Էրիկ Հարությունյան
Էրիկ Երվանդի Հարությունյան (սեպտեմբերի 9, 1933, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - դեկտեմբերի 14, 2009, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։
Էրիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1933 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 14, 2009 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1957) |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (1957, դասատուներ՝ Սարգիս Բարխուդարյան, Ա. Բալանչիվաձե)։ 1968 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։
Գրել է օպերա («Հեքիաթ մեծերի համար», ըստ Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բալլադի, բեմադրում՝ 1970, Համամիութենական մրցույթի 1-ին կարգի դիպլոմ, Մոսկվա, 1970), հինգ սիմֆոնիա, կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի, փողի և նվագախմբի, գալարափողի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, օրատորիա («Հայրենիք», խոսք՝ Գարիկ Բանդուրյանի), գործիքային, խմբերգային երկեր, ռոմանսներ և այլն։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |