Զալուսկիների գրադարան (լեհ.՝ Biblioteka Załuskich, լատին․՝ Bibliotheca Zalusciana), հիմնադրել են կաթոլիկ եպիսկոպոսներ Հովսեփ Անջեյ Զալուսկին և նրա եղբայր Անջեյ Ստանիսլավ Զալուսկին՝ 1747 թ. Վարշավայում[1]։ Այն Լեհաստանի ամենամեծ և առաջին հանրային գրադարանն էր, ինչպես նաև հանդիսանում է Եվրոպայի ամենահին հանրային գրադարաններից մեկը։

Զալուսկիների գրադարան
Պատերազմից հետո վերակառուցված «Թագավորների պալատը», որտեղ գտնվում էր գրադարանը, Դանիլովիչովսկա փող. 14, Վարշավա
ԵրկիրI Rzeczpospolita
Տեսակհանրային գրադարան
Հիմնվել է1624
Լուծարվել է1794
ՏեղադրությունŚródmieście
Զալուսկիների գրադարանը կառուցվում է, Զիգմունդ Վոգելի նկարը

Պատմություն խմբագրել

Գրադարանը սկզբում ուներ մոտավորապես 200 հազար նմուշ, որը 1780-ական թթ. վերջում աճեց՝ դառնալով մոտ 400 հազար տպագիր նյութեր, քարտեզներ և ձեռագրեր։ Գրադարանում նաև տեղ են գտել արվեստի հավաքածուներ, գիտական գործիքներ, բույսերի և կենդանիների նմուշներ։

1774 թ. եղբայրների մահից հետո, երբ ձևավորվեց Ազգային կրթության հանձնաժողովը, Զալուսկիների գրադարանն անվանափոխվեց և դարձավ Հանրապետական։

Լեհաստանի երկրորդ բաժանումից և Կոստյուշկոյի ապստամբությունից հետո (1794 թ.) Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի զորքերը բռնագրավեցին Զալուսկիների հավաքածուն և ուղարկեցին այն Սանկտ Պետերբուրգ, որտեղ 1795 թ. Կայսերական հանրային գրադարանի հիմնադրման ժամանակ դարձան նրա մասը։ Ռուսաստան տեղափոխման և անխնա օգտագործման պատճառով հավաքածուի մի մասը կորավ, գողացվեց կամ ոչնչացավ[1]։

1920-ական թթ., լեհ-խորհրդային պատերազմի և Ռիգայի պայմանագրի արդյունքում ՌԽՖՍՀ-ի կառավարությունը հավաքածուի մոտավորապես 50 հազար նմուշ վերադարձրեց Լեհաստանին։ 1944 թ. հոկտեմբերին, Վարշավայի ապստամբության ճնշումից հետո, գերմանացի զինվորները գիտակցաբար ոչնչացրին այդ հավաքածուն։ Փրկվեցին միայն 1800 ձեռագրեր և 30 հազար տպագիր նյութեր[1]։

Այսօրվա Լեհաստանի ազգային գրադարանը, որը հիմնադրվել է 1928 թ., համարվում է Զալուսկիների գրադարանի ժառանգորդը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «FYI France (sm)(tm) Ejournal Archive». www.fyifrance.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.