Թամար թագուհու ամրոց կամ Խորնաբուջի (վրաց.՝ ხორნაბუჯის ციხე), հնագույն ամրոց, որը գտնվում է Վրաստանի արևելքում՝ Կախեթի մարզի Դեդոփլիսծղարո փոքրիկ քաղաքի շրջակայքում[1]։

Թամար թագուհու ամրոց
ხორნაბუჯი
Նկարագրություն
Տեսակդղյակ, ամրոց և ավերակներ
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Կախեթի մարզ, Դեդոփլիսծղարո
Վարչական միավորԿախեթի մարզ
ԵրկիրՎրաստան
Ընթացիկ վիճակավերակ
Քարտեզ
Քարտեզ
 Khornabuji fortress Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խորնաբուջի ամրոցը հավանաբար կառուցվել է մ. թ. ա. 1-ին հազարամյակում։ 1970 թվականին անցկացված հնագիտական պեղումների արդյունքում հաստատվել է այն, որ Խորնաբուջը միջնադարյան ժամանակահատվածում եղել է ծաղկուն ամրոց[2]։

 
Թամար թագուհու ամրոց

Խորնաբուջի մասին առաջին գրավոր հիշատակումները եղել են Վախթանգ Գորգասալի կողմից։ Միջնադարում եղել է Կախեթի տարածաշրջանի խոշորագույն բնակավայրերից մեկը։ 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզիբ Խորնաբուջին գրավվել է Սասանյան Պարսկաստանի կողմից։ Պարսիկները գրավելով քաղաքը ավերել են ամրոցը։ Ամենայն հավանականությամբ այն ինչ-որ չափով վերակառուցվել է վրաց Թամար թագուհու հանձնարարությամբ։ Մոնղոլների արշավանքների հետևանքով այն վերածվել է ավերակի։ 17-րդ դարում վերջնականապես կործանվել է Շահ Աբասի կողմից։

Այն վերջնականապես վերակառուցվել է Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլ II-ի կողմից։ Կարգի է բերվել միայն ամրոցը, իսկ շրջապատը եղել է փլատակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թամար թագուհու ամրոց՝ Վրաստանի պատմություն». Ճանապարհորդել Վրաստանում. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Խորնաբուջի ամրոց». Ճանապարհորդել Վրաստանում. 2009 թ․ հունվարի 12. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.