Էսթեր Շալև-Գերց (անգլ.՝ Esther Shalev-Gerz, ի ծնե ազգանունը՝ Գիլինսկայա, 1948[1][2][3][…], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), լիտվական ծագմամբ իսրայելցի նկարչուհի[6], գերմանացի նկարիչ Յոխեն Գերցի կինը։ Նրանք միասին ստեղծել են «Հուշարձան ընդդեմ ֆաշիզմի, պատերազմի ու բռնության, հանուն խաղաղության ու մարդու իրավունքների», որ տեղադրվել է Համբուրգի Հարբուրգ թաղամասում[7]։

Էսթեր Շալև-Գերց
անգլ.՝ Esther Shalev-Gerz
Ծնվել է1948[1][2][3][…]
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Իսրայել և  Լիտվա[5]
Մասնագիտությունplastic artist, համալսարանի դասախոս և կոնցեպտուալ արվեստագետ
Կայքshalev-gerz.net

Կենսագրություն խմբագրել

Էսթեր Շալև-Գերցը ծնվել է 1948 թվականին Լիտվական ԽՍՀ մայրաքաղաք Վիլնյուսում՝ հրեաների ընտանիքում։

1957 թվականին Էսթեր Շալև-Գերցն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երուսաղեմ (Իսրայել)։

1975-1979 թվականներին գեղանկարչություն է սովորել Բեցալելի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ ստացել է կերպարվեստի բակալավրի աստիճան։ 1980-1981 թվականներին Էսթեր Շալև-Գերցն ապրել է Նյու Յորքում։ 1981 թվականին նա կրկին մեկնել է Իսրայել, որտեղ մասնակցել է կոլեկտիվ ցուցահանդեսների. նա մասնավորապես իր աշխատանքները ցուցադրել է Երուսաղեմի Իսրայելի թանգարանում և Թել Ավիվի կերպարվեստի թանգարանում։

1983 թվականին Էսթեր Շալև-Գերցն ստեղծել է իր առաջին մոնումենտալ աշխատանքը՝ Oil on Stone, որ գտնվում է Իսրայելի Թել Հայ քաղաքում։ 1984 թվականին նկարչուհին տեղափոխվել է Փարիզ և սկսել աշխատել Եվրոպայում ու Կանադայում։ 1990 թվականին, դառնալով Գերմանիայի ակադեմիական փոխանակության ծառայության անդամ, մեկ տարով մեկնել է Բեռլին։

2002 թվականին Էսթեր Շալև-Գերցը մասնակցել է IASPIS (անգլ.՝ International Artists Studio Program) միջազգային ծրագրին Ստոկհոլմում (Շվեդիա)։ 2003 թվականից մինչև 2014 թվականը Էսթեր Շալև-Գերցը դասավանդել է Շվեդիայի Գյոտեբորգի համալսարանի Valand Academy ակադեմիայում։

Էսթեր Շալև-Գերցը մշտական բնակություն է հաստատել Փարիզում, աշխատում է Եվրոպայում և ԱՄՆ-ում[8]։

Աշխատանքներ խմբագրել

Էսթեր Շալև-Գերցի ստեղծագործությունները պահվում են Եվրոպայի տարբեր թանգարաններում՝ Skissernas Museum Lund (Շվեդիա), Sprengel Museum Hannover և Buchenwald Memorial (Գերմանիա), Environment Trust Glasgow (Շոտլանդիա), UNO Park Geneva (Շվեյցարիա), Գոբելենների մանուֆակտուրա (Ֆրանսիա

2014 թվականին Էսթեր Շալև-Գերցի թիմը եղել է հոլոքոստի՝ Օտտավայում տեղադրվելիք ազգային հուշարձանի ստեղծման համար հայտարարաված մրցույթի եզրափակչի վեց մասնակիցներից մեկը Յաել Բարտանի, Դանիել Լիբեսկինդի, Կշիշտոֆ Վոդիչկոյի, Դևիդ Աջայեի ու Ժիլ Սոկիրի հետ միասին[9]։

2015 թվականին Ժնևի մունիցիպալ արվեստի հիմնադրամը ձեռք է բերել Էսթեր Շալև-Գերցի «Անբաժանելիները» (ֆր.՝ Les Inséparables, 2000-2010) աշխատանքը։

Իսրայելի Թել Հայ քաղաքում տեղադրված Oil on Stone (1983) և Համբուրգում գտնվող Monument Against fascism (Գերմանիա, 1986), ինչպես նաև Ժնևում գտնվող Les Inséparables աշխատանքներից բացի՝ Էսթեր Շալև-Գերցի հայտնի գործերից են՝

  • The Dispersal of Seeds և The Collection of Ashes (Ժնև, Շվեյցարիա, 1995) և (Մառլ, Գերմանիա, 1996),
  • First Generation (Շվեդիա, 2004),
  • A Thread (Castlemilk, Գլազգո, Շոտլանիդա, 2003-2006)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Esther Gerz
  2. 2,0 2,1 Photographers’ Identities Catalog
  3. 3,0 3,1 DACS register
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2019.
  5. https://www.lrt.lt/en/news-in-english/19/2004289/finally-i-belong-somewhere-litvak-artist-on-life-with-restored-lithuanian-citizenship
  6. Esther Shalev-Gerz Արխիվացված 2016-04-05 Wayback Machine (անգլ.)
  7. Mahnmal gegen Faschismus, Hamburg-Harburg, Germany 1986 Արխիվացված 2017-08-15 Wayback Machine (անգլ.)
  8. Esther Shalev-Gerz (անգլ.)
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել