Միշա Ռոմանովա

ուկրաինացի երգչուհի

Նատալիա Վլադիմիրովնա Մոգիլենեց (ուկրաիներեն՝ Наталія Володимирівна Могилинець, օգոստոսի 3, 1990(1990-08-03), Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Միշա Ռոմանովա, ուկրաինացի երգչուհի, «ՈՒզում եմ V ՎԻԱ Գրա» շոուի հաղթող, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի մենակատարուհի։

Միշա Ռոմանովա
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Мiша Романова
Ի ծնե անունռուս.՝ Наталья Владимировна Могиленец
Նաև հայտնի է որպեսМиша Романова
Ծնվել էօգոստոսի 3, 1990(1990-08-03) (33 տարեկան)
Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլVelvet Music
 Misha Romanova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նատալիա Մոգիլենեցը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 3-ին Խերսոն քաղաքում։ Ավարտել է թիվ 8 Խերսոնյան դպրոցի 9-րդ դասարանը։ Մանուկ հասակում տառապել է կակազությամբ։ Խոսքի խանգարումներից փրկելու համար բժիշկները խորհուրդ տվեցին ծնողներին իրենց դստերը վոկալ դասերի տալ[1]։

2001 թվականին ընդունվել է խերսոնական մանկական վոկալի ստուդիա՝ «Նեֆյանիկ»։ Նա երգում էր համույթում, ապա դարձել է մեներգչուհի։ «Փոքրիկ աստղեր», «Մեղեդիների կարուսել» և «Խաղաղության տաղանդներ» համաուկրաինական մրցույթների ժամանակ զբաղեցրել է մրցանակային տեղեր[1]։

2007 թվականին ընդունվել է Կիևի էստրադային ակադեմիա, որն ավարտել է 2012 թվականին[1]։

 
Միշա Ռոմանովան «ՎԻԱ Գրա» խմբի կազմում

2012 թվականին Ռոմանովան եղել է «ՎԻԱ Գրա» խմբի կազմում։ 2012 թվականին սկսել է Էստրադային երգչուհու կարիերան։ Նրա պրոդյուսերն էր Ալան Բադոևը[2]։ Միշա Ռոմանովան որպես կեղծանուն վերցրել է Նատալիա անունը։ Առաջին երգը՝ «Թեթև» գրել է Մաքս Բարսկիխի համար, ովքեր մանկության ընկերներ էին[3][4]։ Միշա Ռոմանովայի բեմական նորամուտը տեղի ունեցավ Գորլովկա քաղաքում, որտեղ նա երգել է «Մի հավատա ինձ» երգը Մաքս Բարսկիխի հետ[2]։

2013 թվականին նա ընդունել է «ՈՒզում եմ V ՎԻԱ Գրա» շոուին մասնակցելու հրավերը։ Այդ շոուին Միշա Ռոմանովան, Էրիկա Գերցեգը և Անաստասիա Կոժևնիկովան ստեղծեցին խումբ Նադեժդի Մեյխերի գլխավորությամբ։ Եզրափակիչ փուլում նրանք գրավեցին առաջին տեղը և ստեղծեցին նոր կազմով « ՎԻԱ Գրա» խումբը[5]։

2013 թվականի տվյալներով նրա հասակը եղել է 175 սանտիմետր, քաշը՝ 52 կիլոգրամ, իսկ արտաքին չափսերը՝ 82-60-90[6]։ 2016 թվականին Մաքս Բրսկիխի հետ միասին նկարահանվել է « XXL» ուկրաինական ամսագրի համար[7][8]։

Անձնական կյանքը խմբագրել

2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել MBAND խմբի Վլադիսլավ Ռամմի հետ իր սիրավեպի մասին, երբ Վլադը և Միշան երկուսով գնացին արձակուրդ։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը։ Կես տարի անց, երբ խմբից հեռացավ Վլադը, զույգը բաժանվեց։

Երգեր խմբագրել

  • «Ցույց տուր, թե ինչպես պետք է սիրել»,(«Покажи как надо любить»)
  • «Թեթև», («Невесомая»)
  • «Մի հավատա ինձ» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ),(«Не верь мне»)
  • «Ես այլևս չեմ ուզում իմանալ» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ),(«Я не хочу більше знати»)
  • «On, baby» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ)
  • «Իմ Խերսոն», («Мой Херсон»)
  • «Առանց քեզ»,( «Не тобой»)
  • «Call Me» (Մաքս Բարսկիխի հետ համատեղ)

ՎԻԱ Գրա խմբի կազմում խմբագրել

  • 2013- Զինադադար
  • 2014- Իմ կյանքում հայտնվել է ուրիշը
  • 2014-Թթվածին (Մոտի հետ համատեղ)
  • 2015-Դա գեղեցիկ էր
  • 2015-Այնքան ուժեղ
  • 2016-Ով ես դու ինձ համար

ՎԻԱ Գրա խմբի կազմում խմբագրել

Տարին Տեսահոլովակ Ռեժիսոր
2013 Զինադադարը Ալան Բադոև
2014 Իմ կյանքում հայտնվել է ուրիշը (Վաղթանգի հետ համատեղ) Սերգեյ Սոլոդկիյ
Թթվածին (Մոտի հետ համատեղ) Ալեքսեյ Կուպրիյանով
2015 Դա գեղեցիկ էր Սերգեյ Սոլոդկիյ
Այնքան ուժեղ
2016 Ով ես դու ինձ համար Սերգեյ Սկաչենկո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «В новую ВИА Гру от Меладзе вошли звезда "Плейбоя" и экс-заика Миша». «Комсомольская правда в Украине». 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 «Новая подопечная Алана Бадоева как две капли воды похожа на Глюкозу». «Կոմսոմոլսկայա պրավդա». 2012 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. «Солистка «ВИА Гры» Миша Романова: «Меладзе советует нам читать книги о великих женщинах»». «Взгляд». 2014 թ․ փետրվարի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Макс Барских и Миша Романова любят друг друга с детства». «Теленеделя». 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «На шоу "Хочу в "ВИА Гру" победили подопечные Надежды Мейхер (видео)». «Сегодня.ua». 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Новые тела и старые дела». «Комсомольская правда в Украине». 2013 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. «Макс Барских и Миша Романова показали, как проводят время за закрытыми дверями». «Комсомольская правда в Украине». 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Зваблива солістка "ВІА Гри" топлес знялася для чоловічого глянцю із Максом Барських» (ուկրաիներեն). «ТСН». 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել