայնագրություն | "Stressed Out" (որպես կատարող և պրոդյուսեր) | Առաջադրված | [24] |
Best Pop Duo/Լավագույն Փոփ Դուետ | "Stressed Out" (որպես կատարող) | Հաղթանակ | |||
Best Rock Performance/Լավագույն ռոք կատարում | "Heathens" (որպես կատարող) | Առաջադրված | |||
Best Rock Song/ Լավագույն ռոք երգ | "Heathens" (որպես երգերի հեղինակ) | Առաջադրված | |||
Best Song Written for Visual Media/ վիզուալ լրատվամիջոցներով գրված լավագույն երգ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Wolf, Ashley (2015 թ․ մայիսի 28). «Album review: Twenty One Pilots – A change in sound, but for the better». Eagle News Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Twenty One Pilots projected to top Billboard charts». The Columbus Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Wolf, Ashley (2015 թ․ մայիսի 28). «Album review: Twenty One Pilots – A change in sound, but for the better». Eagle News Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Etchison, Amanda (2014 թ․ սեպտեմբերի 4). «Twenty One Pilots comes home to two full houses». The Lantern. The Lantern. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Atlantic Subpoenas Reddit To Identify Twenty One Pilots Leaker». 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Twenty One Pilots on Their No. 1 Album 'Blurryface': It's a 'Testament to the People Who Have Decided to Listen to This'». Billboard.
- ↑ 8,0 8,1 8,2 «With debut album set for release, Columbus duo Twenty One Pilots poised to break out». The Columbus Dispatch. 2012 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Interview: Twenty One Pilots, part 1». Columbus Alive. 2012 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «MessiahPulse Interview: Twenty One Pilots». YouTube. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Alternative Press: Shooting Hoops with Twenty One Pilots». Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին – via YouTube.
- ↑ «Worthington Christian High School: The Light 2011 Newsletter» (PDF). worthingtonchristian.com. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Tyler Joseph and Nick Thomas National Anthem senior night». YouTube. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Joseph named coach at Orange». ThisWeek Sports. 2013 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Tour». twenty one pilots' Official Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «SURPRISE! Twenty One Pilots Release "Blurryface" Early!». Radio 104.5. 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «About twenty one pilots». Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Hartshorn, Kristel (2014 թ․ սեպտեմբերի 19). «Twenty One Pilots talk music, 'Quiet Is Violent' tour and keeping fans entertained». Cleveland. Advance Ohio. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ 19,0 19,1 «Tyler Joseph's No Phun Intended on PureVolume». PureVolume. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «"Save" (New version) on YouTube». YouTube. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «"Whisper" on YouTube». YouTube. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «"Whisper" on SoundCloud». SoundCloud. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Watch Twenty One Pilots' Tyler Joesph announce wife's pregnancy live on stage». NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «59TH ANNUAL GRAMMY AWARDS NOMINEES». The Recording Academy. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թայլեր Ջոզեֆի Թվիթթերի էջը
- Թայլեր Ջոզեֆի Ինստագրամի էջը
- Թայլեր Ջոզեֆի ֆեյսբուքյան էջը
- Թայլեր Ջոզեֆի մասին famousbirthdays.com կայքում
- Թայլեր Ջոզեֆի մասին twenty-one-pilots.wikia.com կայքում
- Թայլեր Ջոզեֆի մասին IMDb կայքում
- https://genius.com/artists/Tyler-joseph
- http://www.billboard.com/articles/news/cover-story/7325416/billboard-cover-twenty-one-pilots-on-friendship-fans-fame
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայլեր Ջոզեֆ» հոդվածին։ |