Մատվեյ Մելնիկով (մարտի 2, 1990(1990-03-02), Կրիմսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, ավելի հայտնի է Մոտ բեմական կեղծանունով), ռեփ կատարող, նախկին «Soul Kitchen» երաժշտական ծրագրի մասնակից, 2013 թվականի մարտի 1-ից «Black Star Inc.» լեյբլի արտիստ։

Մոտ
Նաև հայտնի է որպեսMatvey Melnikov
Ծնվել էմարտի 2, 1990(1990-03-02) (34 տարեկան)
Կրիմսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերռուսական հիփ-հոփ
Մասնագիտությունռեփեր, հեղինակ-կատարող և hip hop musician
Գործիքներվոկալ
ԼեյբլBlack Star Inc.
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
Ոսկե գրամոֆոն
 Matvey Melnikov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մատվեյ Մելնիկովը ծնվել է Կրիմսկում[1]։ Հինգ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվեց Կրասնոդար։ Ինը տարի դպրոցում սովորելուց հետո, տասնհինգ տարեկանում տեղափոխվեց Մոսկվա։ Այդ ժամանակ էլ սկսում է հետաքրքրվել հիփ-հոփ-ով և զուգահեռաբար զբաղվում էր երգով և պարով։ Միջին դպրոցում նա մասնակցել է դպրոցական թատրոնի բեմադրություններին և արդեն իր քաղաքում հայտնի էր որպես տաղանդավոր երգիչ։ Ոսկե մեդալով ավարտելով դպրոցը` Մելնիկովը ընդունվում է Մոսկվայի պետական համալսարան` տնտեսագետ- մենեջեր մասնագիտությամբ։ 2012 թվականին ստացավ դիպլոմ և ընդունվեց ասպիրանտուրա։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ ծագումով հույն է[2]։

Գործունեություն խմբագրել

Մոտը իր առաջին երգերը սկսել է գրել 2006 թվականին, դրանք ներկայացնում էին ազատ ոճ` նվիրված ռուսական ռեփին։ Ավելի ուշ երաժիշտը սկսում է գրել ավելի լուրջ տեքստեր` հորինված Կաստայի և CunninLynguists (անգլ.) երաժշտության վրա։ 2007 թվականին Մատվեյը սկսեց ձայնագրվել GLSS ստուդիայում։ 2009 թվականին մասնակցել է «Պայքար հարգանքի համար», ռուս.՝ «Битва за респект» մրցույթին, որտեղ 2000 մասնակիցներից հայտնվել է լավագույն քառասունի մեջ։ Այնտեղ Անդրեյ Մենշիկովի խորհրդով փոխել է իր բեմական անունը որպես «Մոտ»։ 2011 թվականին ելույթ է ունեցել առաջին միջազգային հիփ-հոփի գագաթնաժողովում, որտեղ բացի հայտնի ռուսական ռեփերներից եկել էին նաև արտասահմանյան Onyx և Raekwon խմբերը[1][3]։ Մոտի առաջին ալբոմը դուրս է եկել 2011 թվականի հունվարին և ստացել է Remote անվանումը։ Ալբոմը պարունակում է 12 երգ, որոնց մեջ կա երաժիշտ Իլյա Կիրեևի հետ համատեղ երգեր` Katrin Mokko և ms. Sounday: 2011 թվականի սեպտեմբերին դուրս է եկել տեսահոլովակ` «Միլիոն աստղեր», ռուս.՝ Миллионы звёзд երգի համար[4]։ 2012 թվականի փետրվարին դուրս է եկել Մոտի երկրորդ ալբոմը` «Վերանորոգում», ռուս.՝ «Ремонт»: Այն ներառում էր 11 երգ, իսկ ձայնագրությանը մասնակցել են հրավիրված կատարողներ` L’One, LIYA, Կատյա Նովան և Իլյա Կիրեևըв[5]: Հոկտեմբերին դուրս է եկել Մատվեյի տեսահոլովակը «Դեպի ափերը», ռուս.՝ «К берегам» երգի համար։ Այն նկարահանվել է Մատվեյի հայրենի քաղաքում` Կրիմսկում, որտեղ նույն թվականի հուլիսին տեղի է ունեցել ավերող ջրհեղեղ։ Տեսահոլովակի ցուցադրումը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին «Lookin Rooms» ակումբում։ Ըստ Rap.ru կայքի հարցումների` «Դեպի ափերը» տեսահոլովակը հայտնվել է 2012 թվականի լավագույն 5 ռուսական տեսահոլովակների շարքում[6]։ Այդ երգը ընդգրկված էր վավերագրական «Արդար խաղ.ավտոստոպ», ռուս.՝ «Честная игра: автостоп» ֆիլմի հնչյունավորման համար, որը ցուցադրվել Մոսկվա-24 հեռուստաալիքով[7]։ 2013 թվականի կեսին Մոտը լքում է «Soul Kitchen»-ը և դառնում է «Black Star Inc.» լեյբլի արտիստ։ Մարտի սկզբին դուրս է գալիս Մոտի առաջին երգը այդ լեյբլում ռուս.՝ «#МотСтелетЧоСели» վերնագրով։ Ինչպես նաև այդ երգի համար թողարկվել տեսահոլովակ, որի ռեժիսորն է Ռուստամ Ռոմանովը։ Մոտը նաև աշխատում էր իր երրորդ ալբոմի վրա «Գծիկ», ռուս.՝ «Чёрточка» անվանմամբ, որը թողարկվել է 2013 թվականի աշնանը։ 2016 թվականի մարտի 14-ին դուրս է եկել իր չորրորդ ստուդիական ալբոմը «Հակառակն», ռուս.՝ «Наизнанку» վերնագրով։ Այն ներառում է համատեղ երգեր` Jah Khalib, Բյանկա, Music Hаyk և Արտյոմ Պիվովառ արտիստների հետ համատեղ[8]։ 2016 թվականի հունիսի 1-ին թողարկել է իր ստուդիական «92 օր» ալբոմը։ Այն ներառում է համատեղ երգեր Միշա Մարվինի հետ։ 2016 թվականի հոկտեմբերին տեսահոլովակ է թողարկվել «Ապրել», ռուս.՝ «Жить» երգին, որի ձայնագրությանը մասնակցել է նաև Մոտը։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ստուդիային ալբոմներ
Մինի-ալբոմներ

Մասնակցություն հյուրի կարգավիճակով խմբագրել

Թվական Անվանում Այլ կատարողներ Ալբոմ
2009 «Запах» KOKA
2010 «Синий» KOKA
2013 «Ловушка» Տիմատի, L'One, Ֆիդել 13
2014 «Fvck The World» (Мот x Kristina Si) SIRGAY, BESSER Make Move (EP)
«Apostrophe» (SIRGAY Remix) SIRGAY
«#MOT» DJ Philchansky, DJ Daveed #Каменоломня
«Настало время» Մայք Լևի Левитация
2015 ZLOI NEGR Մոտ, M.Y.B, Johnyboy, Sifo, Markul, GidraGidra ZLOI NEGR (Mixtape)
2016 Муссоны Արտյոմ Պիվովառով Наизнанку
2017 Сопрано Անի Լորակ

Չարթեր խմբագրել

Թվական Անվանում Երկիր/տարածք Ալբոմ
ԱՊՀ (Ընդհանուր Լավագույն-100) Ռուսաստան (Ռուսական Լավագույն-100) Ռուսաստան (Մոսկովյան Լավագույն-100) Ռուսաստան (Սանկտ-Պետերբուրգի Լավագույն-100) Ուկրաինա (Ուկրաինական Լավագույն-100) Ուկրաինա (Կիևյան Լավագույն-100) Ռուսաստան և ԱՊՀ (Շաբաթական հայտերով) ԱՊՀ ([[Տարեկան ընդհանուր)
2013 «Понедельник-вторник» 88 188 «Чёрточка - EP»
«В платье красивого цвета» 246 116 TBA
2014 «Кислород» (feat. ՎԻԱ Գրա) 22 23 32 61 26 4 53
2015 «День и ночь» 130 194 79 33 «92 дня»
«Абсолютно все» (feat. Բիանկա) 16 16 25 16 30 15 1 155 «Наизнанку»
2016 «Капкан» 52 54 55 53 89
«92 дня» 134 162 194 98 «92 дня»
«На дне» 76 94 71 24

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Екатерина Майорова (2012 թ․ հոկտեմբերի 17). «Гость недели: Матвей (Мот) Мельников». Kattie May. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Кристина Си и Мот (Матвей) в Comedy Club (22.11.2013)». Rutube. 2013 թ․ հունվարի 1. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Мот — интервью» // iFamous.Me : журнал. — 2011. — № 07. — С. 191-200.
  4. «Мот — «Миллионы звёзд»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Мот "Ремонт"». Rap.ru. 2012-02. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Лучшие клипы октября: выбор читателей». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  7. «Честная игра»: Можно ли доехать автостопом до моря (16 мин.)
  8. Мот «Наизнанку» (14 марта 2016) The-Flow.ru

Արտաքին հղումներ խմբագրել