Օսկար Լուտս (էստ․՝ Oskar Luts, հունվարի 7, 1887(1887-01-07)[1][2], Պալամուսե, Յիգևամաա, Էստոնիա - մարտի 23, 1953(1953-03-23)[3][1][2], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), էստոնացի հայտնի գրող և դրամատուրգ։ Էստոնիայի ԽՍՀ-ի ժողովրդական գրող։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Պատմություն Տոոտսի մասին» շարքն է, որի մեջ մտնում են «Գարուն» (1912-1913), «Ամառ» (1918-1919), «Տոոտսի հարսանիքը» (1921), «Առօրյա» (1924), «Աշուն» (1938) պատմվածքները[4]։ Օսկար Լուտսի անունն է կրում հումորի մրցանակը, որով ամեն տարի պարգևատրվում են էստոնացի գրողները։

Օսկար Լուտս
էստ․՝ Oskar Luts
Ծնվել էհունվարի 7, 1887(1887-01-07)[1][2]
ԾննդավայրՊալամուսե, Յիգևամաա, Էստոնիա
Վախճանվել էմարտի 23, 1953(1953-03-23)[3][1][2] (66 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանPauluse Cemetery
Մասնագիտությունգրող, սցենարիստ, երգիծաբան և դեղագործ
Լեզուէստոներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան (1914)
Ուշագրավ աշխատանքներԳարուն, Q12375610?, Sügis?, Q12377164?, Q55973128? և Q12371192?
Պարգևներ
ԶավակներGeorg Luts?
 Oskar Luts Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օսկար Լուտսը նախնական կրթությունն ստացել է Էնկյուլալի և Պալամուսեի դպրոցներում։ 1903 թվականից աշխատել է Յուրեվայի ու Նարվայի, ապա Ռեվելի ու Պետերբուրգի դեղատներում։ 1914 թ. ավարտել է Յուրեվյան համալսարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների որպես դեղագործ աշխատել է Պսկովում, Վարշավայում, Դվինսկում, Վիլնոյում ու Վիտեբսկում։

Առողջական խնդիրների պատճառով 1919 թ. վերադարձել է Էստոնիա և սկսել աշխատել Տարտուի համալսարանի գրադարանում։ 1922 թ-ից նա սկսել է լրջորեն զբաղվել գրականությամբ։

Օսկար Լուտսն էստոնացի առաջին գրողն է, որ ստացել է Էստոնիայի ԽՍՀ-ի ժողովրդական գրող կոչումը (1945)[5]։

Օսկար Լուտսը մահացել է 1953 թվականին, թաղվել է Տարտուում։ Նրա անունով են կոչվել գիմնազիա Պալամուսեյում, փողոցներ ու շենքեր Էստոնիայում։

Ստեղծագործություններ խմբագրել

Լուտսին լայն ճանաչում է բերել «Գարուն (մաս 1-2, 1912-1913) առաջին վիպակը, որի սյուժետային շարունակությունն են «Ամառ» (մաս 1-2, 1918-1919), «Տոոթսի հարսանիքը» (1921) և «Առօրյա» (1924) վիպակները։ Նրա հերոսները քաղաքի ծայրամասերի բնակիչներ են, աշխատավորներ («Անդրեսի կյանքը», 1923, «Աշակերտ Վալտերը», 1927, «Ետնախորշերում», 1933, «Խաղաղ անկյուն» 1934, վիպակներ)։ Գրել է 13 հատորանոց հիշողությունների շարք («Հին արահետներ», 1930, «Ձմռան ճանապարհներ», 1931) և պիեսներ։

  • «Պատմություն Տոոտսի մասին»
    • «Գարուն» (1912-13)
    • «Ամառ» (1918-19)
    • «Տոոտսի հարսանիքը» (1921)
    • «Առօրյա» (1924)
    • «Աշուն» (1938)

Նովելներ։

  • «Ճահիճ» (1914)
  • «Անդրեսի կյանքը» (1923)
  • «Աշակերտ Վալտերը» (1927)
  • «Հին արահետներ» (1930)
  • «Ձմեռային ճանապարհներ» (1931)
  • «Հետնաբակերում» (1933)
  • «Խաղաղ անկյուն» (1934)

Պիեսներ։

  • «Կաղամբի գլուղ» (1913)
  • «Պաունվերե» (1913)

Օսկար Լուտսը հայերեն խմբագրել

Էկրանավորումներ խմբագրել

Ռեժիսոր Արվո Կրուուսեմենտը երեք ֆիլմ է նկարահանել Օսկար Լուտսի ստեղծագործությունների հիման վրա.

  • «Գարուն» (1969) — համանուն նովելի էկրանավորումը,
  • «Ամառ» (1976) — «Ամառ» և «Տոոտսի հարսանիքը» նովելների էկրանավորումը,
  • «Աշուն» (1990) — «Առօրյա» և «Աշուն» նովելների էկրանավորումը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 675