Թամիկա Մալորի

ամերիկացի ակտիվիստ

Թամիկա Դանիելե Մալորի (անգլ.՝ Tamika Danielle Mallory, սեպտեմբերի 6, 1980(1980-09-06)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3], ամերիկացի ակտիվիստ։ Եղել է 2017 թվականի Կանանց երթի կազմակերպիչներից մեկը, որի համար ինքն ու մյուս երեք կազմակերպիչներն ընդգրկվել են այդ տարվա Time 100-ում[4][5]։ Մալորին զենքի վաճառքի հանդեպ վերահսկողության, ֆեմինիզմի և Black Lives Matter շարժման կողմնակից է։

Թամիկա Մալորի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1980(1980-09-06)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCollege of New Rochelle?
Մասնագիտությունակտիվիստ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Tamika Mallory Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Մալորին ծնվել է Հարլեմում, Նյու Յորքում, Սթենլի և Վոնսայլ Մալորիների ընտանքիում[6]։ Մեծացել է Մանհեթենի Մանհեթենվիլլ Հաուսիս թաղամասում և 14 տարեկանում տեղափոխվել է Բրոնքս, Քոոփերեյթիվ Սիթի[7]։ Նրա ծնողներն ակտիվիստներ էին և եղել են Ալֆրեդ Շարփթոնի` ԱՄՆ-ում քաղաքացիական առաջատար Ազգային գործողությունների ցանց (National Action Network, NAN) կազմակերպության հիմնադիրներից[8]։ Նրանց աշխատանքը NAN-ում ազդել է Մալորիի և սոցիալական արդարության ու քաղաքացիական իրավունքների հանդեպ նրա հետաքրքրության վրա։

Մալորին միայնակ մայր է, ունի մեկ որդի[7]։ Նրա որդու հայրը` Յասոն Ռիանսը, սպանվել է 2001 թվականին[9]։ Մալորին բացատրել է, որ իր` NAN-ի հետ ունեցած փորձառությունը սովորեցրել է նրան այս ողբերգությանը պատասխանել ակտիվությամբ։ Նրա որդին NAN-ի անդամ է[10]։

2018 թվականին Մալորին քննադատության է արժանացել մի միջոցառման ժամանակ պահպանողական «Իսլամի ազգ» կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարախանի ուղեկցությամբ հայտնվելու համար, ինչը դրդել է 2019 թվականի կանանց երթից նրա հրաժարվելու համար կոչեր հնչեցնելուն[11][12][13][14][15]։ Հաղորդվել է, որ ըստ Կանանց երթի ենթաօրենսդրական իրավական ակտի Մալորին ուղղակի հեռացել է իր պաշտոնավարման ավարտից հետո և ոչ թե հակասեմիթականության անհիմն հայտարարությունների պատճառով[16]։

Քաղաքական ակտիվիզմ խմբագրել

11 տարեկանում Մալորին դարձել է NAN-ի անդամ` Սևամորթների իրավունքների համար պայքարի մասին ավելի շատ իմանալու համար։ 15 տարեկանում Մալորին NAN-ի կամավորական կազմից էր։ Նա 2011-ին դարձել է կազմակերպության ամենաերիտասարդ գործադիր տնօրենը։ 14 տարի NAN-ում աշխատելուց հետո[8] Մալորին 2013 թվականին հրաժարվել է գործադիր տնօրենի իր պաշտոնից` ի կատար ածելու իր սեփական նպատակները, սակայն դեռևս շարունակում է մասնակցել NAN-ի աշխատանքներին` ներկա լինելով երթերին ու անդամներ հավաքագրելով։

2014 թվականին Մալորին ընտրվել է ծառայելու Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոյի անցումային կոմիտեում։ Այդ ժամանակ նա օգնել է ստեղծել Նյու Յորք քաղաքի ճգնաժամի կառավարման համակարգը, որը զինված բռնությունների կանխման պետական ծրագիր էր և տարեկան 20 միլիոն դոլար էր հատկացնում զինամթերքի տարածման կանխմանն ուղղված կազմակերպություններին[17]։ Նա եղել է նաև Ճգնաժամի կառավարման համակարգի կողմից նախաձեռնված նոր ծրագրի` Զինված բռնության վերաբերյալ իրազեկման ամսի համանախագահ[18]։

