Բացել գլխավոր ցանկը

Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ

ֆրանսիացի գրող

Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ (ֆր.՝ Étienne Bonnot de Condillac, 1715—1780), ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1768Գաբրիել Մաբլիի եղբայրը։ Մասնակցել է «Հանրագիտարանի» աշխատանքներին։ Ջոն Լոքի անմիջական ազդեցությամբ զարգացրել է սենսուալիսաական տեսությունը։ Ժխտել է Ռենե Դեկարտի բնածին գաղափարների տեսությունը՝ գտնելով, որ մարդու ունակությունների զարգացումը բացարձակապես որոշվում է փորձով, վարժությամբ և դաստիարակությամբ, իսկ գիտելիքները և հոգևոր ունակությունները (մտածողություն, կամք, երևակայություն և այլն) լոկ զգայության արդյունք են։ Կոնդիյակն ասոցիատիվ (զուգորդական) հոգեբանության հիմնադիրներից է։ Քննադատել է ֆիզիոկրատներին։ Կոնդիյակի սենսուալիզմը և XVII դ. իդեալիստական մետաֆիզիկայի (Նիկոլյա Մալբրանշ, Գոդֆրիդ Լայբնից) քննադատությունը նպաստել են ֆրանսիական մատերիալիզմի զարգացմանը։ Կոնդիյակի տրամաբանությունը, որն ըմբռնվել է որպես նշանների ընղհանուր քերականություն, հետաքրքրություն է ներկայացրել XVIII դ. վերջին ու XIX դ. սկզբին։

Picto infobox auteur.png
Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ
Étienne Bonnot de Condillac
Etienne de Condillac.jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 1714(1714-09-30)[1][2][3][4][5] Գրենոբլ[1]
Մահացել էօգոստոսի 3, 1780(1780-08-03)[1][3][4][5] (65 տարեկանում) Բոժանսի
ՔաղաքացիությունՖրանսիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, գրող, հոգեբան և հանրագիտական
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)seat 31 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
ԱշակերտներPierre Laromiguière?, Antoine Destutt de Tracy? և Մեն դը Բիրան
Étienne Bonnot de Condillac Վիքիպահեստում

XIX դ. հայ իմաստասերները որպես հեղինակություն հաճախ հիշատակել են Կոնդիյակին կամ անուղղակիորեն պաշտպանել նրա ուսմունքը, սակայն քննադատել են (Ն. Ռուսինյան, Գ. Աշըգյան) նաև Կոնդիյակի ծայրահեղ սենսուալիզմը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 568