Էրազմ Չոլեկի աղոթագիրք (լեհ.՝ Erazm Ciołek's Missal), կաթոլիկ եկեղեցու լատիներեն պատարագային գիրք, որը պատվիրվել է Պլոցկի եպիսկոպոս Էրազմ Չիոլեկի կողմից, 16-րդ դարի սկզբին։

Էրազմ Չոլեկի աղոթագիրք
Սկզբնագիր G՝ մանկան երկրպագությամբ
Տեսակձեռագրերի նկարազարդում
Ժանրmissal?
Բնօրինակ լեզուլատիներեն
Ստեղծման տարեթիվմոտ 1515
Երկիր Լեհաստան
Թվային տարբերակpolona.pl/item/missale,NzY1MTU2Mg
 Ciołek's Missal Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Աղոթագիրքը ստեղծվել է Կրակովում 1515-1518 թվականներին, հավանաբար վերածննդի ժամանակաշրջանի լեհ նկարիչ Ստանիսլավ Սամոստրժելնիկի արհեստանոցում[1]։ Աղոթագրքը կազմվել է Պլոցկի եպիսկոպոս Էրազմ Չիոլեկի պատվերով[1]։ Նրա կամքի համաձայն՝ աղոթագիրքը նվիրաբերվել է Պլոցկի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարին[2]։

18-րդ դարի կեսերից աղոթագիրքը պահվել է Զալուսկիների գրադարանում[1]։ 1795 թվականին Լեհաստանի երրորդ բաժանումից հետո այն ռուսների կողմից բազմաթիվ այլ հուշարձանների հետ տարվել է Սանկտ Պետերբուրգ[1]։ Այն վերադարձվել է Լեհաստան 1934 թվականին Ռիգայի պայմանագրով և դարձել Լեհաստանի ազգային գրադարանի հավաքածուների մի մասը[3]։ 1939 թվականին տարհանվել է Ռումինիա, ապա Ֆրանսիա և վերջապես Կանադա[4]։ Նա վերադարձել է Ազգային գրադարան 1959 թվականի փետրվարին[4]։

Նկարագրություն խմբագրել

Աղոթագրքի չափսերն են 35 × 26,5 սմ[5]: Հուշարձանը բաղկացած է 231 (232) մագաղաթյա թերթերից[1][5]: I–VIII քարտերը դատարկ են[5]: Տեքստերը գրվել են գոթական փոքրատառ` մինուսկուլ տառատեսակաշարով` երկու սյունակով[2]։

Աղոթագիրքը լեհական ձեռագրերի նկարազարդման ամենավառ օրինակներից մեկն է վաղ վերածննդի ժամանակաշրջանից[1]։ Հարուստ գրաֆիկական դիզայնը բաղկացած է իրարից անկախ մանրանկարներից (ներառյալ 121v թերթի վրա Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերող ամբողջ էջը), սկզբնագրերի տարածության մանրանկարներից (տեքստում ներկառուցված 19 մանրանկար), դեկորատիվ բազմագույն և միագույն սկզբնագրերից, ինչպես նաև տեքստի սյունակները բոլորող զարդանախշերից (5 թերթի տեքստն ամբողջապես եզրանախշ զարդանախշ)[1][5]: Կտրված են երկու սկզբնագրեր (էջ 194, 198)[5]:

  Չիոլեկի ազնվական զինանշանը` Սուլիմա, որը որոշ էջերի զարդարող եզրանախշերի վրա է պատկերված, ինչպես նաև պատկերված են եպիսկոպոսական խաչ և միտր[2]։ Պատկերազարդ զարդանախշերը տարբեր չափով են պահպանված՝ մի քանիսը լավ վիճակում են, բայց մյուսները տարբեր աստիճանի մաշված են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Władysław Sobucki, Danuta Jarmińska, Donata Rams. (1998). Rękopiśmienne skarby Biblioteki Narodowej – badania technologiczne (PDF). Ochrona Zabytków. էջեր 133–146.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 Mszał Erazma Ciołka. W (2003). Nad złoto droższe. Skarby Biblioteki Narodowej (wersja elektroniczna) (PDF). Warszawa: Biblioteka Narodowa. ISBN 83-7009-433-3.
  3. Sobucki, Jarmińska, s. 134–135
  4. 4,0 4,1 Sobucki, Jarmińska, s. 135
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Polona

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել