Էվա Ֆիլբին
Էվա Մարիա Ֆիլբին (անգլ.՝ Eva Philbin, ծննդյան անունը՝ Էվա Մարիա Ռայդեր (անգլ.՝ Eva Maria Ryder), հունվարի 4, 1914, Բալլինա, Մեյո, Կոննախտ, Իռլանդիա - հունիսի 24, 2005[1]), իռլանդացի քիմիկոս, Իռլանդիայի քիմիայի ինստիտուտի առաջին կին նախագահը[2]։
Էվա Ֆիլբին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1914 Բալլինա, Մեյո, Կոննախտ, Իռլանդիա |
Մահացել է | հունիսի 24, 2005[1] (91 տարեկան) |
Բնակության վայր(եր) | Իռլանդիա |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Դուբլինի համալսարանական քոլեջ և Իռլանդիայի թագավորական ակադեմիա |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Քիմիայի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | University of Galway? |
Գործունեություն
խմբագրելՖիլբինն իր գործունեությունը սկսել է 1939 թվականին որպես արդյունաբերական քիմիկոս, նախքան 1945 թվականին Դուբլինի համալսարանական քոլեջում աշխատելը[3]։ 18 տարի հետո Ֆիլբինը դարձել է օրգանական քիմիայի պրոֆեսոր[3]։ Իր երկարամյա գործունեության ընթացքում Ֆիլբինը դարձել է Քիմիայի թագավորական ընկերության խորհրդի անդամ, Իռլանդիայի թագավորական ակադեմիայի խորհրդի և Բնագիտական խորհրդի անդամ[4]։ Ֆիլբինն առաջին կինն էր, որը ղեկավարել է Ազգային գիտական խորհուրդը և եղել է Իռլանդիայի թագավորական ակադեմիայի առաջին կին փոխնախագահը[5]։
Ֆիլբինի հետաքրքրությունները չէին սահմանափակվում միայն գիտությամբ։ Նա հետաքրքրված էր ուսման դժվարություններ ունեցողների բուժմամբ, և նա դարձավ հոգեկան հաշմանդամություն ունեցողների խորհրդատվական խորհրդի նախագահ և Իռլանդիայի հոգեկան հաշմանդամների ազգային ասոցիացիայի պատվավոր պահապան[4]։
Ֆիլբինի ավագ դուստրը՝ Այմիրը, ամուսնացել է հաղորդավար և պատմաբան Ջոն Բաումանի հետ[6]։
Ֆիլբինը մահացել է 2005 թվականին՝ 91 տարեկան հասակում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 2,0 2,1 «Brilliant chemist who helped establish industry». Irish Times. 2005 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ 3,0 3,1 «Philbin, Eva (1914–)». Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages. 2007 թ․ հունվարի 1. ISBN 978-1414418612. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին – via HighBeam Research.
{{cite book}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ 4,0 4,1 Stevens, Catherine M. C. Haines with Helen M. (2001). International women in science : a biographical dictionary to 1950. Santa Barbara, Calif. [u.a.]: ABC-CLIO. ISBN 1576070905.
- ↑ «1960–1969 Pioneering Women Professors». UCD Merrion Street. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Kathy Sheridan (2009 թ․ հունիսի 27). «Time for one last question». Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին – via HighBeam Research.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն)