Գարիկ Բանդուրյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Գարիկ Ավետիսի Բանդուրյան (մայիսի 19, 1927(1927-05-19) - 1998[1]), հայ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, երգահան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Գարիկ Բանդուրյան
Ծնվել էմայիսի 19, 1927(1927-05-19)
Մահացել է1998[1]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ

Ծնվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Պավլովսկայա գյուղաքաղաքում։ 1944 թվականին ընդունվել է Երևանի թատերական ինստիտուտը, սովորել երկու տարի։ Այնուհետև ապրել և աշխատել է ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ 1958-1962 թվականներին եղել է գրական աշխատող «Պիոներ» ամսագրում, 1963-1970 թվականներին՝ տեխնիկական խմբագիր «Հայաստան» հրատարակչությունում։ 1970-1977 թվականներին աշխատել է Երևանի թիվ 3 մշակույթի տանը որպես գեղմասվար։ 1979 թվականից աշխատում է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության ժողովրդական ստեղծագործության և կուլտուր-լուսավորական աշխատանքի գիտամեթոդական կենտրոնում որպես բանահյուսության սեկտորի վարիչ։ Բազմաթիվ հայ կոմպոզիտորներ շատ ու շատ երգեր են հորինել նրա տեքստերով[2]։

Գ. Բանդուրյանի երկերի մատենագրությունը

խմբագրել
  • Ջրվեժի երգը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1959, 100 էջ։
  • Պիոներական էստրադա (նյութեր պիոներ-դպրոցականների համար, գրքում գործեր նաև Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
  • Արցունքոտ ժպիտ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 104 էջ։
  • Ողջակիզվող հոգին (պոեմ), Երևան, «Հայաստան», 1968, 140 էջ։
  • Կյանքը մահվան դեմ (երկու պոեմ, մեկ բալլադ), Երևան, «Հայաստան», 1969, 32 էջ։
  • Աշխարհը գրկել եմ ուզում (բանաստեղծություններ, բալլադներ, չափածո նովելներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 172 էջ։
  • Ջոկոնդա (պոեմ՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիին), Երևան, «Սովետական գրող», 1982, 124 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Գ. Բանդուրյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ղազախ բանաստեղծներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 254 էջ։
  • Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 218 էջ։
  • Մահթում-կուլի (Ֆրագի), Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 131 էջ։
  • Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծությունների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
  • Սերգեյ Եսենին, Հատընտիր (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 399 էջ։
  • Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները (գրքի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 174 էջ։
  • Կ. Մակուշինսկի, Մ. Վալենտինովիչ, Անմիտ այծիկի արկածները (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1961, 22 էջ։
  • Ղրմզի Ժանե, Պապն ու թոռները (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 45 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Հայաստան», 1965, 451 էջ։
  • Սամուիլ Էյդլին, Առյուծի բաժինը, Երևան, «Հայաստան», 1965, 76 էջ։
  • Ծաղկած կեռասենի (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Հայաստան», 1969, 109 էջ։
  • Համանվագ (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Հայաստան», 1972, 108 էջ։
  • Ազատության կանչ։ Ժամանակակից ասիական պոեզիայի ժողովածու (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Հայաստան», 1973, 165 էջ։
  • Տաջիկական քնար (գրքի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
  • Եվգենի Եվտուշենկո, Երրորդ հիշողություն (գրքի երկրորդ մասը՝ 107-187-րդ էջ, թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Հայաստան», 1974, 191 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 140 էջ։
  • Խաղաղ Դոնի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Գ. Բանդուրյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 140 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://armradioarchive.am/ar/zNLFRib
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 100-101.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարիկ Բանդուրյան» հոդվածին։