Ընտանեկան դիմանկար (նկար)

«Ընտանեկան դիմանկար» (անգլ.՝ Portrait of a Family), ֆլամանդացի նկարիչ և փորագրող, բարոկկոյի կարկառուն ներկայացուցիչ Յակոբ Յորդանսի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1650 - 1652 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 178,4 × 152,3 սմ։

Ընտանեկան դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՅակոբ Յորդանս[1]
տարի1650
բարձրություն178,4 սանտիմետր[2]
լայնություն152,3 սանտիմետր[2]
ստեղծման վայրՖլանդրիա[2]
ժանրխմբակային դիմանկար
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Ընտանեկան դիմանկար» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Նկարագիր խմբագրել

Կտավի կենտրոնում պատկերված է կին՝ ճոխ հանդերձանքով։ Կինը հենված է իրեն գրկած տղամարդուն։ Աջ կողմում պատկերված կինը նման է գլխավոր հերոսուհուն, ըստ երևույթին նրանք քույրեր են։

Ըստ ժամանակակից արվեստաբանների՝ նկարն իրենից ներկայացնում է նշանադրության կամ ամուսնության այլաբանական ներկայացում։ Դա է վկայում պատկերված Էրոսը՝ նետը ձեռքին, որն ուղղված է դեպի կնոջ կուրծքը։ Նկարի ֆոնի ձախ կողմում վրձնած մեխակները դեռևս հին ժամանակներից խորհրդանշում են պսակադրությունը։ Դրասանգները ավանդաբար համարվում են մաքրության և առաքինության խորհրդանիշը։ Կնոջ ձեռքին կանգնած թութակը խորհրդանշում է ամուսնության հավատարմությունը[3]։

Ստեղծման պատմություն խմբագրել

«Ընտանեկան դիմանկար» ստեղծագործությունը ստեղծվել է 1650-ական թվականների սկզբին։ Հետո այն մնացել է նկարչի որդուն։ Հետո այն պատկանել է պրուսացի առևտրական Յոհան Գոցկովսկուն, որը 1764 թվականին՝ պարտքի դիմաց Եկատերինա II կայսրուհուն է տալիս գեղանկարների իր հավաքածուն, որոնց թվում էր նաև այս կտավը։ Արդյունքում «Ընտանեկան դիմանկար» ստեղծագործությունը համարվեց ապագա Էրմիտաժի առաջին նկարներից մեկը[4]։

Երբ կտավը հասավ Սանկտ Պետերբուրգ՝ Էրմիտաժում կարծում էին, որ այն Յորդանսի ընտանիքի դիմանկարն է։ 1902 թվականին հրատարակվել է պատկերասրահի քարտագրացուցակը, որը կազմել էր Անդրեյ Սոմովը։ Այդ կատալոգում նկարը նշվել է որպես «Ընտանեկան դիմանկար»[5], իսկ հետո նաև «Այլաբանական ընտանեկան դիմանկար»[6], որպեսզի չշոփոթեն Յորդանսի մեկ այլ՝ «Ինքնադիմանկար ծնողների, եղբայրների և քույրերի հետ» կտավի հետ, որը նույնպես կոչում են «Ընտանեկան դիմանկար»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://rkd.nl/explore/images/8200
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/48173/
  3. Бабина Н. П., Грицай Н. И. Фламандская живопись XVII—XVIII веков. Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2005. — С. 216—217.
  4. Левинсон-Лессинг В. Ф. История картинной галереи Эрмитажа (1764—1917). — Л.: Искусство, 1986. — С. 53—54.
  5. Сомов А. Императорский Эрмитаж. Каталог картинной галереи. Ч. 2: Нидерландская и немецкая живопись. — СПб., 1902.
  6. Государственный Эрмитаж. — Йорданс, Якоб. «Аллегорический семейный портрет».

Արտաքին հղումներ խմբագրել