Ընտանեկան արժեքները, որոնք երբեմն կոչվում են ընտանիքի արժեքներ, ավանդական կամ մշակութային արժեքներ են, որոնք վերաբերում են ընտանիքի կառուցվածքին, գործառույթին, դերերին, համոզմունքներին, վերաբերմունքին և իդեալներին։ Ընտանեկան արժեքներ հասկացությունը կարող է վերաբերել նաև այն հարցին, թե որքանով են գնահատվում ընտանեկան հարաբերությունները մարդկանց կյանքում։

Հասարակական գիտություններում և ԱՄՆ քաղաքական քննարկումներում «ավանդական ընտանիք» պայմանական տերմինը նկարագրում է հիմնական ընտանիքը՝ երեխա դաստիարակող միջավայր, որի անդամներն են առաջնորդող հայրը, տնտեսությունը վարող մայրը և նրանց անվանապես կենսաբանական երեխաներից։ Այս մոդելից շեղվող ընտանիքը համարվում է ոչ ավանդական ընտանիք։ Այնուամենայնիվ, բազմաթիվ մշակույթներում երկար ժամանակ առավել տարածված է եղել ընդլայնված ընտանիքի մոդելը, այլ ոչ թե հիմնական ընտանիքը[1], իսկ «հիմնական ընտանիքը» դարձել է ամենատարածված ձևը ԱՄՆ-ում 1960-ական և 1970-ական թվականներին[2]։

Բացատրություն խմբագրել

Որոշ առցանց բառարաններում  «ընտանեկան արժեքները» հասկացությունը բացատրվում է հետևյալ կերպ.

  • «բարոյական և էթիկական սկզբունքները, ինչպիսիք են  հավատարմություն, ազնվություն, ճշմարտություն և հավատք, որոնք ավանդաբար պահպանվում և փոխանցվում են ընտանիքում»[3]։
  • «հատկապես ավանդական կամ պահպանողական տեսակի արժեքներ, որոնք ուղղված են ընտանիքի առողջ գործունեությունը խթանելու և հասարակության հիմքն ամրապնդելու համար»[4]։
  • «հատկապես ավանդական կամ պահպանողական տեսակի արժեքներ, որոնք ուղղված են ընտանիքի առողջ գործունեությունը խթանելու և հասարակության հիմքն ամրապնդելու համար»[5]։

Քաղաքականության մեջ խմբագրել

Ընտանեկանությունը գաղափարախոսություն է, որն առաջնահերթություն է տալիս ընտանիքին և ընտանեկան արժեքներին։ Ընտանեկանությունը պաշտպանում է բարեկեցության համակարգը, որտեղ ընտանիքներն են պատասխանատվություն կրում իրենց անդամների խնամքի համար, այլ ոչ թե կառավարությունը[6]։

Միացյալ Նահանգներում «ընտանեկան արժեքների» ցուցապաստառը օգտագործվել է սոցիալական պահպանողականների կողմից՝ պայքարելով աբորտի, ծնելիության վերահսկման, բնապահպանության, ֆեմինիզմի, պոռնկագրության, համապարփակ սեռական կրթության, ամուսնալուծության, միասեռականության, միասեռ ամուսնությունների, քաղաքացիական միությունների, անաստվածության և աթեիզմի դեմ։ 2000-ականների սկզբից  ամերիկյան պահպանողական խմբերը առաջ են քաշել այս քաղաքականությունը Աֆրիկայում՝ դրանք բնութագրելով որպես աֆրիկյան ընտանեկան արժեքներ[7]։

Շրջանների ընտանեկան արժեքները խմբագրել

Իսլամ խմբագրել

Իսլամական սովորույթների և արաբական մշակույթի մեկնաբանությունները սովորական են սաուդցիների մեծամասնության համար։ Իսլամը մշակութային շարժիչ ուժ է, որը թելադրում է ենթարկվել Ալլահի կամքին[8]։ Ակադեմիական գրականությունը հուշում է, որ ընտանիքը համարվում է իսլամական հասարակության և մշակույթի կարևորագույն հիմքը։ Ընտանիքի կառուցվածի և ընտանիքի անդամների միջև հարաբերությունների բնույթի վրա ազդում է իսլամական կրոնը[9]:Սաուդյան մշակույթում ամուսնությունը նշանակում է երկու ընտանիքների միություն, ոչ թե երկու անհատների[10]։ Մահմեդական հասարակության մեջ ամուսնությունը ներառում է սոցիալական պայմանագիր, որը տեղի է ունենում ծնողների կամ խնամակալների համաձայնությամբ։ Ավելին, ամուսնությունը համարվում է սեռական ցանկությունների միակ օրինական միջոցը, իսկ ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունները (զինա) հանցագործություն է, որը պատժվում է իսլամական օրենքով[11]։

Սաուդյան ընտանիքը ներառում է մեծ ընտանիքներ, քանի որ մեծ ընտանիքը անհատին տալիս է ինքնության զգացում։ Հայրը հաճախ ընտանիքի կերակրողն ու պաշտպանն է, մինչդեռ մայրը հաճախ տնային տնտեսուհին է և երեխաների հիմնական խնամակալը[12]։ Ծնողները մեծ հարգանք են վայելում, իսկ երեխաներին խստորեն սովորեցնում են հարգել և հնազանդվել իրենց ծնողներին[13]։ Հաճախ ընտանիքները հոգ են տանում տարեցների մասին։ Քանի որ ակնկալվում է, որ ընտանիքներն ու ընկերները կապահովեն տարեցների խնամք, մինչև վերջերս ծերանոցները համարվում էին մշակութային առումով անընդունելի[12]։

Միացյալ Նահանգների մշակույթը խմբագրել

Սոցիոլոգիական առումով ոչ ավանդական ընտանիքները կազմում են ամերիկյան ընտանիքների մեծամասնությունը[14]:2014 թվականի դրությամբ ԱՄՆ-ում երեխաների միայն 46%-ն է ապրում ավանդական ընտանիքում՝ 1980թ.-ի 61%-ի դիմաց[15]։ Այս թիվը ներառում է միայն առաջին անգամ ամուսնացած մարդկանց ընտանիքները, մինչդեռ երկրորդ անգամ ամուսնացած ծնողների հետ պարզապես ապրող երեխաների տոկոսը 2016 թվականի դրությամբ կազմում է 65%[16]։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Parenting Myths And Facts». NPR. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  2. «History of Nuclear Families». Bebusinessed.com. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  3. «family values». Dictionary.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «family values». Merriam-Webster. Merriam-Webster, Inc. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «family values». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Emiko Ochiai, Leo Aoi Hosoya (2014). Transformation of the Intimate and the Public in Asian Modernity. The Intimate and the Public in Asian and Global Perspectives. BRILL. էջեր 20–1. ISBN 9789004264359.
  7. McEwen, Haley (2017 թ․ մայիսի 25). «Nuclear power: The family in decolonial perspective and 'pro-family' politics in Africa». Development Southern Africa. 34 (6): 738–751. doi:10.1080/0376835X.2017.1318700. S2CID 148956131.
  8. Peachy, William S. (1999). A brief look upon Islam. Riyadh, Saudi Arabia: Darussalam Publishers and Distributors. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Mutair, A; Plummer, V; O'Brien, A; Clerehan, R (2014). «Providing culturally congruent care for Saudi patients and their families». Contemporary Nurse. 46 (2): 254–258. doi:10.5172/conu.2014.46.2.254. PMID 24787260. S2CID 20386177.
  10. Khalaf, I; Callister, L (1997). «Cultural meanings of childbirth: Muslim women living in Jordan». Journal of Holistic Nursing. 4 (15): 373–388. doi:10.1177/089801019701500405. PMID 9397746. S2CID 40338008.
  11. Lemu, A; Heeren, F (1992). Women in Islam. Leicester, England: The Islamic Foundation.
  12. 12,0 12,1 Luna, J (1989). «Transcultural nursing care of Arab Muslims». Journal of Transcultural Nursing. 1 (1): 22–26. doi:10.1177/104365968900100105. PMID 2803661. S2CID 25951878.
  13. Ghazwi, F.; Nock, L. (1989). «Religion as mediating force in the effects of modernization on parent–child relations in Jordan». Middle Eastern Studies. 25 (3): 363–369. doi:10.1080/00263208908700786.
  14. Panasenko, N (2013). «Czech and Slovak Family Patterns and Family Values in Historical, Social and Cultural Context». Journal of Comparative Family Studies. 44 (1): 79–98. doi:10.3138/jcfs.44.1.79.
  15. «Fewer than half of US kids live in 'traditional' family». 2014 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  16. «The Majority of Children Live With Two Parents, Census Bureau Reports». The United States Census Bureau. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն խմբագրել