Ալեկո Էսկանդարյան

ֆուտբոլիստ
(Վերահղված է Էսկանդարյան Ալեկոից)

Ալեքս Էսկանդարյան (հուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2], Montvale, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ կարիերան ավարտած ֆուտբոլիստ։ Եղել է «Նյու Յորք Կոսմոս» (անգլ.՝ New York Cosmos) թիմի գլխավոր մարզչի օգնականը և նրանց պահեստային թիմի՝ «Նյու Յորք Կոսմոս Բ»-ի (անգլ.՝ New York Cosmos B) գլխավոր մարզիչը։

Ալեկո Էսկանդարյան
անգլ.՝ Alecko Eskandarian
Քաղաքացիությունը  ԱՄՆ և  Իրան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1982(1982-07-09)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Montvale, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Հասակ 175 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ավագ դպրոց և քոլեջ խմբագրել

Բերգենի կաթոլիկ ավագ դպրոցում սովորելու տարիներին Էսկանդարյանը վաստակել է 1999-2000 թվականների Gatorade պետական ավագ դպրոցի Տարվա մարզիկ կոչումը։ Նա նաև ճանաչվել է NSCAA/adidas-ի ամբողջ Ամերիկայի և Նյու Ջերսի նահանգի Տարվա խաղացող՝ իր առաջին տարում 25 խաղում 66 գնդակով և 15 գոլային փոխանցմամբ Նյու Ջերսին ղեկավարելուց հետո։ Ավագ դպրոցի կարիերան ավարտել է 154 գոլով, որը լավագույնն էր Բերգենի պատմության մեջ և երրորդը՝ Նյու Ջերսիի ավագ դպրոցի պատմության մեջ[3]։

Նախքան պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելը 3 տարի խաղացել է Վիրջինիայի համալսարանում, որտեղ ճանաչվել է քոլեջի լավագույն ֆուտբոլիստ և 2002 թվականին պարգևատրվել «Hermann Trophy» մրցանակով՝ Cavaliers-ի կազմում խփելով 25 գոլ (դպրոցական ռեկորդ) և կատարելով 4 գոլային փոխանցում։ Վիրջինիայի համալսարանում նա խաղացել է 3 խաղաշրջան և դարձել դպրոցի լավագույն ֆուտբոլիստը։ Cavaliers-ի կազմում կարիերան ավարտել է 50 գոլով (ներառյալ 15 խաղի հաղթանակ)՝ 113 միավոր, և 60 խաղում կատարելով 13 գոլային փոխանցում։ UVA-ում 3 խաղաշրջանի ընթացքում Էսկանդարյանը 3 անգամ եղել է All-American, իսկ 2002 թվականին ճանաչվել է Ամերիկայի քոլեջի տարվա ֆուտբոլիստ։ Էսկանդարյանը վերադարձել է համալսարան 2010 թվականի խաղաշրջանի ընթացքում՝ ավարտելու իր աստիճանը և զբաղեցնելու թիմի մարզչի օգնականի աշխատանքը։

Մասնագիտական գործունություն խմբագրել

Բարձրագույն լիգայի իր առաջին չորս խաղաշրջանները Էսկանդարյանը խաղացել է D.C.United-ում, որը նրան ամբողջությամբ նախապատրաստել է 2003 թվականի MLS Superdraft-ին։ Առաջին մրցաշրջանում 23 խաղի ընթացքում խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ 2004 թվականի մրցաշրջանում, երբ նրա մարզիչ Ռեյ Հուդսոնին փոխարինեց Պիտեր Նովակը, Էսկանդարյանը ավելի երկար ժամանակ էր մնում խաղադաշտում։ Նա առաջնորդեց D.C. United-ին գոլ խփելու՝ 10-րդը այդ խաղաշրջանում, և դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ DC United-ը վաստակեց Բարձրագույն լիգայի գավաթը։ Իր լավ խաղի շնորհիվ 2004 թվականին արժանացավ նաև D.C. United մարզչի մրցանակին։

2004 թվականի նոյեմբերի 14-ին Էսկանդարյանը խաղաց իր առաջին Բարձրագույն գավաթի խաղը։ Նա օգնեց D.C. United-ին հաղթել Kansas City Wizards ակումբին, ինչպես նաև հաղթել առաջնությունում՝ առաջին խաղակեսում 4 րոպեի ընթացում խփելով երկու գոլ։ Դա Բարձրագույն գավաթի պատմության մեջ ամենաարագ գոլային զույգն էր։

2005 թվականին ուղեղի ցնցման հետևանքով Էսկանդարյանը վաղաժամ ավարտեց մրցաշրջանը։ Հիվանդության պատճառով բաց թողնելով 2005 թվականի մեծ մասը, Էսկանդարյանը ժամանակ չկորցրեց՝ 2006-ի խաղաշրջանում իր հետքը թողնելու համար և խաղաշրջանի բացմանը նորից խաղաց Նյու Յորքի դեմ։ D.C. United-ի կազմում անցկացրած 22 խաղի ընթացքում Էսկանդարյանը արձանագրեց 7 գոլ և 2 գոլային փոխանցում։ 2006 թվականի օգոստոսի 9-ին Ռեալ Մադրիդի 2006-ի ամառային խաղաշրջանի ժամանակ նա խփեց DC United-ի միակ գոլը, և խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

2006 թվականի դեկտեմբերի 22-ին D.C. United-ը վաճառեց Էսկանդարյանին Toronto FC-ին, իսկ հաջորդ տարվա մայիսի 22-ին Toronto FC-ից վաճառվեց Real Salt Lake-ին՝ փոխարինելով Ջեֆ Քաննինգհեմին[4]։ Real Salt Lake-ի և Toronto-ի կազմում Էսկանդարյանը խաղացել է 23 խաղ՝ խփելով 2 գոլ և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ, խաղացել է ընդհանուր առմամբ 1 913 րոպե։

Խաղացողների փոխանակման ժամանակ Chivas USA-ը Էսկանդարյանին գնել է Real Salt Lake-ից։ Այս տեղափոխությունը հայտարարվեց 2008 թվականի հունվարի 18-ին 2008 MLS SuperDraft-ում։ 2008 թվականին՝ վիրահատության պատճառով խաղաշրջանի առաջին կեսը բաց թողնելուց հետո, Էսկանդարյանը վերադարձավ միայն տարվա վերջին և խաղաշրջանն ավարտեց 5 գոլով և 2 գոլային փոխանցմամբ։ Օգոստոսի 30-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում նա գոլ խփեց իր նախկին երեք թիմերի դեմ խաղերում (RSL, Toronto, and DC)։

2009 թվականի հուլիսի 1-ին Էսկանդարյանը վաճառվեց Լոս Անջելես Գալաքսի-ին։ Թիմի կազմում առաջին խաղն անցկացրեց հուլիսի 4-ին։ Խաղի նպատակը հաղթելն էր, քանի որ Լոս Անջելեսը Նոր Անգլիային հաղթում էր 1-0 հաշվով[5]։ Հուլիսի 16-ին Նյու Յորքում 3-1 հաշվով Էսկանդարյանը կրկին հաղթեց։ Նրա խփած գոլն առաջադրվեց Բարձրագույն լիգայի տարվա գնդակի համար։ Սակայն հուլիսի 19-ին՝ AC Milan-Galaxy խաղի երկրորդ խաղակեսում 27-ամյա ֆուտբոլիստը լուրջ վնասվածք ստացավ․ գնդակն անսպասելիորեն դիպավ դեմքին, ինչի արդյունքում կոտրեց քիթը և ուղեղի ցնցում ստացավ։

2010 թվականի մարտից Էսկանդարյանը վնասվածքների պատճառով անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը[6]։ Նա Virginia Cavaliers ֆուտբոլային ակումբում եղել է մարզչի օգնական։ 2011 թվականի հունիսի 15-ին հայտարարվեց, որ Էսկանդարյանը միացել է Philadelphia Union-ի տեխնիկական անձնակազմին՝ որպես երիտասարդների տեխնիկական ղեկավար՝ ծրագրի ղեկավար Ջոն Հաքվորթի վերահսկողության ներքո[7]։

Միջազգային խմբագրել

2003 թվականին մայիսի 26-ին Էսկանդարյանը Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղացել է Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Նա Միացյալ Նահանգների թիմը ներկայացրել է նաև U-17, U-20 և U-23 ազգային հավաքականներում։ 2004 թվականին Էսկանդարյանը գլխավորում էր Մեքսիկայում Օլիմպիական որակավորման մրցաշարը (4 գոլով), թեև ԱՄՆ թիմը չկարողացավ որակավորվել 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի համար։

Մարզչական կարիերա խմբագրել

2013 թվականի փետրվարի 1-ին Էսկանդարյանը New York Cosmos-ի հետ պայմանագիր ստորագրեց՝ որպես մարզչի օգնական[8]։ Նա միացավ այն թիմին, որտեղ մի անգամ՝ փոքր ժամանակ, դիտել էր հոր՝ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Անդրանիկ Էսկանդարյանի խաղը։

2013 թվականին՝ վերադարձի խաղաշրջանի ժամանակ, Էսկանդարյանը եղել է նաև գլխավոր մարզիչ Ջիովաննի Սավարեսի մարզչական անձնակազմի անդամը։ 2013 թվականի խաղաշրջանի ընթացքում Էսկանդարյանը օգնեց Cosmos-ին՝ իր հարկի տակ գրանցել անգերազանցելի ռեկորդ (W-D-L: 5-2-0), իսկ խաղաշրջանի ընթացքում 14 խաղում թիմը վաստակեց 31 միավոր (W-D-L: 9-4-1)։

2015 թվականի օգոստոսի 8-ին Էսկանդարյանը գլխավորում էր Cosmos B թիմը, որն արժանացավ National Premier Soccer League կոչմանը՝ լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթելով Chattanooga FC թիմին։ Խաղն անցկացվում էր Շատանուգայում՝ Թենեսի, 18 227 հանդիսատեսի առջև։ Դա Միացյալ Նահանգներում սիրողական ֆուտբոլի երբեմնի ամենաշատ հանդիսատես ունեցող խաղն էր[9]։ Որպես գլխավոր մարզիչ՝ Էսկանդարյանն ավարտեց իր առաջին մրցաշրջանը անպարտելի ռեկորդով, քանի որ Cosmos B-ն արձանագրեց 15-0-1 ռեկորդը 2015 թվականի NPSL մրցաշրջանում։

Անձնական կյանք խմբագրել

Ալեքսը հայ-իրանական ծագում ունի․ հայրը իրանցի ֆուտբոլիստ Անդրանիկ Էսկանդարյանն է, ով պաշտոնապես խաղում էր New York Cosmos-ի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուում Էսկանդարյանը հանդես է եկել մի դրվագում, որտեղ նկարահանվել է Քիմ Քարդաշյանի հետ[10]։

Պարգևներ խմբագրել

Խաղացող խմբագրել

  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա MLS գավաթի չեմպիոն (1) 2004
  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա MLS գավաթի MVP (1) 2004
  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա MLS All Star (2) 2004, 2006
  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա Supporter's Shield (1) 2006

Գլխավոր մարզիչ խմբագրել

  • Ֆուտբոլի ազգային պրեմիեր լիգա, Չեմպիոն (1) 2015

Մարզչի օգնական խմբագրել

  • Հյուսիսամերիկյան ֆուտբոլի լիգա, Ֆուտբոլի գավաթի չեմպիոն (3) 2013, 2015, 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Brody, Stefan. "Alecko Eskandarian's career in limbo" Արխիվացված 2012-09-25 Wayback Machine, The Record (Bergen County), March 18, 2010. Accessed February 16, 2011. "'I'm a soccer player through and through. If I could play, I would. Being an athlete my whole life, shutting it down is the worst type of torture,' said Eskandarian, who graduated from Bergen Catholic in 2000 as the Bergen County's all-time leader with 154 goals. 'At the same time, this is my brain. It's not a hamstring or an ankle.'"
  4. Polishuk, Mark (2007 թ․ մայիսի 22). «TFC get their man in Cunningham». MLSnet.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 23-ին.
  5. Bell, Jack (2009 թ․ հուլիսի 7). «Week's Notables». The New York Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  6. «Eskandarian sidelined indefinitely». The Washington Post.
  7. «Eskandarian joins Union as youth technical director». 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  9. «Wiedmer: Even in defeat, CFC won». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  10. «Once You Go Black, You DO Go Back! Kimmy Cakes Says She Wants A 'Normal Armenian Boy'». 2010 թ․ օգոստոսի 31.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեկո Էսկանդարյան» հոդվածին։