Էրիկ Ադամսոն (էստ․՝ Adamson-Eric, իսկական անունը` Էրիկ Կառլ Հուգո Ադամսոն, շվեդ.՝ Erich Carl Hugo Adamson;օգոստոսի 18, 1902(1902-08-18)[1][2], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1968(1968-12-02)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի նկարիչ, արվեստի և մշակույթի գործիչ։

Էրիկ Ադամսոն
էստ․՝ Adamson-Eric
Ծնվել էօգոստոսի 18, 1902(1902-08-18)[1][2]
ԾննդավայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1968(1968-12-02)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՀյուգո Տրեֆների գիմնազիա
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Պարգևներ
Կայքadamson-eric.ekm.ee/ru/

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1902 թվականի օգոստոսի 18-ին Տարտու քաղաքում, բազմազավակ ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տանը։ Հետագայում սովորելել է Ալեքսանդրովյան գիմնազիայում, ապա նաև Հյուգո Տրեֆների գիմնազիայում։ 1920-1923 թվականներին նա՝ որպես ազատ ունկնդիր, հաճախել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոսություններին։ Բացի այդ, Պալլաս գեղարվեստի դպրոցի աշակերտների ցուցակում կար նաև նրա անունը։ 1923 թվականին Ադամսոնը մեկնել է արտասահման և ընդունվել Բեռլին-Շառլոտենբուրգի գեղարվեստաարդյունաբերական դպրոց[3]։ Էրիկը՝ որպես նկարիչ, վերջնականապես ձևավորվել է 1924-1927 թվականներին Փարիզում ուսում ստանալուց հետո։ Նա ուսանել է մի շարք մասնավոր ակադեմիաներում, այդ թվում նաև Կոլարոսի, Ռանսոնի և Մոնպառնասի ակադեմիաներում, որտեղ դասավանդում էին Ռոժե Բիսերը, Ժորժ Բրաքը, Անդրե Լոթը և ուրիշ վարպետներ[4]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական

  • 1929-1930 թթ. (24.11-07.01) ցուցահանդես Տալլինում՝ Էստոնիայի գեղարվեստական թանգարանում։ Էքսպոզիցիայի ցանկում 17 աշխատանք էր ներկայացված (գեղանկարների կողքին ցուցադրված էին տեքստիլ աշխատանքներ, որոնք գործվել էին Տալլինի կանանց արհեստագործական դպրոցում)։
  • 1934 թ. (15.09.-08.10) ցուցահանդես՝ նվիրված Տալլինի մշակույթի տան բացմանը։
  • 1936 թ. (24.10.-04.11) ցուցահանդեսներ Սթրինբերգի և Հելսինկի պատկերասրահներում։ Ցուցահանդեսների ցանկում 1929-1936 թվականների աշխատանքներից 42-ն էին ներկայացված։ Հրատարակվել է կատալոգ (նախաբանի հեղինակներ՝ Հելսինկի համալսարանի դոցենտ Լյուդվիգ Վեններվիրտա և Տարտուի համալսարանի պրոֆեսոր Ստեն Կառլինգ)։ Ֆիննական կառավարությունը 1935 թվականին գնեց «Ձմեռային Տալլին» նկարը։
  • 1938 թ. (12.02.-20.02) ցուցահանդես Տալլինի արվեստի տանը։ Ցուցադրվել է 148 աշխատանք, հրատարակվել է կատալոգ (նախաբանի հեղինակ` (ՏՀ պրոֆեսոր Ստեն Կարլինգ)։
  • 1939 թ. (06.05.-18.05) անհատական ցուցահանդես Ստոկհոլմի նկարիչների տանը (Stockholm Konstnärshuset): Ցուցադրված էին 64 աշխատանք` գեղանկար, տեքստիլ, ճենապակի, կաշվից աշխատանքներ։
  • 1962 թ. անհատական ցուցահանդես Տալլինի մշակույթի տանը (օգոստոսին) և Մոսկվայում (սեպտեմբերին)։ Ցուցադրվել է ավելի քան 900 աշխատանք, հրատարակվել է կատալոգ (նախաբանի հեղինակ՝ Լեո Սոնպյաե, կազմող՝ Վիլմա Ռեյնհոլմ)։
  • 1967 թ. անհատական ցուցահանդես Տարտուի գեղարվեստի թանգարանում (նոյեմբեր-դեկտեմբեր), ցուցադրված էր ավելի քան 500 աշխատանք։
  • 1968 թ. անհատական լայնածավալ ցուցահանդես Կաունասում։
  • 1972 թ. «Էրիկ Ադամսոնի՝ նախկինում չցուցադրված գեղանկարները» ցուցահանդես Էստոնական ԽՍՀ-ի գեղանկարվեստի պետական թանգարանում՝ Կադրիորգի ամրոցում։ Ցուցահանդեսը նվիրված էր նկարչի 70-ամյակին։ Հրատարակվել է կատալոգ (կազմող՝ Հիլյա Լյատի), ցուցակում՝ ավելի քան 70 աշխատանք։
  • 1977 թ. «Էրիկ Ադամսոն-75» ցուցահանդես՝ նվիրված նկարչի 75-ամյակին։ Այն տեղի ունեցավ Կադրիորգի ամրոցում։ Հրատարակվեց պատկերազարդ գրքույկ (կազմող՝ Հիլյա Լյատի)՝ 74 աշխատանքների ցուցակով։
  • 1982 թ. ցուցահանդես ԷԳԹ-ի մասնաճյուղում՝ կիրառական արվեստի թանգարանում։
  • 1984 թ. (17.10.1984-06.1985) «Էրիկ Ադամսոնի գորգերի էսքիզներ» ցուցահանդես, որի կազմակերպիչը Յուլլե Կրուսն էր։
  • 1985 թ. (17.06.-27.04.1986) «Էրիկ Ադամսոնի դեկորատիվ գեղանկարչություն» ցուցահանդես, որի կազմակերպիչը Պիրետ Սելբերգն էր։
  • 1986 թ. (14.05.-28.09) «Էրիկ Ադամսոնը և էստոնական գեղանկարչությունը» ցուցահանդես, որի կազմակերպիչը Յուրի Հեյնն էր։
  • 1988 թ. (2.12.-23.04.1989) «Էրիկ Ադամսոնի 1934 թվականի Հունաստանի տեսարանները» ցուցահանդես, որի կազմակերպիչը Անե Լյուգասն էր։
  • 1989 թ. (25.10.1989-07.01.1990) «Էրիկ Ադամսոնը և էստոնական դիմանկարչությունը» ցուցահանդես, որի կազմակերպիչը Անե Լյուգասն էր։
  • 1990 թ. (12.12.1990-10.02.1991) «Չորս տասնամյակի ընթացքում Էրիկ Ադամսոնի նատյուրմորտները» ցուցահանդես, կազմակերպիչը Յուլլե Կրուսն էր։
  • 1991 թ. (01.06.-01.09) «Էրիկ Ադամսոնի ստեղծագործությունները» ցուցահանդես Ֆինլանդիայի Հեյնոլա քաղաքում, կազմակերպիչները Անե Լյուգասը և Յուլլե Կրուսն էին։
  • 1993 թ. հոկտեմբերի 15-ին Էրիկ Ադամսոնի թանգարանը կրկին բաց էր։ Նոր հիմնական էքսպոզիցիան նախապատրաստել էին Կերստի Կոլը և Յուլե Կրուսը։
  • 1993 թ. (15.10.-14.11) «Էրիկ Ադամսոնի տեքստիլ աշխատանքները» ցուցահանդես, կազմակերպիչ՝ Յուլե Կրուս։
  • 1994 թ. (15.09.-11.12) «Էրիկ Ադամսոնի քիչ հայտնի աշխատանքները ԱՄՆ-ից, Շվեդիայից և Էստոնիայից», կազմակերպիչներ՝ Կեստի Կոլ և Յուլե Կրուս։
  • 1997 թ. (10.07.-21.09) Էրիկ Ադամսոնի 95-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Ծաղիկները պատուհանի վրա», կազմակերպիչ՝ Յուլե Կրուս։
  • 1997 թ. (03.10.-30.11) «Ծաղիկները պատուհանի վրա / Kukkia ikkunalaudalla / Blommor pa fönsterbrädet» ցուցահանդես Ֆինլանդիայում՝ Լովիյսայի քաղաքային թանգարանում, կազմակերպիչ՝ Յուլե Կրուս։
  • 1998 թ. (02.12.1998-24.01.1999) ցուցահանդես «Էրիկ Ադամսոնի թանգարանի 15-ամյակը», կազմակերպիչներ՝ Կերստի Կոլ և Յուլե Կրուս։
  • 2002 թ. (16.08.-01.12) ցուցահանդես «Էրիկ Ադամսոն՝ 100», որը նվիրված էր նկարչի 100-ամյակին, կազմակերպիչներ՝ Կերստի Կոլ, Յուլե Կրուս և Հաննո Սուանս։
  • 2003 թ. (10.04.-6.06) «Էրիկ Ադամսոն՝ 100» ցուցահանդես Ֆինլանդիայում՝ Պորվուի թանգարանում։

