Էսպերանտոյի ակումբ կամ էսպերանտոյի խումբ (էսպերանտո՝ Esperanto-klubo կամ Esperanto-grupo), էսպերանտո լեզվին տիրապետողների և տիրապետել ցանկացողների տեղական կամավոր կազմակերպություն՝ բաղկացած առնվազն 10 անդամներից, ովքեր կանոնավոր կերպով հանդիպում են որոշակիացված հավաքատեղիում, էսպերանտոյով հաղորդակցվում են միմյանց հետ, միջոցառումներ կազմակերպում՝ նպատակ հետապնդելով զարգացնելու իրենց լեզվական հմտությունները, նոր անդամներ ներգրավելու, տարածելու էսպերանտոն։

Պատմություն խմբագրել

Էսպերանտոյի առաջին ակումբն ստեղծվել է գերմանական Նյուրնբերգ քաղաքում։ Ակումբը հրատարակել է իր լրագիրը՝ La Esperantisto[1]։ 1889 թվականին էսպերանտոյի ակումբներ են հիմնվել Մոսկվայում և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ 1895 թվականին աշխարհի տարբեր վայրերում արդեն ստեղծվել էին այդպիսի երկու տասնյակից ավելի ակումբներ, սակայն դրանց մեծ մասը գոյատևել է ոչ ավելի, քան մեկ տարի։ 1904 թվականին ակտիվ էին Ուպսալայի, Սանկտ Պետերբուրգի, Օդեսայի ակումբները։

1907 թվականին հիմնվել է Բուլղարիայի էսպերանտիստների միությունը[2], որը 1919 թվականից սկսել է հրատարակել Български есперантист ամսագիրը[3]։ 1963 թվականին բուլղարական Վառնա քաղաքում անց է կացվել երիտասարդ էսպերանտիստների 19-րդ միջազգային կոնգրեսը[4]։

Էսպերանտիստների համբավավոր ակումբներ են Կիևի Золоти Ворота-ն և Մոսկվայի Лев Толстой-ը։

Աշխարհում ներկայումս գործում են էսպերանտոյի 500-ից ավելի ակումբներ։ 2017 թվականի հունվարին Գերմանիայի Սաարբրյուկեն քաղաքում կայացել է էսպերանտոյի ակումբների ներկայացուցիչների 15-րդ միջազգային հանդիպումը[5]։

Տես նաև խմբագրել

Էսպերանտո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել