Էրեմսեկ կամ էրեմչեկ (բաշկիրերեն՝ эремсек), բաշկիրական խոհանոցի ավանդական կաթնաթթվային մթերք, կարմիր կաթնաշոռ[1]։

Էրեմսեկ
ԵնթատեսակԿաթնաթթվային մթերք

Պատրաստման եղանակ խմբագրել

Էրեմսեկը պատրաստվում է այծի կամ կովի յուղազրկված կամ անքաշ թթու կաթից։ Կաթին ավելացնում են մի փոքր մերան այրանից, կատիկից կամ պախտայից և հասցնում եռման աստիճանի։

Ստացված կաթնաշոռի զանգվածը ֆիլտրվում է մաղի միջոցով և քամվում՝ կտավե տոպրակի մեջ դնելով կախելու կամ ճնշման տակ դնելու միջոցով։

Էրեմսեկը պատրաստվում է նաև ջեռոցում թթված, տաքացված կամ թարմ կաթից[2]։

Երկարաժամկետ պահպանման համար չոր էրեմսեկը պատրաստվում է հետևյալ կերպ. կաթնաշոռի զանգվածը եռացնում են այնքան ժամանակ, քանի դեռ խոնավությունն ամբողջությամբ չի գոլորշիացել։ Արդյունքում ստացված կարմրավուն կաթնաշոռին ավելացվում է թարմ կամ հալեցված կարագ, շաքար կամ մեղր։ Բաշկիրիայի որոշ շրջաններում խառնվում են ելակ, մորի, թխենի (муйыллы эремсек), հաղարջ (ҡарағатлы эремсек), բալ (сейәле эремсек) և այլն։

Նախքան մատուցելը, էրեմսեկը համեմվում է թթվասերով, սերուցքով, մեղրով, շաքարով։ Օգտագործվում է որպես լցոն վարենիկներ (լցոնած կարակնդակներ) պատրաստելու համար (ҡаҙан ҡолағы, ҡаҙан тәкәне), գուբադիա, կիստիբի և այլն[2]։

Էներգետիկ արժեք խմբագրել

  • Ճարպի զանգվածային բաժինը 20.0%
  • խոնավությունը 18.0%
  • սպիտակուցը 16.8%
  • ածխաջրերը 40.3%
  • թթվայնությունը ոչ ավելին `80oT
  • էներգիայի արժեքը 400,4 կկալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кызыл эремсек (красный творого)». Десерты. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  2. 2,0 2,1 «ЭРЕМСЕК, молочный продукт баш. кухни». bashenc.online. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել