Էդուարդ Վիյրալտ (էստ․՝ Eduard Wiiralt (Viiralt), մարտի 20, 1898(1898-03-20)[1][2][3][…], Kalitino, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 8, 1954(1954-01-08)[4][1][2][…], Փարիզ[4]), էստոնացի նկարիչ, գրաֆիկ։

Էդուարդ Վիյրալտ
Ծնվել էմարտի 20, 1898(1898-03-20)[1][2][3][…]
ԾննդավայրKalitino, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 8, 1954(1954-01-08)[4][1][2][…] (55 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Էստոնիա
ԿրթությունԷստոնիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունգծանկարիչ, նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ և նկարիչ-փորագրող
ՈւսուցիչAnton Starkopf? և Selmar Werner?
 Eduard Wiiralt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Վիյրալտը ծնվել է 1898 թվականին Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգի նահանգում։ 1915-1919 թվականներին, Ռեվելի (այժմ Տալլին) գեղարվեստա-արդյունաբերական դպրոցում սովորելու տարիներին սկսել է զբաղվել գրաֆիկայով։ 1919-1923 թվականներին առաջին էստոնական ազգային գեղարվեստական «Պալաս» դպրոցում քանդակագործություն է սովորել։ 1922-1923 թվականներին կատարելագործվել է Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայում։ 1925 թվականին ստացել է մեկ տարվա կրթաթոշակ Փարիզում իր հմտությունները կատարելագործելու համար։ 1939 թվականին վերադարձել է Էստոնիա։ 1944 թվականին մեկնել է Ավստրիա և բնակվել Վիեննայում։ 1946 թվականին տեղափոխվել է Փարիզ և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։

Մահացել է 1954 թվականին։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Տալլինի Էդուարդ Վիյրալտի պատկերասրահ խմբագրել

1996 թվականին էստոնական ծագումով վենեսուելացի գործարար Հարի Մանիլը Շվեդիայում ապրող էստոնացի մեկենաս Հենրի Ռադեվալի հետ մեկտեղ Տալլին քաղաքին նվիրեցին Վիյրալտի 62 գրաֆիկական գործ։

1996 թվականի նոյեմբերի 29-ին Էստոնական ազգային գրադարանի շենքում բացվեց Էդուարդ Վիյրալտի պատկերասրահը, որտեղ ներկայացված են նկարչի աշխատանքները։

Հայտնի գործերից խմբագրել

  • «Աղոթող աղջիկը» (1921, գրաֆիտ)
  • «Դժոխք» (1930—1932)
  • «Կաբարե» (1931)
  • «Քարոզիչը» (1932, լիտոգրաֆիա)
  • «Մերկերը բնապատկերի ֆոնին» (1934, փափուկ լաք)
  • «Բնապատկեր Փարիզի արվարձանից» (1937, օֆորտ)
  • «Պառկած վագր» (1937, փափուկ լաք)
  • «Տատով պառկած մերկը» (1938—1939)
  • «Ծեր բերբերը» (1938—1939)
  • «Կանգնած բերբերուհին» (1938—1939)
  • «Արկեյա» (1938, չոր ասեղ)
  • «Բերբերուհի աղջիկը ուղտով» (1940, փափուկ լաք)
  • Կ. Ռաուդի դիմապատկերը (1939, չոր ասեղ)
  • «Մոնիկա» (1942, մեցո տինտո)
  • «Էստոնացի աղջիկ», (1942)
  • «Վիլյանդիայի բնապատկեր» (1943, չոր ասեղ)
  • «Վիրվե» (1943, չոր ասեղ)
  • «Բանաստեղծը խոսում է քարերով» (1948, օֆորտ)
  • «Առյուծների ընտանիք» (1949, сչոր ասեղ)
  • «Օկապի» (1949, ակվանտինա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eduard Wiiralt (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вийральт Эдуард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Վիյրալտ» հոդվածին։