Էվա Էրիքսոն (քաղաքական գործիչ)

Էվա Էրիքսոն (շվեդ.՝ Eva Eriksson, հունիսի 1, 1947(1947-06-01), Vara, Սկարաբորգ, Շվեդիա), 2004-2012 թվականներին Շվեդիայի Վարմլենդ վարչաշրջանի նահանգապետ[1]։

Էվա Էրիքսոն
 
Կուսակցություն՝ Լիբերալ ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և preschool teacher
Ծննդյան օր հունիսի 1, 1947(1947-06-01) (77 տարեկան)
Ծննդավայր Vara, Սկարաբորգ, Շվեդիա
Քաղաքացիություն  Շվեդիա

Գործունեություն

խմբագրել

Շվեդիայի քաղաքականության մեջ ակտիվություն է ցուցաբերել 1990-ական թվականների սկզբից։ 2004 թվականից, համատեղելով Վարմլենդ վարչաշրջանի նահանգապետության հետ, եղել է շվեդական ամերիկյան կենտրոնի խորհրդի նախագահ[2]։ Նա նաև Կարլստադի համալսարանի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր, իսկ 1992-2001 թվականներին՝ Folkpartiet կուսակցության փոխնախագահը։ 1994-1999.թվականներին աշխատել է պառլամենտում։ Գործունեության ընթացքում նրա ուշադրության կենտրոնում են եղել բարեկեցությունը, դեղամիջոցները, կենդանիների պաշտպանությունն ու շրջակա միջավայրը[2]։ Օգնել է հիմնադրել շվեդա-ամերիկյան խորհուրդը ևայդ կազմակերպության նախագահն է։ Հնադիսանում է Լիբերալ ժողովրդական կուսակցության անդամ։

Պարգևներ

խմբագրել

Շվեդիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև կապի հաստատման և հետագա զարգացման գործում իր աշխատանքի համար արժանացել է SCA Մեծ նվաճումների մրցանակի[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Värmland County Administrative Board». Varmland. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «2012 GAA – Eva Eriksson». Swedish Council of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. «Glen Brolander and Eva Eriksson honored». EBSCO Host Connection. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Էրիքսոն (քաղաքական գործիչ)» հոդվածին։