Թագադրում փշե պսակով (նկար)

Տիցիանի նկարներից

«Թագադրում փշե պսակով» (իտալ.՝ Incoronazione di spine), Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, Իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչ Տիցիանի նկարներից[5]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1572-ից 1576 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 280 × 182 սմ[6]։ «Թագադրում փշե պսակով» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում (Մյունխեն, Գերմանիա

Թագադրում փշե պսակով
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան[1]
տարիմոտ 1570[2]
բարձրություն280 սանտիմետր[3][1]
լայնություն182 սանտիմետր[3]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էAlte Pinakothek, upper floor, gallery X?[4]
հավաքածուԲավարիայի պետական գեղանկարչական հավաքածու
հիմնական թեմաCrowning with Thorns?
կայք
Ծանոթագրություններ
 The Crowning with Thorns by Titian (Alte Pinakothek) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Թագադրում փշե պսակով» նկարը Տիցիանն ավարտին է հասցրել 1576 թվականին։ Այն դասվում է հեղինակի ուշ շրջանի կտավների թվին։ Կտավը երկար տարիներ մնացել է հեղինակի տանը։ Տիցիանի մահից հետո ժառանգներից այն ձեռք է բերում Տինտորետտոն։ Վերջինիս մահից հետո՝ 1594 թվականին որդին՝ Դոմենիկը կտավը հանձնում է բավարական կուրֆյուրստին։

Նկարի սյուժե խմբագրել

«Թագադրում փշե պսակով» ստեղծագործությունում Տիցիանը նկարին տվել է առավել ողբերգական խորություն, քան նույն վերնագրով այլ նկարում, որն ավելի վաղ էր նկարվել ու այժմ Լուվրի թանգարանում է պահպանվում։ Կտավն աչքի է ընկնում նուրբ լուսավորվածությամբ, որի գլխավոր աղբյուրը պորտալից կախված մեծ ջահն է։ Այդ լույսի շնորհիվ ֆիգուրներըն առավել կենդանի են թվում։ Երկու դահիճների ֆիգուրները նկարում կարծես շարժվեն։ Կտավի կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ հանգիստ և վեհ։ Փրկիչը հոգնատանջ է։ Ողբագին աչքերը դեպի ներքև են հակված։

Տիցիանը «Թագադրում փշե պսակով» կտավում նոր գեղեցկություն է ցուցադրում՝ գիտակցված տառապանքի գեղեցկությունը և անկոտրում մարդկային հոգին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/308017
  2. Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու — 1799.
  3. 3,0 3,1 https://www.sammlung.pinakothek.de/en/artist/tizian/die-dornenkroenung
  4. https://www.sammlung.pinakothek.de/de/artwork/M0xyYAVxpl
  5. «Բոլոնիայի համալսարանի կայքը նկարի մասին».
  6. Նկարի չափերը. «Թագադրում փշե պսակով». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագադրում փշե պսակով (նկար)» հոդվածին։