Մալորին Նյու Յորքում գործող ռազմավարական նախագծման և միջոցառումների կազմակերպման Մալորի Քընսալթինգ ընկերության նախագահն է։ Նա նաև երեխաների ձերբակալությունների դեմ պայքարող և զանգվածային ձերբակալությունների հանգեցնող քաղաքականության վերացման ուղղությամբ աշխատող «Հավաքվելով հանուն արդարության» (Gathering for Justice) կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է[19]։

2018 թվականին քննադատել է Սթարբաքսը` Զրպարտանքի դեմ լիգային (ADL) Ֆիլադելֆիայի Սթարբաքսում երկու սևամորթների ձերբակալությունից հետո կազմակերպված ռասայականության վերաբերյալ թրեյնինգին ընդգրկելու համար. վերջինս կազմակերպություն է, որն իր առաքելությունն է հռչակել «պայքարել հակասեմականության և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարը»[20]։ Թվիթթերում նա մեղադրել է ADL-ին «սև և դարչնագույն մարդկանց վրա հարձակվելու համար» և գրել է. «ADL-ն ԱՄՆ-ի ոստիկանությանն Իսրայել է ուղարկում` ոստիկանական պրակտիկա անցնելու համար։ Սա խորապես անհանգստացնող է։ Եկեք առհասարակ չխոսենք @blacklivesmatter-ի դեմ նրանց կատարած հարձակումների մասին»[21]։ Սթարբաքսը հետագայում ADL-ին հեռացրել է իրենց թրեյնինգից, ինչը Tablet-ի հեղինակ Լիել Լեիբովիթզը անվանել է «զիջել մոլեկրոնությանը»"[22][23]:

2017 թվականի Կանանց երթ խմբագրել

Մալորին, Բոբ Բլանդը, Քարմեն Պերեզը և Լինդա Սարսոուրը 2017 թվականի հունվարի 21-ին կազմակերպել են համաշխարհային բողոքի ակցիա` Կանանց երթ։ Երթը բողոք էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ, ինչպես նաև` պաշտպանում էր կանանց իրավունքները, միգրացիոն բարեփոխումը, ԼԳԲՏ խմբերի իրավունքները, առողջապահական բարեփոխումը, ռասայական արդարությունը և ռասայական հավասարությունը։

Կանանց երթի առաջնորդները հավաքվել էին Վաշինգտոնում, ինչպես նաև` քույր երթեր էին տեղի ունենում աշխարհի տարբեր վայրերում։ Վաշինգտոնի երթին մասնակցել է 500.000 մարդ[24]։ Կանանց երթի կայքն ասում է, որ աշխարհում ընդհանուր մասնակցությունը հասել է գրեթե հինգ միլիոնի[25]։ Ըստ The Independent` երթը, հնարավոր է, մեկ օր տևած բողոքի խոշորագույն ակցիան է ԱՄՆ-ի պատմության մեջ[26]։ Սարսոուրը, Մալորին, Բլանդը և Պերեզը ընդգրկվել են 2017 թվականի Time 100-ի մեջ[4][5]։

Կազմակերպում և նախագծում խմբագրել

Կանանց երթի գաղափարն առաջացել է Թրամփի ընտրությունից հետո։ Հավայիից մի տատիկ, Թերեզա Շուքը, Ֆեյսբուքում միջոցառում է ստեղծել` Վաշինգտոնում երդմնակալության արարողությունից հետո երթ կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ նմանատիպ միջոցառում է ստեղծել նաև Նյու Յորքում ապրող Բոբ Բլանդը։ Մեկ օրվա մեջ հարյուր հազարավոր մարդիկ են նշել իրեն մասնակցությունը երթին ֆեյսբուքյան իրադարձության մեջ։ Հետաքրքրության մեծ ալիքն ուղղորդել է 2017 թվականի Կանանց երթը կազմակերպելուն։

Բլանդի և Շուքի միջոցառումները միավորվել են։ Բլանդը կապ է հաստատել Մալորիի, Պերեզի ու Սարսոուրի հետ։ Երթի կազմակերպիչները փորձել են ներգրավել հնարավորինս շատ տարբեր առաջնորդների` ապակենտրոնացված կառուցվածք ստեղծելու նպատակով։

