Էրիկա Նիկոլայի Գերցեգ (ուկրաիներեն՝ Еріка Миколаївна Герцег, հուլիսի 5, 1988(1988-07-05), Մալայա Դոբրոն (գյուղ, Ուժգորոդի շրջան)), ուկրաինացի երգչուհի, մոդել, «Хочу V ВИА Гру» շոուի հաղթող, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի մեներգչուհի։

Էրիկա Գերցեգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Еріка Миколаївна Герцег
Ծնվել էհուլիսի 5, 1988(1988-07-05) (35 տարեկան)
Մալայա Դոբրոն (գյուղ, Ուժգորոդի շրջան)
Երկիր Ուկրաինա և  Հունգարիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել և ֆոտոմոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլVelvet Music
 Erika Herceg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էրիկա Գերցեգը ծնվել է 1988 թվականի հուլիսի 5-ին Անդրկարպատյան մարզի Մալայա Դոբրոն գյուղում[1]։ Հայրն ազգությամբ հունգար է, մայրը` կիսով չափ հունգարուհի[2]։

1-5-րդ դասարանները հաճախել է Հունգարիայի Զահոն քաղաքի դպրոցը, որը Մալայա Դոբրոնից գտնվում էր 12 կմ հեռավորության վրա։ Երբ սահմանը հատելու կանոնները դարձել են ավելի խիստ, հաճախել է գյուղի դպրոցը։ 9-12-րդ դասարանները սովորել է հարևան Վելիկայա Դոբրոն գյուղում, որտեղի եկեղեցական երգչախմբում երգել է հունգարերեն և դարձել մի քանի մարզային մրցույթների դափնեկիր[3]։

2006 թվականին ընդունվել է Ֆերենց Ռակոց 2-րդի անվան անդրկարպատյան հունգարական ինստիտուտի (Բերեգովո քաղաք) տնտեսագիտության և մենեջմենթի ֆակուլտետ։ Ուսման ընթացքում աշխատել է որպես մատուցողուհի և օպերատոր հեռախոսակապի կենտրոնում[4]։ 2009 թվականին ստացել է բակալավրի դիպլոմ[5]։

17 տարեկան հասակում կշռել է մոտ 80 կգ[4]։ 2008 թվականին՝ 8 ամսվա ընթացքում, 30 կգ նիհարել է[2]։ Նիհարելուց հետո կատարել է կրծքի մեծացման վիրահատություն[6][7]։ 2013 թվականի տվյալներով` հասակը 175 սմ է, քաշը` 48 կգ, մարմնի չափսերը` 87-60-90[2]։

 
Էրիկա Գերցեգը ՎԻԱ Գրա խմբի կազմում (2016)

Այնուհետև սկսել է աշխատել մոդելային բիզնեսում։ 2011 թվականի ապրիլին տեղափոխվել է Կիև։ 2012 թվականին ստացել է ֆրանսիական ներքնազգեստի գովազդի` իր առաջին, լավ վարձատրվող պայմանագիրը[5]։ Նույն տարում մերկ նկարահանվել է «Փլեյբոյ» ամսագրի նոյեմբերյան համարի համար[8]։

2013 թվականին մասնակցել է «Хочу V ВИА Гру» շոուին։ Այս շոուի ժամանակ Էրիկա Գերցեգը, Միշա Ռոմանովան և Անաստասիա Կոժևնիկովան կազմել են խումբ՝ գլխավոր մարզիչ Նադեժդա Մեյերի ղեկավարությամբ։ Շոուի եզրափակիչում նրանք զբաղեցրել են առաջին տեղը և դարձել «ՎԻԱ Գրա» խմբի նոր կազմը[9]։

Ինստագրամի ակտիվ օգտատեր է, նրա էջն ունի ավելի քան 800 հազար հետևորդ։ Այնտեղ հրապարակում է իր լուսանկարները, որոնք հաճախ բավական բաց են[10][11]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ «ՎԻԱ Գրա» խմբի կազմում խմբագրել

  • 2014` Перемирие (Pankratov Remix)
  • 2014` MP3 play. Музыкальная коллекция
  • 2015` Всё лучшее в одном

Սինգլներ «ՎԻԱ Գրա» խմբի կազմում խմբագրել

Տեսագրություն խմբագրել

Տեսահոլովակներ «ՎԻԱ Գրա» խմբի կազմում խմբագրել

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր
2013 Перемирие Ալան Բադոև
2014 У меня появился другой (Վախթանգի հետ) Սերգեյ Սոլոդկի
Кислород (Մոտի հետ) Ալեքսեյ Կուպրիանով
2015 Это было прекрасно Սերգեյ Սոլոդկի
Так сильно
2016 Кто ты мне? Սերգեյ Տկաչենկո
2017 Моё сердце занято
2018 Я полюбила монстра Հինդրեկ Մաասիկ
2019 ЛюбоЛь Զաուր Զասեև
1+1 Սերգեյ Սոլոդկի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Эрика Герцег». «7 дней». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Сколько стоит вечер новой "ВИА Гры"». «Вести». 2013 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Детали из жизни Эрики Герцег: в школе будущая ВИА ГРА пела в церковном хоре». «Комсомольская правда в Украине». 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Они хотели в «ВИА Гру»: истории новых солисток группы». «Cosmopolitan». 2014 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 «В новую ВИА Гру от Меладзе вошли звезда "Плейбоя" и экс-заика Миша». «Комсомольская правда в Украине». 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Эрика Герцег увеличила грудь из-за своего любимого». «Теленеделя». 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Эрика Герцег из "ВИА Гры" рассказала о своих пластических операциях». «ТСН». 2016 թ․ հունվարի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Участница новой "ВИА Гры" снялась для Playboy: опубликованы фото». «Главред». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «На шоу "Хочу в "ВИА Гру" победили подопечные Надежды Мейхер (видео)». «Сегодня.ua». 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «Солистку "ВИА Гры" в откровенном боди назвали "копией" Веры Брежневой (фото)». «Сегодня.ua». 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. «Сексуальная Эрика Герцег из "ВИА Гры" опубликовала серию пикантных снимков (фото)». «Сегодня.ua». 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.