Էրիկ տեն Հագ
Էրիկ տեն Հագ (հոլ.՝ Erik ten Hag, Նիդերլանդերեն: [̍ˈeːrɪk tən ɦɑx] ( ); փետրվարի 3, 1970[1], Հակսբերխեն, Օվերեյսել, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Այժմ նա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է։
Էրիկ տեն Հագ հոլ.՝ Erik ten Hag | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1970[1] (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Հակսբերխեն, Օվերեյսել, Նիդերլանդներ | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Որպես խաղացող՝ տեն Հագը կենտրոնական պաշտպանի դեր է խաղացել հոլանդական «Տվենտե», «Դե Գրաֆսհապ», «Վալվեյկ» և «Ուտրեխտ» ակումբներում՝ 1990/91 մրցաշրջանում հաղթելով Նիդերլանդների առաջնության երկրորդ դիվիզիոնում («Դե Գրաֆսհապ»- ի կազմում) և 2000/01 մրցաշրջանում Նիդերլանդների Գավաթում («Տվենտե»-ի կազմում)։
2012 թվականին նշանակվել է «Գոու Էհեդ Իգլզ» ակումբի գլխավոր մարզիչ։ 2013-2015 թվականներին եղել է «Բավարիա II» ակումբի գլխավոր մարզիչը։ 2015 թվականի ամռանը գլխավորել է «Ուտրեխտը»։ 2017 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ՝ ակումբի հետ նվաճելով Նիդերլանդների երկու գավաթ և երեք չեմպիոնական տիտղոս։ 2022 թվականի մայիսին նշանակվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ։
Կարիերա
խմբագրելՏեն Հագը մեծ ֆուտբոլում իր նորամուտը նշել է հայրենի «Տվենտեի» կազմում 1989 թվականի դեկտեմբերին։ Խաղային կարիերայի ընթացքում Էրիկը հանդես է եկել նաև «Դե Գրաֆսհապում», «Վալվեյկում» և «Ուտրեխտում»։ «Դե Գրաֆսհապի» կազմում 1991 թվականին նվաճել է առաջին դիվիզիոնը, իսկ «Տվենտեի» հետ 2001 թվականին նվաճել Է Նիդերլանդների գավաթը։ Ֆուտբոլիստի կարիերան տեն Հագն ավարտել է 2002 թվականին, որից հետո դարձել է պատանեկան թիմերի մարզիչ «Տվենտում»։ 2006 թվականին տեն Հագը ընդգրկվել է «Տվենտեի» առաջին թիմի մարզչական շտաբում։
2009 թվականի հունիսին տեն Հագը դարձել է ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ֆրեդ Ռյուտենի օգնականը[2]։
2012 թվականին Էրիկը դարձել է «Գոու Էհեդ Իգլզ» ակումբի գլխավոր մարզիչը, որի հետ 2012/13 մրցաշրջանում էրեդիվիզիում առաջխաղացման է հասել։ Մինչ այդ այս ակումբը 17 տարի բարձր մակարդակով չէր խաղացել։ 2013 թվականի ամռանը մարզիչը մեկնել է «Բավարիա», որտեղ երկու տարի աշխատել է որպես պահեստային թիմի գլխավոր մարզիչ։
2015 թվականին տեն Հագը դարձել է «Ուտրեխտի» գլխավոր մարզիչ և մարզական տնօրեն[3]։ Առաջին իսկ մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ առաջնությունում գրավեց հինգերորդ տեղը և հասավ երկրի գավաթի եզրափակիչ։ 2016 թվականին տեն Հագը դարձավ Տարվա մարզիչ և արժանացավ Ռինուս Միխելսի անվան մրցանակի։ 2016/17 մրցաշրջանում նրա «Ուտրեխտը» հաղթեց փլեյ օֆում Եվրոպա լիգայի 2017/18 մրցաշրջանի համար, որտեղ անցավ մեկ փուլ և դուրս եկավ «Զենիթից»։
2017 թվականի դեկտեմբերին տեն Հագը գլխավորել է Ամստերդամի «Այաքսը»[4]։ 2018 թվականի հունվարի 21-ին նրա թիմը 2:0 հաշվով գերազանցեց «Ֆեյենորդին», իսկ տեն Հագը դարձավ առաջին մարզիչը, ով «Այաքսի» կազմում նորամուտը նշեց դե Կլասիկերի հաղթանակով[5]։ Էրիկի գլխավորությամբ «Այաքսը» լավագույն մրցաշրջանն անցկացրեց քսանմեկերորդ դարում՝ նվաճելով «ոսկե դուբլ» (ընդ որում, մինչ այդ ակումբին չէր հաջողվում չեմպիոն դառնալ հինգ տարի, իսկ գավաթը նվաճել՝ ինը տարի) և հոլանդական թիմերի համար սահմանել արդյունավետության ռեկորդ[6][7][8]։ Բացի այդ, «այաքսիդները» աղմկահարույց սենսացիա մատուցեցին Չեմպիոնների լիգայում՝ տասներեք տարվա ընթացքում առաջին անգամ դուրս գալով մրցաշարի փլեյ օֆ և հասնելով կիսաեզրափակիչ՝ մրցաշարից դուրս թողնելով «Ռեալին» և «Յուվենտուսին»[9]։ Տեն Հագի սաներին մրցաշարի եզրափակիչ դուրս գալ խանգարեց միայն «Տոտենհեմ Հոտսպուրից» հյուրերի գոլը, որը բաց էր թողել խաղի վերջին վայրկյաններին։
2019 թվականի հունիսի 20-ին տեն Հագը երկարաջձգել է պայմանագիր «Այաքսի» հետ մինչև 2022 թվականը[10]։ 2021 թվականի ապրիլին «Այաքսը» երկարաձգել է տեն Հագի պայմանագիրը մինչև 2023 թվականի հունիս[11]։
2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարվել է տեն Հագին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին 2022 թվականի հունիսից։ Էրիկը «կարմիր սատանաների» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով[12]։ 2023 թվականի փետրվարի 26-ին տեն Հագը նվաճեց իր առաջին գավաթը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթը, եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Նյուքասլ Յունայթեդին»[13]։
Ձեռքբերումներ
խմբագրելՈրպես խաղացող
խմբագրելԹիմային
խմբագրել- «Դե Գրաֆշապ»
- Նիդերլանդների առաջին դիվիզիոնի հաղթող՝ 1990/91
- «Տվենտե»
- Նիդերլանդների Գավաթակիր՝ 2000/01
Որպես գլխավոր մարզիչ
խմբագրելԹիմային նվաճումներ
խմբագրել- «Այաքս»
- Նիդերլանդների չեմպիոն (3)՝ 2018/19, 2020/21, 2021/22
- Նիդերլանդների գավաթակիր (2)՝ 2018/19, 2020/21
- Նիդերլանդների Սուպերգավաթակիր՝ 2019
- «Մանչեսթեր Յունայթեդ»
- Անգլիայի գավաթակիր՝ 2023/24
- Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթակիր՝ 2022/23
Անձնական նվաճումներ
խմբագրել- Ռինուս Միխելսի անվան մրցանակ (3)՝ 2016, 2019, 2021
- Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա մարզիչ (3)՝ սեպտեմբեր 2022[14], փետրվար 2023[15], նոյեմբեր 2023[16]
Մարզչական վիճակագրություն
խմբագրել2024 թվականի մայիսի 25-ի դրությամբ[17]
Թիմ | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Ցուցանիշներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ն | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | % հաղթանակ | |||
Նիդերլանդներ Գոու Էհեդ Արծիվներ | 2012 թվականի հուլիսի 1 | 2013 թվականի հունիսի 6 | 39 | 18 | 11 | 10 | 82 | 57 | +25 | 46,15 |
Գերմանիա Բավարիա | 2013 թվականի հունիսի 6 | 2015 թվականի մայիսի 22 | 72 | 48 | 10 | 14 | 156 | 61 | +95 | 66,67 |
Նիդերլանդներ Ուտրեխտ | 2015 թվականի մայիսի 23 | 2017 թվականի դեկտեմբերի 27 | 111 | 56 | 26 | 29 | 192 | 122 | +70 | 50,45 |
Նիդերլանդներ Այաքս | 2017 թվականի դեկտեմբերի 28 | 2022 թվականի հունիսի 30 | 215 | 158 | 28 | 29 | 589 | 182 | +407 | 73,49 |
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ | 2022 թվականի մայիսի 23 | 114 | 66 | 17 | 31 | 196 | 148 | +48 | 57,89 | |
Ընդահանուր | 551 | 346 | 92 | 113 | 1215 | 570 | +645 | 62,79 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «PSV en FC Twente akkoord over Ten Hag». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Источник». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Ex-Bayern-Trainer ten Hag übernimmt Ajax Amsterdam». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Ten Hag debuteert bij Ajax met simpele zege in Klassieker». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ ««Аякс» впервые за пять лет стал чемпионом Нидерландов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ ««Аякс» выиграл Кубок Голландии. Хюнтелар оформил дубль». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ ««Аякс» установил рекорд по голам за сезон». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Who is Erik ten Hag? Everything you need to know about the new Manchester United manager». FourFourTwo.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Ajax verlengt contract Erik ten Hag» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Ajax extends Erik ten Hag's contract» (հոլանդերեն). ajax.nl. 2021 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Erik ten Hag: Manchester United appoint Ajax boss as new manager» (անգլերեն). Sky Sports. 2022 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Man Utd 2-0 Newcastle: Erik ten Hag's side win Carabao Cup to end six-year trophy drought» (անգլերեն). Sky Sports. 2023 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Ten Hag named September Barclays Manager of the Month». Premier League (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Ten Hag named Barclays Manager of the Month». Premier League (անգլերեն). 2023 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Ten Hag named Barclays Manager of the Month». Premier League (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Erik ten Hag» (անգլերեն). Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ տեն Հագ» հոդվածին։ |