Մալորին ասում էր, որ եթե երթն ուղղակի պատասխան էր Թրամփի ընտրությանը, ապա դրա մեծագույն մտահոգությունն ԱՄՆ-ում սոցիալական խնդիրներն էին[27]։ Երթը կանանց, փոքրամասնություններին, գունավոր մարդկանց, ԼԳԲՏ խմբի մարդկանց և այլոց տարածություն էր տրամադրում` բարձրաձայնելու իրենց անհանգստությունների, վախերի և զգացմունքների մասին։ Մալորին բացատրում է, որ ինքը վերցրել է այս պատասխանատվությունը, քանի որ «ցանկանում էր վստահեցնել, որ սևամորթ կանանց ձայնը բարձրացված է և որ մեր խնդիրները հասցեագրված են, սակայն սա չի կարող պատահել այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք տեղավորվել սեղանի մոտ»[27]։

Մալորիի աշխատանքը Կանանց երթի շրջանակներում ուղղված էր չներկայացված խնդիրները սոցիալական ակտիվիզմի գործունեության մեջ ներկայացնելուն։ Նա զգում էր, որ նախորդ երթերը չէին կարողացել ճանաչել սոցիալական արդարության ինտերսեկցիոնալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռասան, դասակարգը, գենդերը, ազգությունը և սեռականությունը։ Ըստ Մալորիի` կազմակերպիչները փորձել են երթը դարձնել այնքան ընդգրկուն, որքան հնարավոր է` առավելագույն փոփոխություններ ունենալու համար[28]։

Երթի ամենամեծ աջակիցներից մեկը Planned Parenthood կազմակերպությունն էր։ Մալորին բացատրում է, որ նրանք համագործակցել են այս կազմակերպության հետ, քանի որ վերջինս «կանանց ապահովում է կենսական առողջապահական ծառայություններով»[27]։

Ուշ շրջանի գործունեություն խմբագրել

Երթից հետո կազմակերպիչները հրապարակել են «10 գործողություն 100 օրվա համար» արշավը` շարունակելու համար սոցիալական ակտիվիզմի իմպուլսը, որը ձեռք էր բերվել երթի ժամանակ[29]։ Առաջին գործողությունն էր բացիկ գրելը ԱՄՆ սենատորներին իրենց հուզող հարցերի մասին։ Կազմակերպիչներն իրենց կայք էջում կաղապար էին տեղադրել` բացիկներ ուղարկելու ձևորը նշելով[30]։ Երկրորդ գործողությունն էր կազմակերպել կամ այցելել «հադըլին», ոչ պաշտոնական հանդիպում, որի ընթացքում քննարկվում էին զգացմունքները տեղային կամ համազգային գործողության փոխակերպելու ձևերը[31]։ Երրորդ գործողությունն էր այցելել կամ կազմակերպել «Լսեք մեր ձայները» միջոցառում, որը երկրորդ գործողության առավել պաշտոնական տարբերակն էր` շարունակական փոփոխությունները խթանելու համար[32]։

2019 թվականի Կանանց երթ խմբագրել

Մալորին 2019 թվականի Կանանց երթի համանախագահներից մեկն էր։ Նա ղեկավարել է երթը 2017 թվականի երթի իր գործընկերների` Լինդա Սարսոուրի, Քարմեն Պերեզի և Բոբ Բլանդի հետ[33]։

Մալորին քննադատվել է «Իսլամի ազգություն» կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարախանի հետ ունեցած հարաբերությունների և սպանության համար մեղադրվող, «Սև ազատագրական բանակի» նախկին անդամ Ասատա Շաքուրին օգնելու համար[34][35][36]։ 2018 թվականի փետրվարի 25-ին Մալորին մասնակցել է Ֆարախանի կողմից կազմակերպված «Փրկչի օրը» զեկույցին, որտեղ վերջինս հակասեմական բազմաթիվ ակնարկներ է արել, և հետո դրական մեկնաբանություններ է գրել միջոցառման մասին սոցիալական ցանցերում[37][38]։ Սա առիթ է դարձել երթի որոշ աջակիցների համար` պահանջելու Մալորիի և Կանանց երթի այլ ղեկավարների հրաժարականը[33]։

Մալորին մեղադրանքներին պատասխանել է հայտարարությամբ, որտեղ քննադատել է ռասայականությունը, հակասեմականությունը և հոմոֆոբիան` գրելով. «Ես չեմ ցանկանում պատասխանատու լինել այլ մարդկանց բառերի համար այն ժամանակ, երբ իմ սեփական պատմությունը ցույց է տալիս, որ ես նրանց դեմ եմ կանգնած»։ Նա նաև հավելել է, որ համոզված է` կոալիցիաներ կազմելու համար անհրաժեշտ է աշխատել նաև այն մարդկանց հետ, որոնց հետ համաձայն չես[39][40][41]։ Երթի ավելի վաղ շրջանի կազմակերպիչներից Վանեսա Վրաբլն ասել է, որ ինքը դուրս է մղվել Կանանց երթից Մալորիի և մյուսների կողմից` իր հրեական ինքնության պատճառով[33]։ Մեկ այլ կազմակերպիչ, Էվվի Հարմոնն ասել է, թե ինքն ականատես է եղել` ինչպես են Մալորին ու համանախագահ Քարմեն Պերեզը կշտամբում Վրաբլին` ասելով. «Քո ազգակիցները տիրապետում են ամբողջ հարստությանը»։ Այս ակնարկները Հարմոնն արել է «Նյու Յորք Թայմսի» և «Թաբլեթի» հետ զրույցներում[33][42]։ Մարոլին ու Պերեզը վիճարկել են իրենց կողմից նման ակնարկներն անելն ու այն, թե Վրաբլը վատ վերաբերմունքի է արժանացել` հրեա լինելու համար[33]։ The View-ի հետ խոսելիս Մալորին ասել է, որ ինքը համաձայն չէ Ֆարախանի պնդումների հետ և որ ինքը չի օգտագործում վերջինիս բառապաշարը, բայց հրաժարվել է քննադատել նրա նախորդ հակասեմական հայտարարությունները[43]։ Մարգարետ Հուվերի հետ հարցազրույցի ընթացքում Մալորին հրաժարվել է արտաբերել այն, թե Իսրայելը գոյություն ունենալու իրավունք ունի[44]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tamika Mallory -
  2. https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
  3. «Tamika Mallory». Archives of Women's Political Communication (անգլերեն). Carrie Chapman Catt Center for Women and Politics of Iowa State University. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 Gillibrand, Kirsten (2017 թ․ ապրիլի 20). «Women's March Leaders». Time (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  5. 5,0 5,1 Al-Sibai, Noor (2017 թ․ ապրիլի 20). «The Women's March Organizers Made The 'Time' 100 Most Influential People List». Bustle (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  6. Abdul-Aleem, Maryam (2011 թ․ ապրիլի 12). «Tamika Mallory: Young and powerful new executive director of NAN». New York Amsterdam News. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  7. 7,0 7,1 Barker, Cryil Josh (2013 թ․ հոկտեմբերի 24). «Tamika Mallory: The Beauty of Activism». New York Amsterdam News. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  8. 8,0 8,1 Keck, Catie (2017 թ․ հունվարի 20). «Meet Tamika Mallory, the Lifelong Activist Who Organized the Women's March on Washington». Complex (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  9. Nicole, Einbinder (2017 թ․ հուլիսի 13). «This Is Why Hundreds Of Women Are Going After The NRA». Bustle (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  10. Serwer, Adam (2018 թ․ մարտի 11). «Why Tamika Mallory Won't Condemn Farrakhan». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  11. «America's Midterms — The Blue Wave» (անգլերեն). Manhattan Neighborhood Network. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  12. Stockman, Farah (2018 թ․ դեկտեմբերի 23). «Women's March Roiled by Accusations of Anti-Semitism». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  13. Yang, Allie (2019 թ․ հունվարի 14). «Women's March co-president Tamika Mallory discusses controversial relationship with Louis Farrakhan» (անգլերեն). ABC News. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  14. Flood, Brian (2019 թ․ հունվարի 14). «'The View' grills Women's March co-founder Tamika Mallory over ties to Louis Farrakhan». Fox News. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  15. Wines, Michael; Stockman, Farah (2019 թ․ հունվարի 19). «Smaller Crowds Turn Out for Third Annual Women's March Events». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  16. Stockman, Farah (2019 թ․ սեպտեմբերի 16). «Three Leaders of Women's March Group Step Down After Controversies». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  17. «De Blasio Administration, City Council Expand Citywide Initiative to Reduce Gun Violence». overnment of New York City. Press office of City Hall. 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  18. Odesanya, Olayemi (2017 թ․ ապրիլի 20). «Tamika Mallory and Nicole Paultre-Bell host third Black Lives Matter Summit at LaGuardia Community College». New York Amsterdam News. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  19. «The Story of the Gathering». The Gathering For Justice. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  20. «Who We Are» (անգլերեն). Anti-Defamation League. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  21. Pink, Aiden (2018 թ․ ապրիլի 18). «Women's March Leaders Slam Starbucks For Tapping ADL». The Forward. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  22. Hanna, Andrew (2018 թ․ ապրիլի 30). «Starbucks drops Jewish group from bias training». Politico (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  23. Leibovitz, Liel (2018 թ․ ապրիլի 30). «The ADL Kicked Out of Leading Starbucks' Diversity Training». Tablet (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  24. Wallace, Tim; Parlapiano, Alicia (2017 թ․ հունվարի 22). «Crowd Scientists Say Women's March in Washington Had 3 Times as Many People as Trump's Inauguration». The New York Times. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  25. «Sister Marches». womensmarch.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
  26. Broomfield, Matt (2017 թ․ հունվարի 23). «Women's March against Donald Trump is the largest day of protests in US history, say political scientists». The Independent (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  27. 27,0 27,1 27,2 Wilson, Wendy L. (2017 թ․ հունվարի 21). «Women Marching for Justice in a New Era: A Chat With Activist Tamika Mallory». Ebony. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  28. Cusumano, Katherine (2017 թ․ հունվարի 19). «The Women of the Women's March: Meet the Activists Who Are Planning One of the Largest Demonstrations in American History». W. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  29. Shamus, Kristen Jordan (2017 թ․ հունվարի 22). «Women's March launches 10 actions for first 100 days». Detroit Free Press. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  30. «Action One – Postcards». Women's March on Washington. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  31. «Action 2 – Huddle». Women's March on Washington. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  32. «Action 3 – Hear Our Voice». Women's March on Washington. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 Stockman, Farah (2018 թ․ դեկտեմբերի 23). «Women's March Roiled by Accusations of Anti-Semitism». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  34. Weiss, Bari (2017 թ․ օգոստոսի 1). «When Progressives Embrace Hate». The New York Times.
  35. «The feminist Farrakhan fans who organized the Women's March». The Times of Israel.
  36. «Supporter of homophobic, anti-Semitic U.S. religious leader to speak at NDP convention».
  37. «Farrakhan Rails Against Jews, Israel, and the U.S. Government in Wide-Ranging Saviours' Day Speech» (անգլերեն). Anti-Defamation League.
  38. «Women's March Co-President Attends Louis Farrakhan Rally – Again». The Forward. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  39. Lemieux, Jamilah (2018 թ․ մարտի 7). «[EXCLUSIVE] Tamika Mallory Speaks: 'Wherever My People Are Is Where I Must Be'». News One.
  40. Pagano, John-Paul (2018 թ․ մարտի 8). «The Women's March Has a Farrakhan Problem». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  41. Lang, Marissa J. (2019 թ․ նոյեմբերի 21). «Anger over Farrakhan ties prompts calls for Women's March leaders to resign». Washington Post. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  42. McSweeney, Leah; Siegel, Jacob (2018 թ․ դեկտեմբերի 10). «Is the Women's March Melting Down?». Tablet Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  43. «Tamika Mallory fails to condemn Farrakhan's antisemitism on 'The View' - Diaspora - Jerusalem Post». www.jpost.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  44. Kampeas, Ron (2019 թ․ հունվարի 19). «Women's March Leader Wouldn't Say in Interview Whether Israel Has Right to Exist». Haaretz (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.