Խմբակային

  • 1928 թ. մայիսին Բլոմկվիստի պատկերասրահում՝ Օսլոյում, Քրիստիան Թեդերի և Էդուարդ Վիյրալտի հետ հանդես են եկել «Փարիզյան էստոնացի նկարիչների խումբ» անվամբ։
  • 1928 թ. (29.06.-12.07) Տալլինում՝ Վենեյի փողոցում, կայացել է Էրիկ Ադամսոնի, Քրիստիան Թեդերի և Էդուարդ Վիյրալտի ցուցահանդեսը։ Այս ցուցահանդեսը կայացել է նաև Պյառնուում, որտեղ մասնակիցներին միացել է Անտոն Ստարկոփը։
  • 1929 թ. (09.02.-03.03) Հելսինկիում Էստոնիայի արվեստի ցուցահանդես։ «Ս. Բարբարուսի դիմանկարը» (1928) ընդգրկվել է Ատենումի հավաքածուում։
  • 1929 թ. (02.04.-23.04) Լյուբեկում Էստոնական արվեստի ցուցահանդես։
  • 1929 թ. (04.05.-18.05) Փարիզում էստոնական արվեստի ցուցահանդես։ Էրիկ Ադամսոնը կազմակերպիչներից մեկն էր, բայց մասնակցել է նաև որպես նկարիչ։ Ցուցահանդեսի ժամանակ Լյուքսեմբուրգի թանգարանի համար գնվել է «Հոր դիմանկարը» (1928), որը հիմա պատկանում է Փարիզի Ժորժ Պամպիդու կենտրոնի հավաքածուին։
  • 1929 թ. (15.08.-20.09) Կիլեում։
  • 1929 թ. (06.10.-3.11) Կյունիգսբերգում։
  • 1930 թ. (09.03.-23.03) ցուցահանդես Տարտուում՝ «Պալլաս» արվեստի դպրոցում՝ Քրիստիան Թեդերի հետ (ցուցադրանմուշների ցանկում Էրիկ Ադամսոնի գեղանկարներից 39 աշխատանք կար)։
  • 1930 թ. (04.01.-19.01) Բեռլինում։
  • 1930 թ. (15.03.-30.03) Քյոլնում։
  • 1930 թ. (10.05.-25.05) Կոպենհագենում։
  • 1935 թ. Էստոնական արվեստի ցուցահանդես Մոսկվայում, Էրիկ Ադամսոնը ցուցահանդեսի կոմիսարն էր։ Ցուցահանդեսի ժամանակ նրա «Հոր դիմանկար II»-ը (1930—1932) ձեռք է բերվել Մոսկվայի նոր արևմտյան արվեստի թանգարանի հավաքածուի համար։ 1971 թվականին այն փոխանցել են Էստոնիայի գեղանկարվեստի թանգարանին։
  • 1937 թ. մայիսի 26-ին Փարիզում բացվել է համաշխարհային ցուցահանդես, Բալթյան տաղավարն սկսել է աշխատել միայն հունիսի 17-ից։ Էրիկ Ադամսոնը գորգերի, ճենապակու և կերամիկայի համար արժանացել է երկու պատվավոր դիպլոմների։ Նա մասնակցել է նաև ցուցահանդեսի ձևավորմանը։
  • 1938 թ. Բեռլինի կիրառական արվեստի միջազգային ցուցահանդեսում նա կաշվից աշխատանքների համար արժանացել է պատվավոր մեդալի։
  • 1839 թ. (18.02.-28.02) Հռոմում։
  • 1939 թ. (24.03.-10.04) Բուդապեշտում։
  • 1939 թ. (20.05.-07.06) Անտվերպենում ցուցահանդեսից գնվել է նրա «Էստոնացի աղջիկ» նկարը։
  • 1939 թ. Տալլինի արվեստի տանը սեպտեմբերի 8-ից 18-ը գեղանկարչության ցուցահանդես (այսպես կոչված՝ վեց նկարիչների ցուցահանդես), որի ժամանակ հանդես են եկել Էրիկ Ադամսոնը, Ալեքսանդր Բերգման-Վարդին, Յան Գրյունբերգը, Կաարել Լիյմանդը, Կարլ Պերսիմագին, Քրիստիան Թեդերը։
  • 1940 թ. (21.01.-05.02) Տարտուում նկարիչների այն նույն խմբի ցուցահանդեսը, որը Տալլինի «Պալլաս» շենքում էր։
  • 1943 թ. մասնակցել է Մոսկվայում ցուցահանդեսի կազմակերպմանը, որը նվիրված էր Յուրիևի գիշերային ապստամբության 600-ամյակին (Հանս Կրուզի և ուրիշների հետ)։

Ընտանիք

խմբագրել

Հայրը՝ Յան Ադամսոնը, հագուստ էր վաճառում։

Մայրը՝ Աննա Ադամսոնը, դաստիարակել է չորս երեխաներին։

Կինը Մերի Ադամսոնն է։ Ամուսնացել են 1936 թվականի հունվարի 2-ին Տալլինում։

Էրիկ Ադամսոնի թանգարանը

խմբագրել

1983 թվականի դեկտեմբերի 2-ին Տալլինի Լյուհիկե Յալգ փողոցի վրա բացեցին Էրիկ Ադամսոնի թանգարանը։ Նկարչի այրին՝ տեքստիլի պրոֆեսոր Մերի Ադամսոնը, Էստոնիայի նկարչության թանգարանին նվիրել է նկարչի աշխատանքներից 1000-ից ավելին՝ պայմանով, որ դրանք պիտի պահպանվեն և ցուցադրվեն այդ շենքում՝ ամբողջական հավաքածուով։ 1992-1993 թվականներին թանգարանը այցելուների համար փակվել է՝ ԷՆԹ-ի գծանկարների ֆոնդի պահպանման պատճառով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Adamson-Eric Արխիվացված 2017-04-12 Wayback Machine Eesti biograafilises andmebaasis ISIK
  4. «Биография Адамсона-Эрика» (ռուսերեն). Музей Адамсона-Эрика. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել