Էրիկ Էմանուել Շմիտ
Էրիկ Էմանուել Շմիտ (ֆր.՝ Éric-Emmanuel Schmitt, մարտի 28, 1960[1][2][3][…], Sainte-Foy-lès-Lyon), ֆրանսիացի և բելգիացի գրող և դրամատուրգ։ Նրա պիեսները թարգմանվել և բեմադրվել են աշխարհի ավելի քան 30 երկրում։
Էրիկ Էմանուել Շմիտ ֆր.՝ Éric-Emmanuel Schmitt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 28, 1960[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Sainte-Foy-lès-Lyon |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց և lycée du Parc? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Երկեր | Oscar and the Lady in Pink?, The Most Beautiful Book in the World?, Ulysse from Bagdad?, M. Ibrahim and the Flowers of the Koran? և Q1169297? |
Մասնագիտություն | դրամատուրգ, փիլիսոփա, թարգմանիչ, սցենարիստ, գրող, կինոռեժիսոր, դերասան, վիպասան, կոմիքսների սցենարիստ և վիպասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[7] և Գոնկուրյան ակադեմիա[8] |
Կայք | eric-emmanuel-schmitt.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՇմիտն ավարտել է լիցեյ Լիոնում, որից հետո ընդունվել է Փարիզի Բարձրագույն բարոյական դպրոց։ Այնտեղ նա 1986 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան` դիսերտացիա պաշտպանելով «Դիդրոն և մետաֆիզիկան» թեմայով։ Դրանից հետո երեք տարի փիլիսոփայություն է դասավանդել Շերբուրի և Շամբերիի համալսարաններում։ Էրիկ Էմանուելը մեծացել է մտավորականների ընտանիքում (երկու ծնողներն էլ ուսուցիչներ էին Էլզասից) և իրեն համարում էր ագնոստիկ։ Հետագայում իրեն քրիստոնյա է հայտարարել։
Իր առաջին սցենարը Շմիտը գրել է 1991 թվականին։ «Գիշերը Վալոնում» բեմադրվել է Ֆրանսիայում և արտասահմանում։ Սակայն նրան ավելի մեծ հռչակ է բերել նրա երկրորդ` «Այցելուն» ստեղծագործությունը, որի հիմքում եղել է Զիգմունդ Ֆրոյդի երկխոսությունն աստծո հետ, որի համար նա 1993 թվականին պարգևատրվել է Մոլիերի մրցանակով։
Նրա ստեղծագործությունների թեմաները միանգամայն տարբեր են։ «Ոսկե Ջոյում» ցույց է տրվում ցինիկ մոտեցումը ֆինանսական գիշատիչների հանդեպ, «Առեղծվածային փոփոխականությունները» (որտեղ գլխավոր դերը խաղում է Ալեն Դելոնը) պատմում է երկու տղամարդկանց մասին, որոնք տարբեր հայացքներ ունեն կյանքի ու սիրո վերաբերյալ, և որոնք, ինչպես պարզվում է հետագայում, սիրահարված են միևնույն կնոջը։ Պատմական «Անառակը» կատակերգությունում Շմիտը պատմում է ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոյի մասին` հեգնանքով պատկերելով 20-րդ դարի սեքսուալ հեղափոխության նրա նախորդներին։ 2000 թվականին նրա ստեղծագործությունն ազատ ձևով էկրանավորվել է ֆրանսիացի ռեժիսոր Գաբրիել Ագիյոնի կողմից։
Համաշխարհային կրոնները մեծ արտացոլում են գտել նրա ստեղծագործության մեջ, ինչը վառ արտահայտվել է Շմիտի չորս` «Անտեսանելիի շրջանը» պատմվածքներում.
- Միլարեպա-բուդդայականությունը Տիբեթում
- Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները-սուֆիզմ և հուդայականություն
- Օսկարը և վարդագույն տիկինը-քրիստոնեություն
- Նոյի զավակը-քրիստոնեություն և հուդայականություն
2001 թվականին «Այլ ճակատագիր» վեպը խիստ քննադատության է արժանացել։ Այնտեղ նկարագրվում են երկու զուգահեռ աշխարհներ, որոնցից մեկում Ադոլֆ Հիտլերը 1908 թվականի հաջող կերպով ընդունելության քննություններ է հանձնում Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում և բռնակալ չի դառնում, իսկ մյուս աշխարհում Շմիտը ներկայացնում է իրական պատմական իրադարձությունները։
2001 թվականին Շմիտը պարգևադրվել է Ֆրանսիական ակադեմիայի թատերական մրցանակով։ «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները» 2004 թվականին արժանացել է Գերմանական գրական մրցանակի և էկրանավորվել է. ֆիլմում գլխավոր դերը խաղում է Օմար Շարիֆը։
Էրիկ Էմանուել Շմիտն ապրում և աշխատում է Բրյուսելում, իսկ 2008 թվականից ֆրանսիական քաղաքացիությունից բացի ունի նաև բելգիական քաղաքացիություն։
Ստեղծագործություններ
խմբագրելԴրամատիկ ստեղծագործություններ
խմբագրել- 1991 - «Գիշերը Վալոնում» / La Nuit de Valognes
- 1993 - «Այցելուն» / Le Visiteur
- 1995 - «Ոսկե Ջոն» / Golden Joe
- 1996 - «Սատանայի դպրոցը» / L'École du diable
- 1996 - «Առեղծվածային փոփոխականություններ» / Variations énigmatiques
- 1997 - «Անառակը» / Le Libertin
- 1997 - «Միլարեպա» / Milarepa
- 1998 - «Ֆրեդերիկ կամ հանցագործությունների բուլվառ / Frédérick ou le boulevard du crime
- 1999 - «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները» / Monsieur Ibrahim et les Fleurs du Coran
- 1999 - «Գելարանակ» / Le Bâillon
- 1999 - «Երկու աշխարհների հյուրանոցը» / Hôtel des deux mondes
- 2000 - «Հազար ու մի օր» / Mille et un jours
- 2003 - «Ամուսնական մանր հանցանքներ» / Petits crimes conjugaux
- 2004 - «Ավետարան ըստ Պիղատոսի» / L'Évangile selon Pilate
- 2004 - «Ձիթենյաց գիշերը» / La Nuit des oliviers
- 2005 - «Իմ կյանքը Մոցարտի հետ» / Ma vie avec Mozart
- 2008 - «Զգացմունքների տեկտոնիրկա» / La Tectonique des sentiments
Վեպեր և նովելներ
խմբագրել- 1994 - «Եսասերների աղանդ» / La Secte des égoïstes
- 1997 - «Միլարեպա» / Milarepa
- 2000 - «Ավետարան ըստ Պիղատոսի» / L'Évangile selon Pilate
- 2001 - «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները / Monsieur Ibrahim et les Fleurs du Coran
- 2001 - «Այլ ճակատագիր» / La Part de l'autre
- 2002 - «Օսկարը և վարդագույն տիկինը» / Oscar et la Dame rose
- 2002 - «Երբ ես արվեստի գործ էի» / Lorsque j'étais une œuvre d'art
- 2004 - «Նոյի զավակը» / L'Enfant de Noé
- 2006 - «Օդետա։ Սիրո ութ պատմություն» / Odette Toulemonde et autres histoires
- 2007 - «Երազողն Օստենդից» / La Rêveuse d'Ostende
- 2008 - «Ուլիսը Բաղդատից» / Ulysse from Bagdad
- 2010 - «Սումոիստը, որը ոչ մի կերպ չէր կարողանում գիրանալ» / Le Sumo qui ne pouvait pas grossir
- 2010 - «Հրեշտակի հիշողության համերգը» / Concerto à la mémoire d'un ange
- 2011 - «Կինը հայելու մեջ» / La Femme au miroir
- 2012 - «10 երեխաներ, որ չուներ տիկին Մինգը» / Les Dix Enfants que madame Ming n'a jamais eus
- 2012 - «Երկու պարոն Բրյուսելից» / Les Deux Messieurs de Bruxelles
- 2013 - «Թութակներն Արեցցո հրապարակից» / Les Perroquets de la place d'Arezzo
- 2014 - «Սիրո Էլիքսիր» / L'Élixir d'amour
- 2014 - «Սիրո թույնը» / Le Poison d'amour
- 2015 - «Կրակի գիշեր» / La Nuit de feu
- 2016 - «Մարդը, որ տեսնում էր դեմքի միջով» / L'Homme qui voyait à travers les visages
Էսսե
խմբագրել- 1997 - «Դիդրո կամ գայթակղության փիլիսոփայությունը»
- 2005 - «Իմ կյանքը Մոցարտի հետ»
Ֆիլմեր
խմբագրել- 2000 - Անառակը
- 2003 - Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները
- 2003 - Վտանգավոր կապեր
- 2006 - Օդետա Տուլեմոնդ
- 2009 - Օսկարը և վարդագույն տիկինը
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 1994 - Մոլիերի մրցանակ «Լավագույն հեղինակ» անվանակարգում, «Այցելուն»[9]
- 1994 - Մոլիերի մրցանակ «Լավագույն բեմադրություն» անվանակարգում, «Այցելուն»[9]
- 2001 - Ֆրանսիական ակադեմիայի թատերական մրցանակ
- 2004 - Գերմանական գրական մրցանակ, «Պարոն Իբրահիմը և Ղուրանի ծաղիկները»
- 2004 - Կվադրիգա մրցանակ «Ծիծաղի իմաստնությունը» ձևակերպմամբ[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ https://www.7sur7.be/show/eric-emmanuel-schmitt-decore-commandeur-de-l-ordre-de-la-couronne~aabcfb38/
- ↑ http://www.ordre-national.gouv.qc.ca/membres/membre.asp?id=3503
- ↑ https://www.usherbrooke.ca/actualites/nouvelles/details/33341
- ↑ http://www.arllfb.be/composition/successions.html
- ↑ https://www.academiegoncourt.com/les-membres
- ↑ 9,0 9,1 fr:Molières 1994
- ↑ «Официальный сайт премии "Квадрига"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- писателя
- Биография Шмитта на странице, посвящённой встрече с писателем на филологическом факультете СПБГУ в 2005 году
- Մարուսյա Կլիմովա. Հարցազրույց Էրիկ Էմանուել Շմիտի հետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Էմանուել Շմիտ» հոդվածին։ |