Թախչա (վրաց.՝ თახჩა), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում։ Գտնվում է Ախալքալաքից 13 կմ հեռավորության և ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա, Աբուլ լեռան հարավային լանջին, որի արևելյան կողմում Աբուլ լիճն է։

Գյուղ
Թախչա
თახჩა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1960 մ
Բնակչություն47 մարդ (2014)
Ազգային կազմհայեր 100 %
Ժամային գոտիUTC+4
Թախչա (Վրաստան)##
Թախչա (Վրաստան)
Թախչա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Թախչա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչությունը

խմբագրել

Բնակիչներն հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 106
2014[2] 47

Թախչայում գործում է ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկետ։

Պատմական ակնարկ

խմբագրել

Թախչայի հայերը 1830 թվականին գաղթել են Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառից։ 1918 թվականին Ախալքալաք ներխուժած թուրքական զորքի` Թախչայում կազմակերպած կոտորածից փրկվել է ընդամենը յոթ հոգի, ովքեր 1922 թվականին Ծալկայի Նարդևան գյուղից տեղափոխված հայերի հետ կրկին շենացրել են գյուղը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 16 აგვისტო 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 127