Թամարա Թումանովա
Թամարա Վլադիմիրի Թումանովա (մարտի 2, 1919[1][2][3] կամ 1919[4], Տյումեն, Tyumen Governorate - մայիսի 29, 1996[1][3] կամ 1996[4], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի:
Թամարա Թումանովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1919[1][2][3] կամ 1919[4] |
Ծննդավայր | Տյումեն, Tyumen Governorate |
Մահացել է | մայիսի 29, 1996[1][3] կամ 1996[4] |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, ԱՄՆ |
Գերեզման | Hollywood Forever Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ամերիկահայ |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, Բալետի պարուհի, դերասանուհի և կինոդերասանուհի |
Tamara Toumanova Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Թամարա Թումանովան ծնվել է Շանհայում։ Զինվորական Վլադիմիր Թումանովի (Թումանյանց) դուստրը: Այլ աղբյուրներ նրան վերագրում են վրացական ծագում, քանի որ մայրը Վրաստանի իշխանուհի էր։ Համարվել է ժամանակի բալետի լավագույն մանուկ պարուհիներից: 1920 թվականից կյանքի զգալի մասն անցկացրել է Փարիզում, սովորել կոնսերվատորիայում, երգել Գրանդ օպերայում: 1932 թվականից պարել է Մոնտե Կառլոյի ռուսական «Օրիժինալ Բալե Ռյուս», «Ֆեստիվալ Բալե» բալետային խմբերում, Ջ. Բալանչինի ամերիկյան բալետի դպրոցում: Գլխավոր դերապարերով հանդես է եկել Ադանի «Ժիզել, Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» և այլ բալետներում: 1940 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Նկարահանվել է «Փառքի օրեր», «Մենք երգում ենք երեկոյան», «Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը» և այլ ֆիլմերում: Ամուսնացած է եղել ֆիլմարտադրիչ Քեյսի Ռոբինսոնի հետ:
Մահացել է 1996 թվականին, թաղված է Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա)։
ԴերապարերԽմբագրել
- «Ժիզել»:
- «Քնած գեղեցկուհին»:
- «Բյուրեղապակե դղյակը»:
- «Ֆեդրա»:
- «Անծանոթուհին»:
Դերեր կինոյումԽմբագրել
- «Փառքի օրեր»:
- «Խորը իմ սրտում»:
- «Պատռված վարագույրը»:
- «Մենք երգում ենք երեկոյան»:
- «Պարի հրավեր»:
- «Շերլոք Հոլմսի անձնական կյանքը»:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Czech National Authority Database
Արտաքին հղումներԽմբագրել
- anunner.com Թամարա Թումանովա
- zakharov.ru Людмила Ильинична Лопато, Волшебное зеркало воспоминаний, 2003г. (ռուսերեն)
- Փաստաթղթերը կենսագրության Թամարա Tumanova [1]